00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական պարադոքս․ տնտեսությունն աճում է, քաղաքացիները ձգում են գոտիները

© Sputnik / Aram NersesyanУлица Абовяна, Ереван
Улица Абовяна, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարդիկ տնտեսական աճի արդյունքներն իրենց վրա չեն զգում։ Պաշտոնական վիճակագրության ներկայիս ցուցանիշներին հասել են տնտեսության այն ոլորտներում գրանցած աճի շնորհիվ, որոնք բնակչության լայն զանգվածերի համար պարզապես անհասանելի են։

ԵՐԵՎԱՆ,  4 մարտի — Sputnik. Աշոտ Սաֆարյան․Հայաստանի քաղաքական գործընթացներն ու նախագահական ընտրությունները երկրորդ պլան են մղել երկրի տնտեսական վիճակը։ Մինչդեռ այնտեղ բավականին հետաքրքիր պատկեր է ստեղծվել։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել էր հաշվետվություն, համաձայն որի 2017 թվականին Հայաստանում ՀՆԱ-ն 7,5% է կազմել։

Президент Армении провел совещание с ответственными социального сектора - Sputnik Արմենիա
Նախագահը գոհ է 2017–ի տնտեսական աճից. ևս 2–3 տարի, և կարող ենք իրականացնել մեր ծրագրերը

Տարեկան ՀՆԱ-ն բացարձակ արտահայտմամբ կազմել է 5 տրիլիոն 580 միլիարդ 116 միլիոն 900 հազար դրամ։ Նշենք, որ 7,5%–ը Հայաստանում ՀՆԱ–ի ամենամեծ ցուցանիշն է 2008 թվականի ճգնաժամին նախորդող տարվանից հետո, այն նաև ամենամեծն է տարածաշրջանում։ Այնուամենայնիվ, փորձագետներն այդքան լավատեսորեն չեն տրամադրված։

Տնտեսագետ Բաբկեն Թունյանի կարծիքով՝ Ազգային վիճակագրական ծառայության  ներկայացրած տվյալները երկրի իրական իրավիճակը չեն արտացոլում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետը նշեց, որ օբյեկտիվ պատկերը ստանալու համար մի շարք այլ կարևոր պարամետրեր են հարկավոր։

Միաժամանակ տնտեսագետը չի կարծում, որ Ազգային վիճակագրական ծառայությունը պարզապես «նկարել» է այդ թվերը․ դա չափազանց պարզունակ պնդում կլիներ։ Թունյանը ենթադրում է, որ վիճակագրական ծառայությունն այդ թվերը ստացել է տնտեսության առանձին ճյուղերի զարգացման հաշվին։

Տնտեսագետի կարծիքով, սակայն, խնդիրն այն է, թե որքանով է ներկայացված 7,5%-ոց տնտեսական աճը նպաստում հասարակ քաղաքացիների կյանքի մակարդակի բարելավմանը, նրանց վճարունակությանը։ Տնտեսագետը կարծում է, որ այստեղ ամեն ինչ այնքան պայծառ չէ, որքան ցանկալի կլիներ։

«Տնտեսությունը կարող է նույնիսկ երկնիշ աճ ցույց տալ, բայց միաժամանակ մարդիկ կարող են շարունակել աղքատանալ», — ասաց Թունյանը։

Նա նշեց, որ տնտեսության վիճակի մասին  կարելի է ավելի ստույգ պատկերացում կազմել, երբ առաջիկայում հրապարակվեն երկրի գործազրկության վերաբերյալ տվյալները, իսկ հետո՝ աղքատության ցուցանիշը։

«Ամեն դեպքում, կարծում եմ` մարդիկ հիմա իրենց վրա չեն զգում տնտեսական աճի արդյունքները։ Պաշտոնական վիճակագրության ներկայացրած ցուցանիշերին հասել են տնտեսության այնպիսի ոլորտներում գրանցած աճի շնորհիվ, որոնք բնակչության լայն զանգվածերի համար պարզապես անհասանելի են։ Դա հանքարդյունաբերական ոլորտն է, պղնձի համաշխարհային գները։ Դրանք արդյունավետության առանձին ոլորտներ են, որոնք փոքր ու միջին բիզնեսի համար ոչ մի նշանակություն չունեն», — կարծում է Թունյանը։

Новогодний прием с участием бизнесменов в админстрации президента - Sputnik Արմենիա
Կարծում եմ` տնտեսական աճ 6 %-ից ավելի ենք ունենալու. ՀՀ նախագահը ընդունել է գործարարներին

Տնտեսության կայուն ու, ամենակարևորը, հավասարաչափ զարգացման դեպքում քաղաքացիները կարող են իրենց վրա զգալ արդեն երեք տոկոսանոց աճը։

«Եթե, օրինակ, սկսեն մշակել Ամուլսարի ոսկու հանքը, ապա դա կբարելավի միայն մոտակա բնակավայրերի բնակիչների կյանքը․դա և՛ նոր աշխատատեղերն են, և՛ փոքրածախ առևտրի զարգացումը, և՛ զբաղվածության խթանումը։ Սակայն դա, իհարկե, չի անդրադառնա մնացած շրջանների սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Ամուլսարի օրինակը շատ պատկերավոր է՝ ընդհանուր առմամբ երկրի տնտեսական վիճակը նկարագրելու համար», — կարծում է տնտեսագետը։

Տնտեսական աճն աշխատավարձերի ու թոշակների բարձրացման չի բերել, իսկ դա սոցիալ-տնտեսական վիճակի լավացման կարևորագույն ցուցիչներից է։ Ավելին՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գների կտրուկ աճն ամբողջությամբ արժեզրկում է կառավարության ներկայացված թվերը։

Այն, որ ներկայացված ցուցանիշները չեն ազդում հասարակ քաղաքացիների գրպանների պարունակության վրա, կառավարությունում պարզաբանում են` իբր ներկայիս տնտեսական աճը կայունացնող դեր է կատարում, ու հետագա զարգացման համար որպես «ցատկահարթակ» է ծառայելու։  Իշխանությունը կարծում է, որ ներկայիս իրավիճակում թոշակների ու աշխատավարձերի բարձրացումը չպետք է ինքնանպատակ դառնա, քանի որ ինդեքսացիան կստիպի կառավարությանը կրկին վարկային միջոցների դիմել ու ավելացնել պարտքի բեռը։ Այստեղ կարծում են, որ պետք է որոշ ժամանակով գոտիները ձգել, իսկ առկա բյուջետային միջոցներն օգտագործել երկարատև աճի հիմքերը դնելու համար։

Լրահոս
0