00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Քաղաքական երալաշ». Չեռնոգորիան Ադրբեջանի տարածքային ամբողջականության կողմնակից է

CC BY 2.0 / EU2017EE Estonian Presidency / Srdjan DarmanovicМинистр иностранных дел Черногории Серджан Дарманович
Министр иностранных дел Черногории Серджан Дарманович - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օրերս Չեռնոգորիայի արտգործնախարար Սերջան Դարմանովիչը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին։ Հարցազրույցում նա, չգիտես ինչու, ղարաբաղյան կարգավորման հարցին է անդրադարձել։

Թվում է Հարավային Կովկասի իրադարձությունները Չեռնոգորիային չեն վերաբերում։ Հատկապես, որ այս նորաստեղծ պետությունը (2006 թվական) ՆԱՏՕ-ի անդամ է։ Մի կազմակերպության, որն իր հայեցակարգով ու էությամբ ռազմական է։ Այսինքն` այնպիսի կազմակերպություն է, որի համար ի սկզբանե ցանկալի չէ միջամտել միջպետական տարածքային խնդիրներին։

Թեև Պոդգորիցան (Չեռնոգորիայի մայրաքաղաքը) ներկայանում է որպես Եվրոպայի խորհրդի գրեթե լիարժեք ու լիիրավ անդամ։

Здание МИД РФ - Sputnik Արմենիա
Արցախը կվերադառնա՞ բանակցությունների սեղանի մոտ. մեկնաբանում է Ռուսաստանի ԱԳՆ–ն

Սակայն պարոն Սերջան Դարմանովիչն առանց երկար-բարակ  մտածելու պատասխանելով լրագրողի հարցին` հանգիստ ներկայացնում է իր կամ նույնիսկ իր պետության դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ։ Ընդ որում` սկզբունքային, կարելի է ասել` հայեցակարգային սխալներ է թույլ տալիս, որոք այդ մակարդակի դիվանագետի համար (ի վերջո արտգործնախարար է) անթույլատրելի են։

Պատասխանելով Ղարաբաղի ու Ադրբեջանի հակամարտության վերաբերյալ Չեռնոգորիայի դիրքորոշման մասին հարցին` նա լրջորեն ասում է, որ իր պետությունը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնավարության կողմնակից է»։ Նախարարն այնպիսի տարրական հարցերում է սկզբունքային սխալներ թույլ տալիս, որ զարմանալի է։

Քանի որ ցանկացած քիչ թե շատ պատրաստված դիվանագետ (անկախ նրանից, թե ում կողմնակիցն է` Երևանի, թե Բաքվի) և հատկապես արտգործնախարար ի սկզբանե պետք է մի բան իմանա։

Ղարաբաղայան հարցի կարգավորման այս փուլում արդեն Ղարաբաղն ընդամենը 1991 թվականին ձևավորված Ադրբեջանի կազմում գտնվելու հարցը համաշխարհային հանրության համար խիստ վիճելի է։

Ցանկացած դեպքում ամբողջ աշխարհի դիվանագետները հիշում են, որ Ադրբեջանական ԽՍՀ կազմից Ղարաբաղի դուրս գալը օրինականացվել էր։ Այն ժամանակ հանրաքվե է անցկացվել, և Ղարաբաղի բնակիչների զգալի մասը Ադրբեջանի կազմից դուրս գալու համար «կողմ» է քվեարկել։ Եվ միայն դրանից հետո է Ադրբեջանը ներկայիս տեսքով որպես պետություն ձևավորվել։

Մի խոսքով` Ղարաբաղի խնդիրը բարդ հարց է անգամ փորձառու դիվանագետների համար, որոնք գլոբալ քաղաքականության մեջ են։ Եվ Չեռնոգորիայի ներկայացուցիչը չէ (ով էլ ուզում է լինի), որ պետք է այդ հարցին պատասխանի։

Եվ, իհարկե, հաշվի առնելով, որ Չեռնոգորիան կազմավորվել է եվրոպական հզոր պետություններից մեկի` Հարավսլավիայի փլուզման հետևանքով, պետք է խուսափի աշխարհում գոյություն ունեցող ցանկացած երկրի տարածքային ամբոջականության մասին խոսելուց։

Речь Президента Азербайджана Ильхама Алиева на Парламентской Ассамблее Совета Европы (24 июня 2014). Страстбург, Франция - Sputnik Արմենիա
Ադրբեջանական երազախաբություն կամ հետքայլ` միջազգային ատյաններում

Իրականում Սերջան Դարմանովիչին հարցազրույցում բացահայտորեն դավել են` սադրիչ հարց ուղղելով։ Համենայն դեպս գրեթե Եվրամիության անդամ ներկայացող պետության արտգործնախարարի արտահայտած տեսակետը ոչ մի ընդհանուր բան չունի Եվրոպական միության երկրների դիրքորոշման հետ։ Ընդհանուրը թերևս այն է, որ երկուսն էլ կողմ հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Այդ հարցազրույցում Սերջան Դարմանովիչը խայտառակ եղավ` հակամատրությունն անվանելով «հայ-ադրբեջանական լեռնային ղարաբաղյան»։ Կասկածում եմ, որ Չեռնոգորիայի արտգործնախարարի ձևակերպումը որևէ մեկի համար հասկանալի է։ Այնինչ քաղաքականության ոլորտում հենց նման ձևակերպումներից դատելով կարելի է հետևություններ անել խոսնակի մտավոր կարողությունների մասին։ Սերջան Դարմանովիչի մոտ այդ առումով իսկական «երալաշ» ստացվեց։

Լրահոս
0