00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաղթանակ՝ պարտության մեջ․ ի՞նչ է Հայաստանը շահել հայ-թուրքական արձանագրություններից

© Sputnik / Aram NersesyanПрезидент Армении Серж Саргсян на премии "Айкян-2017" (28 февраля 2018). Ереван, Армения
Президент Армении Серж Саргсян на премии Айкян-2017 (28 февраля 2018). Ереван, Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նորագույն պատմություն մեջ այս գործընթացը որպես լավ մտածված քայլ կհիշվի, կարծում է քաղաքագետը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Չնայած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողմանը, Երևանն այս իրավիճակից շահեց, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։

Մարտի 1-ին ՀՀ նախագահը հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին հրաման ստորագրեց։ Նրա խոսքով՝ Թուրքիան խախտել է պարտավորություններն ու հրաժարվել է վավերացնել Ցյուրիխում կնքած արձանագրությունները։ Դրանց հետագա պահպանումը բացարձակ անիմաստ էր։

Президент Серж Саргсян провел заседание Совета национальной безопасности Армении - Sputnik Արմենիա
Հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ են. ՀՀ նախագահը չեղարկել է այն

«1990-ական թվականներից սկսած հայ-թուրքական հարաբերությունները ոչ մի կերպ չէին զարգանում՝ մինչ ֆուտբոլային դիվանագիտության սկիզբը։ Սերժ Սարգսյանը պատմական քայլի դիմեց՝ հարաբերությունների բարելավում նախաձեռնելով․ դա երկկողմանի հարաբերությունների բարձրագույն կետն էր», — ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այս գործընթացը շատ լուրջ ու բարդ էր։ Ու հաջող, համենայն դեպս՝ հայկական կողմի համար։

«Չնայած բացասական ավարտին, Հայաստանը ցույց տվեց աշխարհին, որ պատրաստ է առանց նախապայմանների կարգավերման գնալ։ Միաժամանակ ամբողջ աշխարհը հասկացավ, որ Թուրքիան դրան պատրաստ չէ», — ասաց Սարգսյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ ակնհայտ էր, որ գործընթացը նախաձեռնած Սարգսյանը արձանագրությունների չեղարկմանն ուղղված համապատասխան քայլերի կդիմի այն բանից հետո, երբ պարզ կդառնա, որ Թուրքիան պատրաստ չէ առաջ շարժվել։

Սարգսյանը կարծում է, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ այս գործընթացը որպես լավ մտածված քաղաքական քայլ կհիշվի։

«Չնայած սահմանը չբացվեց, բայց Հայաստանի նախաձեռնած գործընթացը որոշակի դիվիդենտներ բերեց», — նշեց Սարգսյանը։

Серж Саргсян - Sputnik Արմենիա
Հայ-թուրքական արձանագրությունների պատմությունն ավարտված է

Միաժամանակ նա կարծում է, որ երկկողմանի հարաբերությունների բարելավմանն այլընտրանք չկա, ու որոշ ժամանակ անց նոր փորձեր կարվեն։ Ընդ որում՝ խոսքը ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների պարտադիր սահմանման մասին է, սահմանները պարզապես կարող են բացվել քաղաքացիների, երրորդ երկրներից բերվող ապրանքների համար և այլն։

Նա կարծում է, որ Երևանն ու Անկարան հարաբերությունների լավացման բոլոր հնարավորություններն ունեն՝ առանց արձանագրությունների կամ նոր արձանագրություններով։

«Կարծում եմ՝ թեև ՀՀ նախագահը հրաժարվել է արձանագրություններից, նա հնարավորություն է թողել նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների համար, սակայն չեմ կարծում, որ դա Էրդողանի օրոք տեղի կունենա», — ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք` 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև կնքվել էին երկու երկրների հարաբերությունների կարգավորումը նախատեսող արձանագրություններ, որոնք այնուհետև պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից: Թուրքական կողմը կարճ ժամանակ անց արձանագրությունների վավերացման համար առաջ էր քաշել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ նախապայմաններ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ 2018 թվականի գարունը Երևանը կդիմավորի առանց թուրքական արձանագրությունների։

 

Լրահոս
0