00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախագահը գոհ է 2017–ի տնտեսական աճից. ևս 2–3 տարի, և կարող ենք իրականացնել մեր ծրագրերը

© Photo : official site of the President of RAПрезидент Армении провел совещание с ответственными социального сектора
Президент Армении провел совещание с ответственными социального сектора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսական աճի արդյունքները պետք է հասանելի լինեն հանրության բոլոր շերտերի և հատկապես՝ սոցիալապես խոցելի խավերի համար: Ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 27 Փետրվար — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրապետության սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ` քննարկելու և ամփոփելու 2017թ. ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի արդյունքները:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Վարչապետը նշել է, որ վերլուծություններում այսօր ներկայացվելիք նախնական ցուցանիշները նախատեսվում է այնուհետ համադրել ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվող` տարվա ամբողջական ցուցանիշների հետ և, ըստ այդմ, ճշգրտումներ կատարել:

Նախագահին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու նախարարության 2018թ. ծրագրերը - Sputnik Արմենիա
2017–ի տնտեսական վերելքներն ու վայրէջքները. Սուրեն Կարայանը զեկուցել է Սերժ Սարգսյանին

Օրակարգի շրջանակներում փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկուցել են ՀՀ 2017թ. տնտեսական աճի ընդհանուր նկարագիրը և հիմնական արդյունքները:

Նախագահը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունն է հրավիրել տնտեսական աճի ներառականության վրա, շեշտելով, որ տնտեսական աճի արդյունքները պետք է հասանելի լինեն հանրության բոլոր շերտերի և հատկապես՝ սոցիալապես խոցելի խավերի համար: Այս առումով, Սերժ Սարգսյանը կարևորել է առաջիկա տարիներին տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովելուն զուգահեռ ժողովրդագրական իր սահմանած ցուցանիշերի համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ հետևողական աշխատանքը:

«Վերլուծության հիմքում, անշուշտ, դրված են օպերատիվ տեղեկություններ, որոնք մենք ստացել ենք մեր գերատեսչություններից և մեր միջազգային գործընկերներից: Ակնհայտ է, երբ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակի վերջնական ցուցանիշները, մենք մեր ճշգրտումները, իհարկե, մտցնելու ենք: Վերլուծության կամ, ինչպես սիրում է ասել պարոն վարչապետը, այս վարժության հիմնական նպատակն է, որպեսզի մենք կարողանանք պարզել տնտեսական աճի բաղադրիչները, ինչպես ասում են՝ տնտեսական աճի շարժիչները, առանձնացնել դրանք, քանի որ աճի բաղադրիչներից է կախված, թե մենք ինչպիսի եկամուտներ ենք ունենալու:

Доллары США - Sputnik Արմենիա
Հայաստանի պետական պարտքը հատել է 6.7 մլրդ դոլարի շեմը, որքանո՞վ է դա վտանգավոր

Եվ, բնականաբար, հաշվի առնելով և՛ եկամուտները, և՛ այդ բաղադրիչների կայունությունը, շարունակականությունը՝ ապագա մեր ծրագրերը կարող են լինել ավելի ստույգ և ավելի իրատեսական:

Ես կարծում եմ, որ մոտակա մի քանի շաբաթների ընթացքում մենք ավարտին կհասցնենք մինչև 2030 թվականը Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման ռազմավարությունը: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կառավարությունը 2017 թվականին լավ արդյունքների է հասել, չեմ կարծում, որ շեղումները շատ մեծ կլինեն, մենք, թերևս, կունենանք 7,4-7,7 տոկոսի միջակայքում տնտեսական աճ: Սա, անշուշտ, լավ ցուցանիշ է: Բայց մենք նաև պետք է հաշվի առնենք, որ մեկ տարվա լավ տնտեսական աճը չի կարող ազդեցություն ունենալ մեր հասարակության լայն շրջանակների վրա: Եվս երկու-երեք տարի այսպիսի աճ` ես կարծում եմ, որ սրանով մենք կարող ենք ստեղծել շատ լավ հիմքեր մեր ժողովրդագրական ծրագրերն իրականացնելու համար»,- ասել է Հանրապետության նախագահը՝ ընդգծելով, որ կառավարությունը 2018թ. տարեսկիզբն էլ տնտեսական լավ ցուցանիշներով է սկսել, սակայն, ըստ նրա, դեռևս չի կարելի ասել, որ Հայաստանը հասել է իր հնարավորությունների սահմանին, քանի դեռ այդ աշխատանքի արդյունքները զգալի չեն դարձել հասարակության բոլոր խավերի համար:

Լրահոս
0