00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվի ապտակն Անկարային, կամ մենք ոչ մի դեպքում չենք պարտվում

© AFP 2024 / FABRICE COFFRINI Подписание протоколов об установлении контактов между Арменией и Турцией 10.10.2009 г.
Подписание протоколов об установлении контактов между Арменией и Турцией 10.10.2009 г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսուհետ և՛ ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման հարցում, և՛ տարածաշրջանային գործընթացներում Հայաստանը կարող է ազատ գործել։ Խոսքն, իհարկե, աղմուկ արած ցյուրիխյան արձանագրությունների մասին է, որոնք արդեն ինը տարի է, ինչ օդում կախված էին։ Կախված էին այն պահից, երբ թուրքական դիվանագիտությունը սկսեց նախապայմաններ ներկայացնել։

Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհյան

Ցյուրիխում Հայաստանին ստիպեցին ստորագրել արձանագրությունները, սակայն մանևրի հնարավորություն դեռ կար

Անկարայի նախապայմանները, որոնցով փորձում էին ճնշել Երևանին, երկու ուղղվածություն ունեին։ Ու եթե առաջին նախապայմանը (համաշխարհային հանրությունից 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչում չպահանջել) Ադրբեջանի հետ ոչ մի ուղիղ առնչություն չուներ, ապա թուրքական նախապայմանների երկրորդ ուղղությունն անմիջապես առնչվում էր հենց ղարաբաղյան հիմնախնդրին։

Եվ ընդհանրապես, պետք է հիշել, որ Եվրոպայում վերջին` հայ-թուրքական փակ սահմանը հենց ղարաբաղյան հիմնախնդրի ու պատերազմի հետևանք է։ Պատերազմի, որը Հայաստանին պարտադրեց իր արևելյան հարևանը։ Ավելի ճիշտ՝ ոչ թե բուն պատերազմի հետևանք է, այլ Ադրբեջանի կրած պարտության։

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
«Մավրն» արեց իր գործը. ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հրաժարվեց ցյուրիխյան արձանագրություններից

Միաժամանակ, Արևմուտքը մեկնարկում էր «ցյուրիխյան արձանագրությունների» ու «ֆուտբոլային դիվանագիտության» նախագիծն այն հաշվարկով, որ ոչ մի կողմը չպետք է որևէ նախապայման ներկայացնի։ Որ Հայաստանը ոչ մի կերպ դա չի կապելու Ցեղասպանության ճանաչման հետ, որ Թուրքիան այնքան սթափ կգտնվի, որ կհասկանա` որքան սերտ են կապված Ցյուրիխում ստորագրված փաստաթղթերը Եվրամիություն իր մտնելու հեռանկարի հետ։ Այն ժամանակ, այն քաղաքական իրավիճակում դա անհրաժեշտ էր Անկարային։

Այդպիսով, հենց նույն Արևմուտքը, ոչ մի ռիսկի չգնալով, իր համար լայն դուռ էր բացում դեպի Հարավային Կովկաս, որտեղ Ռուսաստանն էր տիրում, որի ազդեցության դեմ և փորձում էին պայքարել, ու առաջին հերթին` ամերիկացիները։ Ի զուր չէ, որ ստորագրման արարողությանը Ցյուրիխ էր եկել տիկին Քլինթոնը, որն այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում։ Ու ի զուր չէ, որ այն ժամանակ համաշխարհային լրատվամիջոցները բացահայտորեն գրում էին, որ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Երևանի վրա, որպեսզի արձանագրության ստորագրությունը տեղի ունենա առանց նախապայմանների։

Եվ իսկապես, Հայաստանն այդ փաստաթղթերի ստորագրման վերաբերյալ «ասելու բան ուներ»` կապված 1915 թվականին Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանության հետ։ Պաշտոնական Երևանն իսկապես լուրջ ռիսկի էր դիմում, քանի որ աշխարհասփյուռ հայությունը հիմնականում դեմ էր արձանագրությունների ստորագրմանը։ Իսկ հայկական սփյուռքը՝ քաղաքական գործոն է, որի հետ ստիպված են հաշվի նստել ոչ միայն Երևանում, այլև Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում․․․

