00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Ալեն Սիմոնյան
Փաշինյանն ու Ալիևը Կազանում քննարկել են գերիների հարցը․ Ալեն Սիմոնյան
18:15
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտի 8–ից խուսափելու 5 պատճառ. ինչն է խանգարում վատ պարողին

© Sputnik / Мирослав Ротарь / Անցնել մեդիապահոցАкция протеста в Молдавии
Акция протеста в Молдавии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժամանակակից շատ տղամարդիկ կարող են ուղղակի անհետանալ տոն օրերին, որպեսզի խուսափեն իրենց ընտրյալին շնորհավորելու ծանր պարտականությունից։ Sputnik Արմենիայի թղթակից Անի Լիպարիտյանը փոքրիկ ուսումնասիրություն է անցկացրել և պարզել, թե ինչ պատրվակով են ամենից հաճախ մեր թանկագին տղամարդիկ փորձում խուսափել նվերներից ու շնորհավորանքներից։

Կանանց միջազգային օրը` մարտի 8–ը, նշվում է աշխարհի շատ երկրներում, այդ թվում` Հայաստանում։ Մարտի 8–ից ապրիլի 7–ը մեր երկրում նշում են կանանց միամսյակը, և այդ ընթացքում տղամարդիկ պետք է ավելի ուշադիր և սիրալիր լինեն իրենց աղջիկների, կանանց նկատմամբ… Եվ ոչ միայն։

Քանի դեռ շատ աղջիկներ երազում են իրենց կյանքի ուղեկիցների կողմից գեղեցիկ և անկեղծ քայլերի մասին, տղամարդիկ (հիմնականում` երիտասարդ) մտածում են, թե ինչպես խուսափեն այդ «ծանր բեռից»։

Заседание НС Армении - Sputnik Արմենիա
Կանայք և քաղաքականությունը. ինչպես են իրենց զգում պատգամավոր հայ կանայք խորհրդարանում

Մի քանի իրավիճակներ, երբ տղամարդը հանկարծ անսպասելիորեն անհետանում է տոնի ժամանակ։

Փողի պակաս

Կանայք իրենց բնույթով (մեծամասամբ) համբերատար են և կարող են աչք փակել շատ բաների վրա։ Բայց երբ ձեր ընկերը, նշանածը կամ ամուսինը մշտապես բողոքում է փողի պակասից և ոչինչ չի ձեռնարկում, որ շտկի իրավիճակը, նշանակում է, որ եկել է սեփական անձի մասին մտածելու ժամանակը։ Ազատվում ես անպիտան պահույքից, որպեսզի աչքդ ուրախացնես նոր ձեռքբերումներով։ Ժամանակավոր խնդիրները մի բան են, իսկ աղջկան շնորհավորելու սովորույթը մեկ այլ բան։

Որոշ դեպքերում տղամարդն ուղղակի չի շնորհավորում աղջկան, քանի որ չի ուզում փող ծախսել։ Ինքներդ հետևություն արեք։

Թուլություն

Երբեմն, ուժեղ սեռի ներկայացուցիչները գիտակցում են, որ չեն կարողանում ճիշտ հոգ տանել, չգիտեն` ինչ նվիրեն, վախենում են գեղեցիկ խոսքերից, ռոմանտիկայից և զգացմունքային այլ դրսևորումներից։

Հենց այդ պատճառով շատ տղամարդիկ ընկնում են «նախատոնական դեպրեսիայի» մեջ։ Այո, նույնիսկ մի փորձեք. նա ժամերով և օրերով չի պատասխանի ձեր զանգերին ու հաղորդագրություններին։ Սա էլ ձեզ «ուժեղ սեռ»։

Անպատասխանատվություն

Կարճ ասած` հաճախ տղամարդիկ վախենում են պատասխանատվություն կրել աղջկա համար, որի հետ հանդիպում են։ Հայ տղամարդիկ բացառություն չեն։ Նրանց թվում է, որ եթե սեր խոստովանեն, ապա դրանից հետո պետք է անեն հաջորդ քայլը` ամուսնության առաջարկ և գնան ՔԱԳՎ (ԶԱԳՍ)։

Ծաղկավաճառ Զոյա - Sputnik Արմենիա
Ծաղկային կյանք. մարտի 8–ին ծաղկավաճառ տիկին Զոյան նաև ծննդյան օրն է նշում

Ինչպես ասում են, 2 վախը մեկ մահ է։ Հնարավոր է` այդ պատճառով էլ տղամարդիկ անհետանում են տոների ժամանակ, որպեսզի նվերները և ուշադրությունը պատահականորեն չընդունվեն որպես լուրջ քայլ։ Թե չէ կարող են երևակայության գիրկն ընկել և ընտանիք հորինել։

Մի մտածեք։ Նա կհայտնվի տոներից հետո։

«Մեռնում եմ»

Եվս մեկ տարածված և ավանդական սուտ է հիվանդությունը։ Դուք երբեք չեք մտածել, թե ինչու է ձեր սիրելին հիվանդացել հենց տոների ժամանակ։ Ճիշտ է։ Նա ջերմություն ունի, և, ամենայն հավանականությամբ, նա ձեզ ասում է. «Ա՛յ հիմա ծննդկաններն ինձ կհասկանան»։

Հիվանդներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում, իսկ ընկերուհուն ստելը վատ սովորույթ է։

«Ես քեզ կնվիրեի երկնքի բոլոր աստղերը, բայց մայրս հիվանդացել է»

Հնարավոր է, որ այս հոդվածը մերկացնող լինի, և շատերը իրենց գտնեն այստեղ։ Նվերից խուսափելու ևս մեկ արդիական միջոց է մտերիմների առողջությունը։ Հնարավոր է, որ դուք լսել եք ձեր ուղեկցից, որ իր մայրը կամ մեկ այլ ազգական հիվանդացել են, և նա նստում է հիվանդի կողքին. հավանաբար մեդիտացիա է անում…

Բայց հավատացեք։ Նույնիսկ, եթե նա կամ իր մտերիմները հիվանդացել են, փողը քիչ է, տրամադրությունը վատ է, տղամարդը ձեզ շնորհավորելու միջոց կգտնի (չմոռանանք, որ մենք ապրում են 21–րդ դարում և գոյություն ունի այնպիսի ծառայություն, ինչպիսին ծաղիկների և ցանկացած այլ նվերի առաքումն է)։ Նույնիսկ, եթե նա ուրիշ երկրում է։

Լրահոս
0