00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական խնձորի պիտակները ռուսական կողմը չի ընդունել. խնձորը մնացել է Լարսի անցակետում

© Sputnik / Asatur YesayantsФрукты, яблоки
Фрукты, яблоки - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական խնձորով բարձված բեռնատարները կանգնած են Վերին Լարսում։ Գյուղացիները վրդովված են, կառավարությունը ելքեր է փնտրում։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանից Ռուսաստան արտահանվող խնձորով բեռնված բեռնատարներն այս պահին դեռ շարունակում են կանգնած մնալ Վերին Լարսի անցակետում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Օհանավանի գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը։ Նրա խոսքով` Լարս է գործուղվել նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչը` տեղում խնդիրը հասկանալու և լուծման ուղիներ փնտրելու համար։

Улица Абовяна, Ереван - Sputnik Արմենիա
Հայկական պարադոքս․ տնտեսությունն աճում է, քաղաքացիները ձգում են գոտիները

Հիշեցնենք, որ արդեն շուրջ 20 օր Օհանավան գյուղից Ռուսաստան արտահանվող խնձորով բեռնված 23 բեռնատարները կանգնած են Վերին Լարսում։ Նրանց թույլ չի տրվում հատել սահմանը։

Ի նշան բողոքի Օհանավանի բնակիչները երեկ փակել էին գյուղով անցնող միջպետական ճանապարհը` պետական մարմինների ուշադրությունն իրենց խնդրի վրա հրավիրելու համար։

Օհանավանի գյուղապետը հայտնեց, որ գյուղացիներն այժմ սպասում են կառավարության պատասխանին։ Ալեքսանյանը նաև նշեց, որ ռուսական կողմն արգելքի պատճառ է համարել խնձորի որոշ արկղերի վրա «Արտադրված է Հայաստանում» պիտակների բացակայությունը։

«Արդեն քանի տարի մեր ժողովուրդը այդ նույն ձևով խնձոր է արտահանել Ռուսաստան, երբեք խնդիր չի եղել։ Հիմա Ռուսաստանում ինչ-որ կարգ են փոխել երևի»,-ասաց գյուղապետը։

Խնդիրն ուսումնասիրվում է նաև ՀՀ սննդի անվտանգության պետական ծառայությունում։ Այստեղ մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ արտահանվող ապրանքը փաստաթղթային ձևակերպման, սերտիֆիկատի անհամապատասխանության և ուղեկցող փաստաթղթերի խնդիր չունի։

Այս հարցին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նաև Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։ Նա նշեց, որ երեկ այցելել են ՍԱՊԾ, որտեղ համատեղ ստուգել են Աշտարակի խնձորներին տրված փաստաթղթերը և պարզել, որ որևէ խնդիր չկա։

Բերբերյանը նաև վստահեցրեց, որ 23 բեռնատարները բարձված են բացառապես գյուղացիների աճեցրած բերքով։

«Աշտարակի գյուղացիները հավաքվել, մեքենաներ են վարձել ու փորձել են իրենց բերքն արտահանել։ Որևէ խոշոր տնտեսվարող, որևէ գործարար այնտեղ չկա,- ասաց նա,- մարդիկ առիթ են փնտրում` պիտակը ծուռ է կպած, բանանի արկղի մեջ է։ Գյուղացին ուրիշ արկղ չունի»։

ՀԿ նախագահի համոզմամբ` խնդիրը բացառապես ռուսական կողմում է։

Լրահոս
0