ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Բաքվի հանրապետական նարկոդիսպանսերում հրդեհի զոհերի պաշտոնական թիվը հասել է 24-ի։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում անելով գլխավոր դատախազությանն ու ՆԳՆ-ին։ Ադրբեջանի առողջապահության նախարարության տվյալով` տարհանվածների թիվը 30-ից հասել է 200-ի։
Դեպքի վայր է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Միաժամանակ Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ 26 մարմին են տեղափոխել առողջապահության նախարարությանը կից ախտաբանական անատոմիայի և դատաբժշկական փորձաքննության միավորման շրջանային միավորում։
Հանրապետական նարկոդիսպանսերի շենքում հրդեհը բռնկել է վաղ առավոտյան: Պատահարի վայրում աշխատում են հրշեջներն ու փրկարարները: Ականատեսները հայտնել են, որ հրշեջները չեն կարողացել շենք մտնել, կրակն ուժգնացել է քամու պատճառով:
© Sputnik / Murad OrujovՀրդեհ Բաքվում
Հրդեհ Բաքվում
© Sputnik / Murad Orujov