00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Թշնամի հայերի» մասին տեսանյութերով չի կարելի խոսել ղարաբաղյան կարգավորման մասին. Բաբայան

© Sputnik / Asatur YesayantsДавид Бабаян
Давид Бабаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստեփանակերտում կարծում են, որ ատելություն հրահրելը խոչընդոտում է արցախյան կարգավորման հարցում դրական առաջընթացը։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Տեսահոլովակը, որում ուսուցչուհին ադրբեջանցի աշակերտներին պատմում է հայերի մասին, անցյալ դարի 30-ականների Գերմանիան է հիշեցնում։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

Տեսանյութում ուսուցչուհին հարցնում է աշակերտներին` ինչո՞ւ են հայերն Ադրբեջանի թշնամիները, երեխաներից մեկը պատասխանում է. «Նրանք մեր մարդկանց էին սպանում», «մեր բոլոր զինվորներին սպանել են»։ «Մեր հողերի 20%-ը հայերը զավթել են…», — շարունակում է ուսուցչուհին։

Александр Лапшин - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Լապշինը հայ զինվորի օգնությամբ փորձում է հունից հանել ադրբեջանցիներին

Բաբայանի խոսքով` նման մթնոլորտում ղարաբաղյան հակամարտության մեջ որոշակի դրական առաջընթաց արձանագրել և երկու ժողովուրդների հաշտեցում հնարավոր չէ ակնկալել։

«Բացի այդ, երբ երեխաներին արդեն այդ տարիքում են այլատյացություն և հայատյացություն սերմանում, պարզ է, որ այդ պետության ապագան մեծ հարցականի տակ է։ Նման մթնոլորտում երկիրը զարգանալ չի կարող։ Ի վերջո, այդ ատելությունը քայքայում է պետության բարոյահոգեբանական համակարգը, խարխլում հիմքերը։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է այս միջադեպին ամենայն լրջությամբ վերաբերվի», — ասաց նա։

Լեռնային Ղարաբաղում կարևոր են համարում բանակցությունները շարունակելը, սակայն միևնույն ժամանակ նշում են, որ նման իրավիճակում հազիվ թե կարելի է խոսել Բաքվի կողմից փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին։ Նման պայմաններում ԼՂՀ իշխանություններին ոչինչ չի մնում, քան ուժեղացնել բանակը, զարգացնել տնտեսությունը` ցանկացած իրավիճակի պատրաստ լինելու համար։

Մասնավորապես, ինչպես նշեց Բաբայանը, ներկա պահին նոր տներ են կառուցվում Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, վերականգնվում են հները, դպրոցներ ու մանկապարտեզներ են կառուցվում։ Սահմանամերձ գյուղերի վերականգնումը տնտեսական և քաղաքական կարևոր նշանակություն ունի։ Բաբայանի խոսքով` ադրբեջանական կողմը պետք է հասկանա, որ արցախցիներից հնարավոր չէ խլել հայրենի հողի վրա ապրելու և զարգանալու վճռականությունն ու ցանկությունը։

Լրահոս
0