00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չորրորդ նախագահին թակա՞րդն են գցել. Արմեն Սարգսյանի ընտրությունը

© Sputnik / Aram NersesyanНовоизбранный президент Армении Армен Саркисян
Новоизбранный президент Армении Армен Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ժողովի քվեարկությունը հերթական անգամ ապացուցեց, որ երկրում բացակայում է քաղաքական մրցակցությունը, իսկ ապագա նախագահն էլ այդ ամբողջ գործընթացից դժգոհ մարդու տպավորություն է թողնում։

Աշոտ Սաֆարյան, Sputnik

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ընտրությունը կատարվեց։ Այո, հենց Սարգսյանի ընտրությունը, քանի որ երկրորդ թեկնածուի բացակայության պայմաններում այս ամբողջ գործընթացը դժվար է դասական իմաստով ընտրություններ համարել։

Ինչպես սպասվում էր, Սարգսյանը հաղթեց այս «ընտրությունում» պատգամավորների ձայների մեծամասնությամբ։ «Կողմ» քվեարկեցին 90 պատգամավոր, «դեմ»` 10։ Քվեարկությունը գաղտնի էր, բայց բոլոր խմբակցությունները հայտնել էին, որ իրենց քվեները տալու են Սարգսյանին, բացի «Ելք» դաշինքից։

ՀՀ չորրորդ նախագահի ընտրությունը. նախագահ ընտրվեց Արմեն Սարգսյանը - Sputnik Արմենիա
Ով ինչպիսի տրամադրությամբ մասնակցեց քվեարկությանը. ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը

ՀՀ չորրորդ նախագահը խորհրդարանական Հայաստանի առաջին նախագահը դարձավ (երկիրն այս համակարգին կանցնի ապրիլին)։ Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նախագահին ընտրեցին ոչ թե համաժողովրդական քվեարկության, այլ խորհրդարանի միջոցով։

Նոր կարգի համաձայն` Արմեն Սարգսյանը Հայաստանի գերագույն պաշտոնյան չի լինելու, այլ Սահմանադրության անկուսակցական երաշխավորն ու ներկայացուցչական գործառույթների կրողը (նրան կթողնեն օրենքները ստորագրելու գործառույթը)։ Արմեն Սարգսյանը պաշտոնը կստանձնի ապրիլի 9-ին, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետը։

Քվեարկության ընթացքում մի փոքր շփոթ տեղի ունեցավ։ Բանն այն է, որ «Ելքում» 9 պատգամավոր կա, իսկ «դեմ» քվեարկել էր 10-ը։ Սակայն միևնույն ժամանակ «Ելքի» 9 պատգամավորներից երկուսը քվեարկությանը չէին մասնակցել։ Ստացվեց, որ «իշխանամետ» ճամբարից երեք պատգամավոր կա՛մ պարզապես սխալվել էին քվեարկության ընթացքում, կա՛մ որոշել է խղճին դեմ չգնալ և սեփական բողոքն արտահայտել այդ ամենի վերաբերյալ։ Սրա հետ կապված «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կեսկատակ-կեսլուրջ հայտարարեց, որ իշխանության ճամբարում ծպտյալ ելքականներ կան։ Իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչներն այս դրվագը դեռ չեն մեկնաբանել։

Արմեն Սարգսյանի ընտրությունը հերթական անգամ ապացուցեց, որ երկրում բացակայում է քաղաքական մրցակցությունը և իշխանությանը հակազդող ուժ չկա։ Իրեն ընդդիմություն հռչակած «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունը նախագահական այս արշավի գրեթե ամենասկզբից հայտարարել էր, որ սատարում է Արմեն Սարգսյանին։ Թեև հնարավորություն կար որոշակի ինտրիգ ստեղծելու և ընտրական գործընթացն ավելի հետաքրքիր և «պլյուրալիստիկ» դարձնելու, բայց Գագիկ Ծառուկյանի համախոհների դիրքորոշումն ամբողջությամբ ճնշեց այդ մրցակցության առաջացման հնարավորությունը։

Новоизбранный президент Армении Армен Саркисян - Sputnik Արմենիա
Ամեն ինչ կանեմ Հայաստանի, Արցախի, Ջավախքի, սփյուռքի միասնության համար. Արմեն Սարգսյան

«Ելք» դաշինքն արշավի ամենասկզբից մտադիր էր իր թեկնածուին առաջարկել։ «Ելքը» նախագահի աթոռին տեսնում էր պատգամավոր, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։ Սակայն թեկնածություն առաջադրելու համար պետք էր հավաքել խորհրդարանականների ձայների մեկ քառորդը։ Խմբակցության սակավաթիվ լինելը հաշվի առնելով` «Ելքը» կարող էր հույսը դնել միայն ընդդիմադիր հատվածի գործընկերների վրա։ Սակայն նրանք հրաժարվեցին սատարել Զեյնալյանի թեկնածությունը։ Միևնույն ժամանակ նման արարքի որևէ խելամիտ բացատրություն չհնչեց։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում փորձագետները պնդում էին, որ իշխանությունն Արմեն Սարգսյանին «ստրկական» պայմաններ է առաջարկել։ Նրանք առաջին հերթին ուշադրություն էին դարձրել այն հանգամանքը, որ «Անվտանգության խորհրդի ձևավորման և գործունեության մասին» ԱԺ-ի ընդունած օրենքի համաձայն` նախագահը չի ընդգրկվելու ապագա Անվտանգության խորհրդի կազմում, որը գործադիր գործառույթներ է ունենալու` ի տարբերություն գործող ԱԽ-ի։

Այդպիսով նախագահի ինստիտուտը զրկվում է գործնական գործառույթներից և զուտ ներկայացուցչական կառույց է դառնում։ Եվ ինչպես կարծում է Փաշինյանը, հավանաբար Սարգսյանն էլ ուրախ չէ իր վիճակից։ «Չէի կարծում, որ Սարգսյանը, լուրջ փորձ ու կենսագրություն ունեցող քաղաքական գործիչ լինելով, ԱԺ-ում իր թեկնածությունը քննարկելու ժամանակ հանդես կգա նման տխրահռչակ և անհետաքրքիր խոսքով։ Զգացվում է, որ ինքն էլ է դժգոհ և հասկանում է, թե իրեն ինչ թակարդն են գցել իշխանությունները», — ասաց Փաշինյանը լրագրողների հետ զրույցում։

Ավելի վաղ Սարգսյանը հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի դառնա այն նախագահը, որին ցանկանում է տեսնել հասարակությունը։ Նա խոստացել է օգտագործել իր համեստ փորձը փոքր, սակայն փառահեղ հայրենիքի բարգավաճման համար։

Լրահոս
0