00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ-թուրքական արձանագրությունների պատմությունն ավարտված է

Բաժանորդագրվել
Փորձագետն արձագանքում է նախագահի նյույորքյան ելույթին։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik, Դիանա Հարությունյան. Հայ- թուրքական հարաբերություններին խոչընդոտում է Թուրքիայում  քաղաքական կամքի ու ցանկության բացակայությունը, թուրքագետ Վարուժան Գեղամյանը հենց դա է համարում Հայաստանի նախագահի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթի հայ-թուրական հարաբերություններին վերաբերող հատվածի հիմնական ասելիքը:

Киро Маноян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Մանոյան. «Հուսով եմ, որ ցյուրիխյան արձանագրությունների հովանավորները ոչինչ չեն անի»

Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի ելույթն արտառոց չէր: Այն, պարզապես, միջազգային հանրությանը հերթական անգամ հիշեցում էր, որ գնդակը շարունակում է մնալ թուրքական դաշտում: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն, ըստ փորձագետի, վստահ է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն այս պահին չի գնա այդ հարաբերությունների փոփոխության:

«Այս պահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար բավարար պայմաններ չկան:Թուրքիայում  նախագահական ընտրություններ են 2019-ին: Հաշվի առնելով սպասվող քաղաքական ու սոցիալական իրողությունները, ավելի քիչ հավանական է դառնում, թե Թուրքիան կանդրադառնա հայ-թուրքական արձանագրություններին: Իսկ Հայաստանի նախագահն արդեն հայտարարել է, որ այդ արձանագրությունները հայկական կողմը ևս հանում է շրջանառությունից։ Ստացվում է՝ այդ արձանագրությունների պատմությունն արդեն ավարտված կարելի է համարել»,- ասաց Վարուժան Գեղամյանը։

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես է եկել ելույթով: Հանրապետության նախագահն իր ելույթում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև հայ-թուրքական արձանագրություններին:

Серж Саргсян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանը՝ ՄԱԿ-ում. «Ադրբեջանն Արցախի համար միջնադարյան հետամնացության խորհրդանիշ է»

Նախագահը, մասնավորապես, ասել է, որ այդ փաստաթղթերն առ այսօր չեն վավերացվել և հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում: Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանք վավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների ոգուց: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանն այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ սին արձանագրությունների:

Նախագահը հիշեցրել է՝ հաջորդ տարի Միավորված ազգերի ընտանիքը նշելու է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակը: Հայաստանն այդ առթիվ հանդես է գալու նոր նախաձեռնությամբ։

Լրահոս
0