Президент Серж Саргсян провел заседание Совета национальной безопасности Армении - Sputnik Արմենիա
Հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ են. ՀՀ նախագահը չեղարկել է այն

Հայ դիվանագիտությանն իսկապես «ճզմեցին», թեև այն ժամանակ չարժեր դա պարտություն համարել։ Քանի որ իրականում հայ-թուրքական սահմանի բացումը` իր բացասական կողմերով հանդերձ, մեծ հաշվով դրական գործոն է։ Թեկուզ հենց լոգիստիկայի առումով, ասենք, այն, որ Հայաստանը ելք կստանա դեպի եվրոպական սպառողական շուկա՝ շրջանցելով Սև ծովը։

Թուրքիան Ադրբեջանի ճնշմանը ենթարկվեց ու շատ բան կորցրեց

Ինչևիցե,  արդյունքում Հայաստանը ստորագրեց արձանագրությունները, թեև դժվարությամբ, բայց առանց նախապայմանների։ Սակայն Թուրքիան քաղաքական առումով այդքան ամուր չգտնվեց։ Ու եթե Երևանն ինչ-որ իմաստով իր սփյուռքի կամքին դեմ գնաց, ապա Թուրքիան իր «սփյուռքի» (նկատի ունենք Բաքուն, որի հետ նրանք, ինչպես հայտնի է «երկու պետություն, մեկ ազգ» են կազմում) դեմ չկարողացավ գնալ։

Ադրբեջանն այս տարիներին իսկապես լուրջ ճնշում է  գործադրել «ավագ եղբոր» վրա։ Թուրքական դիվանագիտությունը, մեծ հաշվով, ստիպված էր քաղաքական ասպարեզում մի բան անել ու ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ նախապայման առաջադրել։

Ստացվում է, որ Թուրքիան, որին իսկապես Արևմուտքի հետ լավ, վստահելի հարաբերություններ են պետք, ստիպված ստախոսի դերում է հայտնվեց՝ խախտելով նախապայմանների մասին պայմանավորվածությունը։ Իսկ գլոբալ քաղաքականության մեջ դա նշանակում է, որ թուլություն ես դրսևորում։ Հարկ եղած ժամանակ քո հակառակորդները կարող են օգտվել այդ թուլությունից։

Встреча глав МИД Армении и Ирана Эдварда Налбандяна и Мохаммада-Джавада Зарифа - Sputnik Արմենիա
Թուրքիան խախտել է միջազգային հարաբերությունների անկյունաքարային սկզբունքը. Նալբանդյան

Նման անազնիվ մոտեցումը ցյուրիխյան արձանագրություններին Արևմուտքին զրկեց Հարավային Կովկաս տանող դուռը բացելու հնարավորությունից։ Իսկ այդ դռան հետևում Ռուսաստանի հետ քաղաքական ազդեցության համար պայքարելու հնարավորություններն էին թաքնվում։

Ադրբեջանի ազդեցությանը ենթարկվելով`Թուրքիան պարտվեց ավելի գլոբալ հարցում` եվրոպացիների ու ամերիկացիների վստահությունը կորցրեց։ Ով գիտի՝ ինչպես վերջին տասնամյակում կզարգանային իրադարձությունները Հարավային Կովկասում ու Մերձավոր Արևելքում, եթե Անկարան կատարեր արձանագրություններով նախատեսված իր պարտականությունները։ Ի՞նչ հարաբերություններ կունենային այսօր Թուրքիան ու Միացյալ Նահանգները։

Մյուս կողմից էլ՝ գլոբալ քաղաքական ասպարեզում միամիտ մարդիկ չկան։ Բոլորն էլ հասկանում են, որ Թուրքիան մտածված էր առաջին պլան հանում այդ նախապայմանները, որպեսզի չխոսի  ամենակարևորի մասին։ Որ Հայաստանը պետք է պաշտոնապես հրաժարվեր համաշխարհային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման հետ կապված քաղաքականությունից։

