ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Պետերբուրգում տղամարդը կրակ է բացել փողոցում։ Ոստիկանությանը հաջողվել է նրան վնասազերծել, սակայն մինչ այդ տղամարդը վնասել է իր կնոջ ավտոմեքենային բախված ավտոմեքենայի մեջ գտնվող երկու անձի, ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանային ՆԳՆ ԳՎ ներկայացուցիչը։
«Կինը, որի ավտոմեքենան Վոլգոգրադի կամրջի տակ վթարի է ենթարկվել, զանգահարել է ամուսնուն։ Նա դեպքի վայր է հասել զենքով և վիրավորել երկու անձի», — հայտնել են ՆԳՆ ԳՎ-ից։
Կոնֆլիկտը կանխել են ոստիկանները։
Ոստիկանը նախազգուշական կրակ է արձակել օդ, զինված տղամարդն ուշադրություն չի դարձրել։ Դրանից հետո ոստիկանը կրակ է բացել և վիրավորել զինված տղամարդուն։ Վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել։ Զենք կիրառած ոստիկանը չի տուժել։
Քննչական կոմիտեն կրակողի նկատմամբ քրեական գործ է հարուցել «երկու անձանց սպանելու փորձի և ոստիկանի կյանքին սպառնալու» համար։