ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կառաջադրվի վարչապետի թեկնածու, և խմբակցությունը կսատարի նրան: Այս մասին գրում է «Ժամանակը»։
«Սա կլինի «Ելքի» փոխզիջումը Փաշինյանին, նրա հետ Ազատության հրապարակ չգնալու հարցում»»,- նշված է հոդվածում:
Ըստ թերթի` պաշտպանելով Փաշինյանի թեկնածությունը, բայց չգնալով Ազատության հրապարակ՝ «Ելքի» անդամ մյուս կուսակցությունները ցույց կտան, որ իրենք Նիկոլ Փաշինյանի հետ են խորհրդարանական պայքարում, բայց չեն կիսում փողոցային պայքարի նրա մոտեցումները՝ իրենց վրա չվերցնելով նաև այդ պայքարի արդյունքում արձանագրվելիք պարտության պատասխանատվությունը: