00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Խենթ կայսրուհի» Ալեգրովան խառնել է բոլորին. ո՞րն է պատճառը

© Sputnik / Евгения Новоженина / Անցնել մեդիապահոցПевица Ирина Аллегрова на музыкальном фестивале "Песня года 2014"
Певица Ирина Аллегрова на музыкальном фестивале Песня года 2014 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լեգենդար երգչուհի Իրինա Ալեգրովան հայտնվել է «Երեկոյան Ուրգանտ» հեռուստաշոուի եթերում

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի — Sputnik. Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Ալեգրովան դարձել է «Երեկոյան Ուրգանտ» հեռուստաշոուի հյուրը։

Երգչուհին եթերի համար բավական վիճելի կերպար է ընտրել, ինչը չի վրիպել Ուրգանտի ուշադրությունից։

«Ուղղակի աղջնակ է և վերջ։ Ուղղակի տրիկոյով, մարզակոշիկներով և շապիկով», – ասել է Իվան Ուրգանտը։

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Շառլ Ազնավուրը` Ուրգանտի տաղավարում. «Հայաստանն օգնության կարիք ունի»

Սակայն Ալեգրովային չի շփոթեցրել հաղորդավարի ընկերական խայթոցը։

«Արդեն հագել վերջ, Վանեչկա», – կատակել է ռուսական շանսոնի լեգենդը։

Վերջին տարիներին հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովան համերգներ գրեթե չի տալիս և չի այցելում աշխարհիկ միջոցառումների։ Երգչուհին նման ճգնավորական կյանքը բացատրում է ինքն իր համար ապրելու ցանկությամբ։ Եվ, ամեն դեպքում, նա երբեմն բացառություններ է անում։

«Ես անդորր և հանգիստ եմ ուզում… Իմ կյանքում դեֆիցիտ է ուղղակի մայր լինելը, քնել այն մտքով, որ վաղը շուտ արթնանալու, ինչ-որ տեղ գնալու կարիք չկա», – նշեց երգչուհին։

Հանդիսատեսը և երկրպագուներն ուրախ են եղել սիրելի երգչուհուն էկրաններին տեսնելու համար, սակայն շատերին դուր չի եկել Ալեգրովայի արտաքին տեսքը։ Instagram–ի օգտատերերը համապատասխան մեկնաբանություններ են թողել սոցցանցում երգչուհու լուսանկարի տակ։

«Ինչու է նա նման մարզակոշիկներ հագել, չի սազում», – գրել է katke.anna–ն։

 

Սակայն երկրպագուների մեծ մասը պատասխանել է լուսանկարի տակ կցված հարցին` Իրինա Ալեգրովայի ո՞ր երգն է ամենասիրելին։

«Ինչպես կարելի է Ալեգրովայի երգերից սիրելի երգ ընտրել։ Նրա բոլոր երգերը բարձրակարգ են։ Կարաոկեում միշտ երգում եմ «Угонщица», «Младший лейтенант», «Бабы-стервы»։ Իսկ տղայիս ծնվելուց հետո «Привет, Андрей», – նշել է voronina4625–ը։

Լրահոս
0