00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կանայք և քաղաքականությունը. ինչպես են իրենց զգում պատգամավոր հայ կանայք խորհրդարանում

© Sputnik / Asatur YesayantsЗаседание НС Армении
Заседание НС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նույնիսկ քաղաքականության մեջ կինը կին է` ուշադրության, սիրո, նվերների ու ծաղիկների սպասող։ Ի՞նչ կարծիքի են հայ պատգամավոր կանայք իրենց տղամարդ գործընկերների մասին և ի՞նչ ակնկալիք ունեն կանանց տոնից։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Հայաստանի խորհրդարանի 105 պատգամավորներից միայն 18–ն է կին։ Բայց նույնիսկ այս համեստ ներկայությունն էլ բավական է տղամարդկանց քաղաքականությունը մեղմելու, խորհրդարանի պատերի ներսում բորբոքվող կրքերը զսպելու համար։

Նման կարծիք Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը։ «Կինն ավելի զգայուն է, ավելի դրական է ազդում միջավայրի վրա։ Կնոջ ներկայությամբ տղամարդիկ ավելի զսպված, ավելի ձգված են»,– ասաց նա։

Акция Велосипедное 8 марта в Ереване. Грачья Ростомян - Sputnik Արմենիա
Մարտի 8–ի առթիվ Հայաստանի կանայք չորս օր անընդմեջ կաշխատեն տղամարդկանց համար

Բաղդասարյանի այս տեսակետը կիսում են նաև նրա գործընկերուհիները։ Պատգամավոր Կարինե Աճեմյանն, օրինակ, չի թաքցնում, որ տղամարդկանց միջավայրում աշխատելն իր համար հաճելի է։ «Մեր տղամարդիկ շատ են հարգում կանանց։ Պրոբլեմներ  երբեք չենք ունենում, իսկ աշխատանքային պրոցեսում կանայք իրենց բարությամբ կարող են ներդաշնակություն մտցնել մեր այսքան ագրեսիվ, չարացած ու վտանգներով լի կյանքում»,– մեզ հետ զրույցում ասաց Աճեմյանը։

Մեկ տարի առաջ պատգամավորական մանդատ ստացած Իվետա Տոնոյանն անկեղծորեն խոստովանում է` տղամարդկանց քաղաքականության մեջ կանանց համար այնքան էլ հեշտ չէ` հաշվի առնելով նաև ազգային մենթալիտետի առանձնահատկությունները։ «Բայց, վերջիվերջո, ամեն ինչ որոշվում է անհատի մակարդակով։ Եթե դու կարողանում ես քեզ ճիշտ դրսևորել, իհարկե, հարգանքի կարժանանաս»,– ասում է նա։

Շուշան Պետրոսյանը, հակառակը, Աժ–ում սեռային խտրականության խնդիր չի նկատում։ «Տղամարդկանց միջավայրում աշխատելը դժվար չէ,– ասում է նա, ապա ծիծաղով ավելացնում,–դժվարը հիմար տղամարդկանց հետ շփվելն է։ Խնդիրը սեռը չէ, այլ ինտելեկտուալ զրուցակիցը»,– ասում է Պետրոսյանն ու պատմում, որ դեռ դպրոցական նստարանից իր լավագույն ընկերների մեծ մասը տղաներ են եղել։

СПУТНИК_Поздравление с 8 марта в Нью-Йорке - Sputnik Արմենիա
Ռուսաստանից` սիրով Մարտի 8–ի առթիվ. «ծաղկային ակցիա» Եվրոպայում և ԱՄՆ–ում

«Բնականաբար, ծնողներս շատ խիստ էին ու բոլորին պիտի ճանաչեին, դրա համար միշտ հավաքվում էինք մեր տանը։ Մաման միշտ ներկա էր։ Հայկական ավանդական դաստիարակությունը կար, բայց ընկերություն միշտ տղաների հետ եմ արել։ Չգիտեմ` ինչու է այդպես ստացվել»,– պատմում է Շուշան Պետրոսյանը։

Մարտի 8-ն ու կանանց միամսյակը մեր զրուցակից պատգամավոր կանայք սիրում են` յուրաքանչյուրը դրա համար իր պատճառներն ունի։ Բայց բոլորն էլ անկեղծ են մի հարցում` սիրված, գնահատված ու ուշադրության կենտրոնում լինելը հաճելի է, հաճոյախոսություններ,  նվերներ ու ծաղիկներ ստանալը` նույնպես։

«Միևնույն է` հաճելի է, որ ականջիդ անընդհատ լսվում է` միամսյակ–միամսյակ»,– կատակում է Շուշան Պետրոսյանը։

Իսկ Ջեմմա Բաղդասարյանի համար մարտի 8-ն անցյալ տարվանից կրկնակի տոն է։ Կանանց տոնին երբևէ ստացած ամենահիշարժան նվերը պատգամավոր կնոջ համար թոռնիկի ծնունդն է։

Բայց ամենամեծ ակնկալիքն այդ օրը պատգամավոր կանանց համար մեկն է` հայ կանանց տեսնել երջանիկ, ժպիտով ու անհոգ։

Առողջություն, երջանկություն ու խաղաղություն` հատկապես հայոց բանակում զինվոր ունեցող հայ մայրերին. այսպիսին է պատգամավոր կանանց ամենակարևոր մաղթանքը` ուղղված հայ կանանց` ոչ միայն մարտի 8-ին, այլև տարվա մնացած բոլոր օրերին։

Լրահոս
0