Հայաստանը, որը համաձայնել էր նախապայմանների բացակայությանը, այդ առումով ազատ էր իր գործողություններում։ Այն, որ 2015 թվականի ապրիլի 24-ին Պուտինն ու Օլանդը մասնակցում էին Ցեղասպանության 100 —ամյա տարելիցի միջոցառումներին, ուժեղ հարված էր Անկարայի համար։ Հասկանալի դարձավ, որ արձանագրությունները մի կողմ, սակայն Հայաստանը մտադիր չէ հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարից։

«Կրտսեր եղբոր» պահանջը՝ արձանագրություններն առանց Արցախի հետ կապված նախապայմանի չստորագրելու մասին, Թուրքիայի համար փրկարար միջոց էր։

Սերժ Սարգսյան «․․․մենք ոչ մի դեպքում չենք պարտվում»

Եվ ամենակարևորը։ Այդ համատեքստում պետք է հասկանալ մի կարևոր բան․ Երևանն արձանագրությունները չեղյալ համարեց ոչ այն պատճառով, որ Թուրքիան ղարաբաղյան թեման էր որպես նախապայման ներկայացնում։ Թուրքական դիվանագիտությունը ցանկացած դեպքում ղարաբաղյան կարգավորման գործընթացին չի կարող միջամտել։ Թեկուզ միայն այն  պատճառով, որ այն միանշանակ պաշտպանում է հակամարտող կողմերից մեկին։ Դա արդեն բավարար է համաշխարհային քաղաքականության նորմերի խախտման համար։

Серж Саргсян - Sputnik Արմենիա
Հայ-թուրքական արձանագրությունների պատմությունն ավարտված է

Կտրվեց այն թելը, որն Անկարային թույլ կտար գոնե երրորդ երկրների` համաշխարհային գերտերությունների միջոցով ազդել Երևանի վրա ղարաբաղյան կարգավորման հարցում։

Հարավային Կովկասում ու Միջին Ասիայում քաղաքական իրադարձությունների զարգացման այս փուլում Հայաստանին գործողությունների ազատություն է պետք։ Թեկուզ հենց միայն այն բանի համար, որ կարողանա կառուցել սեփական քաղաքականությունը՝ չնայելով այն պայմանավորվածություններին, որոնց նա ստիպված էր համաձայնել Արևմուտքի ճնշման տակ։

Այսօր իրավիճակն այլ է, հենց նույն ամերիկացիների գործը չէ՝ արդյո՞ք հայ-թուրքական սահմանը բաց կլինի՞, թե՞ ոչ։ Ղարաբաղյան կարգավորման հարցում էլ Թուրքիան, որի հետ Հայաստանը քաղաքական նախագծում ներառված էր, ավելի շատ է խանգարում, քան այն պայմաններում, երբ Հայաստանը Թուրքիայի հետ չունի և ոչ մի դիվանագիտական, քաղաքական ու տնտեսական հարաբերություններ։

Այստեղ Անկարան արդեն չի կարող ո՛չ ուղղակիորեն, ո՛չ խոշոր խաղացողների օգնությամբ ազդել Երևանի պահվածքի վրա` ո՛չ քաղաքական ասպարեզում, ո՛չ ղարղաբաղա-ադրբեջանական շփման  գծում։

Իսկ եթե խոսենք ավելի գլոբալ ասպեկտների մասին, ապա այսուհետ Հայաստանն ազատ է իր գործողություններում. նա հնարավորություն կստանա կառուցել իր արտաքին քաղաքականությունը՝ չնայելով ո՛չ ԵԱՏՄ-ին, ո՛չ էլ Եվրամիությանը։ Միաժամանակ պահանջելով հարկ եղած ուշադրություն` պայմանավորված է Հայաստանը մնացած աշխարհից շրջափակող երկու պետությունների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի առկայությամբ։

Իրավացի էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ ինը տարի առաջ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ժամանակ ասաց, որ մենք ոչ մի դեպքում չենք պարտվում։

Լրահոս
0