00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կարգին մեքենա է». ռուս վարչապետը խորհուրդ է տվել գեղասահորդուհի Մեդվեդևա-Բաբասյանին

© Sputnik / Александр Астафьев / Անցնել մեդիապահոցЦеремония вручения премьер-министром РФ Д. Медведевым автомобилей победителям и призерам зимней Олимпиады -2018 в Пхенчхане
Церемония вручения премьер-министром РФ Д. Медведевым автомобилей победителям и призерам зимней Олимпиады -2018 в Пхенчхане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) Ռուսաստանի վարչապետին խոստովանել է, որ վարորդական իրավունք չունի։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հարավային Կորեայում կայացած Օլիմպիական խաղերում երկու արծաթե մեդալ նվաճած Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) ՌԻԱ Նովոստիին պատմել է, որ չի կարողանա վարել նվեր ստացած ավտոմեքենան։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ռուս օլիմպիականներին չորեքշաբթի ցույց է տվել նրանց նվիրած BMW մակնիշի ավտոմեքենաները։ Պարգևատրման արարողությունն անցկացվել է Կառավարության տանը։ Ոսկե մեդալակիրները X6 մոդելի BMW մակնիշի ավտոմեքենաներ են ստացել, արծաթե մեդալակիրները` X5, բրոնզե մեդալակիրները` X4։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել մարզիկներին հաղթանակների համար` հետագա հաջողություններ մաղթելով նրանց։ Նա մոտեցել է գեղասահորդուհի Ալինա Զագիտովայի ավտոմեքենային Մեդվեդևը և շնորհավորել հաղթանակի կապակցությամբ. «Փառահեղ արդյունք էր»։

Եվգենյա Մեդվեդևային էլ մաղթել է վարորդական իրավունք ստանալ։

«Պետք է սովորել։ Կարգին մեքենա է։ Այնպես որ մեծ բավականություն կստանաք։ Մաղթում եմ հանձնել վարորդական իրավունք ստանալու քննություններն ու անձամբ նստել ղեկի դիմաց», — ասել է Ռուսաստանի վարչապետը։

Եվգենյան խոստովանել է, որ վարորդական իրավունք չունի և անձամբ չի կարող վարել ավտոմեքենան, այդ պատճառով էլ մայրն է նստել ղեկի դիմաց։ Լրագրողների հարցին, թե արդյո՞ք կվաճառի ավտոմեքենան (ինչպես երկու տարի առաջ արել էին ուրիշ մարզիկներ — խմբ.), գեղասահորդուհին չի պատասխանել։

«Հաճելի է, որ թեև ավտոմեքենան արտասահմանյան է, բայց այն հավաքում են Ռուսաստանում։ Հետևաբար սա մեր մեքենան է», — ընդգծել է վարչապետը։

Իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ խոսել է ռուս գեղասահորդուհիներ Ալինա Զագիտովայի և Եվգենյա Մեդվեդևայի Փհենչհանում ցուցադրած նուրբ տեխնիկայի, վարպետության և ռեկորդների մասին։

Евгения Медведева - Sputnik Արմենիա
«Նախկինում երբեք չեմ լացել». Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյանը) չկարողացավ զսպել արցունքները

Ալինա Զագիտովան Ռուսաստանի առաջին ոսկե մեդալը նվաճեց Օլիմպիադայում։ Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) արծաթ նվաճեց։ Զագիտովան և Մեդվեդևան, ինչպես նաև Միխայիլ Կոլյադան, Եկատերինա Բոբրովան/Դմիտրի Սոլովյովը, Եվգենյա Տարասովան/Վլադիմիր Մորոզովը և Նատալյա Զաբիյակոն/Ալեքսանդր Էնբերտը միասին թիմային մրցումների արծաթե մեդալակիրներ դարձան։

Միևնույն ժամանակ Օլիմպիական մրցումների կարճ ծրագրում բացառիկ իրադարձություն տեղի ունեցավ։ Մի քանի րոպեների ընթացքում երկու անգամ համաշխարհային ռեկորդ գրանցեցին գեղասահորդուհիները։ Սկզբում իր իսկ ռեկորդը գերազանցեց աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյան` ստանալով 81.61 միավոր, այնուհետև ընկերուհու արդյունքը գերազանցեց Եվրոպայի չեմպիոն և Գրան պրիի եզրափակիչի հաղթող Զագիտովան` հավաքելով 82.92 միավոր։

Լրահոս
0