00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նվեր Մալիից․ ինչպես հայը սպանեց թուրք «արյունարբու մսագործին»

Բաժանորդագրվել
Զարեհ Մելիք-Շահնազարյանի անունն ընդմիշտ կապված է «արյունարբու մսագործ» Ջեմալ փաշայի հետ։ Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը վերհիշում է հայ ազգային վրիժառուի արարքները։

«Հուլիսի 21-ին Թբիլիսիի կենտրոնում հանցագործները սպանեցին Ջեմալ փաշային, նրա համհարզ Սուրսեն բեյին ու քարտուղար Մուսֆեթ բեյին» («Իսզվեստիա» թերթ, 1922 թվական)։

Անգամ այսօր կարիք չկա ասելու, թե հայերի նկատմամբ որքան միտումնավոր չարագործություններ են արել փաշան ու նրա երկու բեյերը։ Իսկ նախորդ դարի քսանականներին՝ դրա կարիքը առավել ևս չկար, բոլորը գիտեին։

«Կրակ բացած մարդկանց սկսեցին հետապնդել, նրանք կրակում էին, խաչմերուկում պատահական անցորդներ տուժեցին»,  — հայտնում է թերթը։

Нубар Паша - Sputnik Արմենիա
Եգիպտոսի եռակի հայ վարչապետը, ում անունով փողոցներ կան Կահիրեում և Ալեքսանդրիայում

Մի հատված Ռուսաստանի վաստակավոր շինարար, պատմաբան, գրող ու հայրենասեր Համլետ Միրզոյանի հետազոտությունից․

Թիֆլիսի կայարանը։ Գնացքից իջնում են արևելյան ոճի հարուստ հագնված երեք տղամարդ, ֆայտոն են նստում, գնում են ռեստորան։ Երեկոյան ժամը տասնմեկի մոտակայքում դուրս են գալիս ու հայտնվում են Պետրոս Մեծի փողոցում։ Կրակոցներ են հնչում։ Սկզբում ընկնում է Սուրսեն բեյը, հետո՝ Մուսֆեթ բեյը, վերջինը՝ Ջեմալ փաշան։

Երիտթուրքերի ամենաականավոր ներկայացուցիչներից, Բաղդադի նախկին քաղաքապետ, Աֆղանստանում ռազմական հրահանգիչ– չարագործը Թիֆլիսու՞մ  է հայտնվել։ Անկարա ուղևորվելիս կանգ էր առել։

Չարագործությունների վերաբերյալ։ Որպեսզի վերականգնեք հիշողությունը, հասկանանք վրեժխնդրության արդարությունն ու վերլուծենք՝ ինչու ազգային վրիժառուներ, այլ ոչ թե ահաբեկիչներ։

Ջեմալ փաշան, Թալեաթ փաշան ու Էնվեր փաշան Հայոց ցեղասպանության երեք գլխավոր գաղափարախոսներն ու կազմակերպիչներն էին։ Հիշենք՝ Ջեմալ փաշան ոչ միայն հայերին էր սպանում. Սիրիայի առաջնորդ դառնալով՝ նա իր խելահեղություններն ամբողջ Մերձավոր Արևելքում էր անում։ Իսկ 1916 թվականին նրա հրամանով կախաղան են հանվել մի քանի հազար շիիթներ, քրիստոնյաներ ու մարոնիտներ։

Էմիգրանտ գրող Մարկ Ալդանովի գրքից․ «Դամասկոսում տնօրինում էր երիտթուրքերից ամենասարսափելի, դաժանն ու կասկածելին՝ հայտնի Ջեմալ փաշան, որին արաբները «արյունարբու մսագործ» մականունն էին տվել։

Иван Христофорович Баграмян - Sputnik Արմենիա
Ինչպես մարշալ Բաղրամյանը հյուրընկալեց Խանոյաններին. մի լուսանկարի պատմություն

Իսկ համաշխարհային հանրությու՞նը։ Իսկ համաշխարհային հանրությունը ոչինչ չէր անում։ Այն ամոթխած իջեցրել էր գլուխը, կարեկցանք էր հայտնում, մնում էր միայն այսօրվա պես Էյֆելյան աշտարակի լույսերը մարեին։

Բայց չէ՞ որ չարությունը միշտ պետք է պատժվի, հակառակ դեպքում այն բազմապատկվում է, թեև, երբեմն, այն բազմապատկվում է  նույնիսկ պատժելուց հետո։ Պատժը սահմանելու համար գոյություն ունեն դատարաններ, որոնք ցուցադրական հասարակական դատավարություններ են անցկացնում։ Օրինակ, Նյուրնբերգում՝ գերմանական ֆաշիստների նկատմամբ, նախկին Հարավսլավիայի հարցով Հաագյան դատարանը, այլ միջազգային դատական ատյանները, ինչպիսինն է, օրինակ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը և սյլն։ Թուրքիայի մարդասպանների նկատմամբ ոչ մի նման բան չարվեց, և այդ ժամանակ սովորական մարդիկ ձեռնամուխ եղան արդարությունը վերականգնելուն։ Այդ մարդիկ ազգային վրիժառուներ են կոչվում։ Սա այն մարդկանց համար է, ով մտածված կամ պարզապես չիմանալով նրանց ահաբեկիչների հետ են շփոթում։

