00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նախկինում երբեք չեմ լացել». Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյանը) չկարողացավ զսպել արցունքները

© Sputnik / Asatur YesayantsЕвгения Медведева
Евгения Медведева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գեղասահքի օլիմպիական մրցույթն ավարտվեց։ Ֆինիշում իրենց լավագույնս դրսևորեցին երկու ռուսաստանցի գեղասահորդուհիները, որոնք միմյանց միջև են մրցել օլիմպիական ոսկու համար։

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Ազատ ծրագրի ավարտից հետո 15–ամյա Ալինա Զագիտովան առաջին փորձից օլիմպիական չեմպիոն է դարձել` առաջ անցնելով իր ավելի փորձառու ընկերուհի Եվգենյա Մեդվեդևայից (Բաբասյան)։

Հաղթանակից հետո Զագիտովան հանգիստ պատասխանում էր բազում հարցերին. չի կարելի ասել, թե երիտասարդ մարզիկը ցնծության մեջ էր։ «Դեռևս ինձ օլիմպիական չեմպիոն չեմ զգում։ Հնարավոր է` ժամանակի ընթացքում այդ գիտակցությունը գա։ Ամենակարևորն այն է, որ տասը տարի քրտնաջան աշխատանքն իր արդյունքները տվեց, ինչի համար ես, բնականաբար, շատ ուրախ եմ», – ասաց Զագիտովան։

Произвольная программа женского одиночного катания командных соревнований по фигурному катанию. Российская фигуристка Алина Загитова. XXIII зимние Олимпийские игры (12 февраля 2018). Каннын, Южная Корея - Sputnik Արմենիա
Ռուս գեղասահորդուհիների հաղթարշավը. ոսկին` Զագիտովային, արծաթը` Մեդվեդևա–Բաբասյանին

Իսկ ահա Գեղասահքի աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն, գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը ազատ ծրագրի ավարտից անմիջապես հետո լաց եղավ ու հանդիսատեսի ծափահարությունների ներքո լքեց սահադաշտը։  Հիմա Մեդվեդևան օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն է, նա երկու արծաթե մեդալ ունի։

«Ինձ հետ երբեք այդպիսի բան չի եղել։ Չեմ կարող ասել` դա ինչ էր, քանի որ լարվածություն չէի զգում։ Բայց ես հասկացա, որ սառույցի վրա եմ թողել բոլոր հույզերս, ամբողջ հոգիս», – ասաց Եվգենյան։

Նշենք, որ Զագիտովայի ծրագիրն ավելի դժվար էր, և ծրագրի բոլոր տարրերն Ալինան կատարեց երկրորդ մասում, ինչը նրան Եվգենյայի հանդեպ առավելության հասցրեց։

Հենց դա ընդգծեց հայտնի մարզիչ Տատյանա Տարասովան «Սպորտ–Էքսպեսի»  թղթակցի հետ հարցազրույցում։

«Մեդվեդևան մեծագույն մարզիկ է։ Եթե նրա վնասվածքը չլիներ, նա նույնպես կկարողանար իր հնարքները ծրագրի երկրորդ մասում կատարել։ Նա այսօր սահում էր ուժերն առավելագույնս օգտագործելով։ Երկրորդ գնահատականով կարող էին առաջինը փակել», – ասաց անվանի մարզիչը։

Գեղասահք, կարճ ծրագիր, կանայք։ Եվգենյա Մեդվեդևա (2018 թ. փետրվարի 21), Փհենչհան, Հարավային Կորեա - Sputnik Արմենիա
Կանայք սառույցի վրա. Մեդվեդևա (Բաբասյան), Կոստներ, Հենդրիքս. լավագույն լուսանկարները

Իսկ նախկին գեղադսահորդուհի Մարիա Բուտիրսկայան լրագրողների հետ զրույցում ասաց. «Մեդվեդևայի ելույթից հետո քիչ էր մնում լացեի։ Ես զբաղվել եմ այդ սպորտով ու գիտեմ` դա ինչ է։ Մեդվեդևան արժանի էր ոսկե մեդալի, եթե նրա վնասվածքը չլիներ, նա կարող էր չեմպիոն դառնալ», – ասաց Բուտիրսկայան։

Օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան լրագրողների հետ զրույցում նշեց, որ մրցակցություն չէր զգում։

«Ես հստակ գիտակցում էի, որ չի կարելի սխալվել։ Պետք էր ցուցադրել այն ամենը, ինչին ես այդ պահին ընդունակ էի։ Հիմա պետք է աշխարհի առաջնությանը պատրաստվել», – ասաց Զագիտովան։

Ազատ ծրագրի ավարտից հետո լրագրողներից մեկը զանգահարել է Եվգենյայի մորն ու շնորհավորել է արծաթե մեդալի կապակցությամբ, սակայն նա պատասխանել է «կարելի էր շնորհավորել, եթե Ժենյան չեմպիոն դառնար»։

Զագիտովան 15 տարեկան է, ու նա դեռ հնարավորություն կունենա տարբեր մրցաշարերում տիտղոսների համար պայքարելու, իսկ Մեդվեդևան (Բաբասյանը) 18 տարեկան է։ Ու դեռ հայտնի չէ, կկարողանա՞ արդյոք Ժենյան նվաճել օլիմպիական ոսկին, որը նրա մեդալների հավաքածուում առայժմ բացակայում է։

Լրահոս
0