00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դա վայրենություն է». Լապշինին ապշեցրել է հայերի մասին ադրբեջանցի երեխաներին տված դասը

© Photo : пресс-служба Минобразования АРУчебный процесс в одной из бакинских школ, фото из архива
Учебный процесс в одной из бакинских школ, фото из архива - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում ադրբեջանցի ուսուցչուհին ատելություն է սերմանում «թշնամի հայերի» նկատմամբ։ Տեսանյութին արձագանքել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը. հայերի նկատմամբ ատելության քարոզչությունը նա «վայրենություն» է անվանել։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Ռուս և իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը «վայրենություն» է անվանել ադրբեջանական դպրոցի տեսանյութը, որում փոքր երեխաներին բառացիորեն սովորեցնում են ատել հայերին։

«Իմ կյանքի ընթացքում ես ապրել եմ մի քանի երկրներում` Ռուսաստանում, Իսրայելում, Ուկրաինայում, Վրաստանում։ Այդ երկրներից յուրաքանչյուրը տարաձայնություններ ու տարածքային վեճեր ունի իր հարևանների հետ։ Բայց Իսրայելում երբեք չեն սովորեցրել, որ «բոլոր արաբները թշնամիներ» են, ուկրաինական դպրոցներում չեն սովորեցնում, որ «բոլոր ռուսները զավթիչներ և թշնամիներ են», վրացական դպրոցներում, չնայած Աբխազիայի և Օսեթիայի խնդիրներին, իրենց երեխաներին չեն սովորեցնում, որ իրենց թշնամին ռուս ժողովուրդն է։ Կամ ահա Մոլդովան, որտեղ ես հիմա գտնվում եմ, այստեղ մոլդովացի երեխաներին չեն սովորեցնում, որ իբր բոլոր ռուսները վատն են և բռնազավթել են Մերձդնեստրը», – գրել է Լապշինը։

Նրա խոսքով` «նման վայրենությունը» ապշեցնում է հատկապես Բաքվի դպրոցի պայմաններում, ինչի մասին կարելի է դատել տեսանյութից։ Ինչպես կարծում է բլոգերը, դպրոցը կարելի է նույնիսկ էլիտար անվանել, քանի որ դասը վարում են ռուսաց լեզվով։

«Ինչու՞ են նրանք դա անում», – հարց է տալիս Լապշինը։

Александр Лапшин - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Լապշինը հայ զինվորի օգնությամբ փորձում է հունից հանել ադրբեջանցիներին

Տեսանյութում ուսուցչուհին հարցում է երեխաներին, թե ինչու են հայերն Ադրբեջանի թնշամիները, երեխաներից մեկը պատասխանում է. «Նրանք սպանել են մեր մարդկանց», «սպանել են մեր բոլոր զինվորներին»։

«Հայերը բռնազավթել են մեր հողերի 20 տոկոսը…», – շարունակում է ուսուցչուհին։

Հիշեցնենք, որ համացանցում առաջին անգամ չէ, որ հայտնվում են նման տեսանյութեր։

Արցախյան հակամարտության մասին առաջին հիշատակումը սկսվում է երրորդ դասարանի համար «Աշխարհի ճանաչում» դասագրքում, որում ասվում է, որ իրենց երկիրը ներկա պահին պատերազմի մեջ է Հայաստանի Հանրապետության հետ, որը «գրավել է իրենց տարածքների մի մասը», որոնք Բաքուն կարող է վերադարձնել ռազմական ճանապարհով։ Այդ մասին գրում է պատմաբան Սաբիր Ախունդովը OpenDemocracy կայքում։

Հիշեցնենք` Լապշինը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար։

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Լապշինը 3 տարվա ազատազրկման դատապարտվեց առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լապշինին ներում շնորհելու մասին հրամանագիր ստորագրեց։

Լրահոս
0