Թեև Թուրքիան մեղավոր ճանաչեց իր չարագործներին (հաղթող երկրների ճնշման տակ) ու նույնիսկ մահապատժի դատապարտեց, սակայն մարդասպանները տարօրինակ կերպով կարողացան Օդեսա փախչել, այնտեղից՝ Բեռլին, հետո հայտնվեցին Ռուսաստանում, իսկ հետո՝ Թբիլիսիի Պետրոս մեծի փողոցի թանկարժեք ռեստորանում։  Ընթրիքից հետո՝ կրակոցներ։ Ո՞վ է վրեժ լուծել։ Արտաշես Գևորգյանը, Պետրոս Տեր-Պետրոսյանը, Ստեփան Ծաղիկյանը, Զարեհ Մելիք-Շահնազարյանը։

Իսկ հիմա Մելիք – Շահնազարյանի մասին, որի հետ անձամբ շփվել եմ։

Երևան, Հանրապետական մարզադաշտի հարևանությամբ սովորական շենքի առաջին հարկում գտնվող փոքր բնակարան։ Դուռը բացում է ատլետիկ կազմվածքով մի տղամարդ։ Ներս եմ մտնում։ Միանգամից աչքի է ընկնում տանտիրոջ լուսանկարը՝ սպորտային վարտիքով։ Նա սպորտային ըմբշամարտով է զբաղվել։

Кинорежисер Рубен Мамулян, актриса Мириам Хопкинс, Майклс Балкон и продюсер Кеннет МакГовен на съемке фильма Бекки Шарп. - Sputnik Արմենիա
Ինչու՞ պետք է ամաչեմ, որ հայ եմ․ Հոլիվուդի «կնքահոր» խոստովանությունը

Հյուրասենյակի դռան վերևում փակցված է մեկ այլ լուսանկար, որում պատկերված է կրտսեր Մելիք-Շահնազարյանը։ Նա լուսանկարվել է դիվանագետի տոնական զգեստով, երբ Մալիի հանրապետությունում Խորհրդային Միության դեսպանի  պաշտոնն էր զբաղեցնում։ Փոխանցում եմ պարոն Մելիք-Շահնազարյանին Մալիից բերած նվերների փաթեթը։

Պարոն Մելիք-Շահնազարյանը նստում է սեղանի մոտ ու սկսում պատմել․ծնվել է Շուշիում, քսանականներին ղարաբաղյան բանակում ծառայության է անցել, մարտական պարգևները հանձնել են անձամբ գեներալ Դրոն ու սպարապետ Նժդեհը։ Արդեն վաղուց Երևանում է ապրում, քաղաքական ակտիվության վերջին պոռթկումը եղել է 90–ականների սկզբին, երբ «Ղարաբաղ» կոմիտեն նոր էր կազմավորվել։ Հետո, երբ այն  փորձում էին փակել, հանդիպումներն անցկացնում էին այստեղ՝ Մելիք-Շահնազարյանի բնակարանում։

Տանտերը փորձում էր պարզել իմ քաղաքական նախապատվությունները, ես փորձում էի խուսափել ուղիղ պատասխանից, քանի որ այն  տարիներին արվող ամեն ինչ չէր, որ հավանում էի։ Իսկ Զարեհ Մելիք-Շահնազարյանին նա միանշանակ հավանում էր։ Ասում է այն, ինչ մտածում է, իսկ մտածում է շատ բանի մասին, բոլոր պատասխանները չէ, որ գիտի։  Այդպես է լինում իմաստուն ծերունիների հետ, սակայն ծերությունն ու իմաստությունը միշտ չէ, որ եղբայրներ են։

Մեկ բաժակ էլ է լցնում։ Նկատելով, որ տեսա առաստաղի հնացած վիճակը` կատակում է․ «Ջեմալ փաշային սպանե՞լ եմ։ Սպանել եմ։ Ֆիդայի եղե՞լ եմ։ Եղել եմ։ Ազգային հերո՞ս եմ։ Այո։ Ինչու՞ բնակարանս չեն վերանորոգում»։

Իսկապես, ինչու՞։ Բազմիցս այս տանը եղած Ղարաբաղի ալիքի վրա բարձրացած քաղաքապետի ու Հայաստանի այն ժամանակվա ղեկավարների անունները չի նշում։

1992 թվականին Զարեհ Մելիք-Շահնազարյանը մահացավ։ Հուղարկավորությանը ներկա էին միայն ամենամտերիմները․․․

Լրահոս
0