00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ոսկերիչները կրկին հարգի են. ինչն է խոչընդոտում արտադրանքի արտահանմանը Ռուսաստան

© israelisraelИзраильские алмазы
Израильские алмазы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չորս տարվա ընթացքում ոսկերչական ոլորտի և ադամանդագործական արդյունաբերության արտադրության ծավալներն աճել են ավելի քան 10 անգամ։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայաստանում ոսկերչության ոլորտը և ադամանդագործական արդյունաբերությունն անցած տարի տևական անկումից հետո արձանագրել են արտադրության ծավալների զգալի աճ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը։

Նրա խոսքով` 2017թ.–ին արտադրության ընդհանուր ծավալը հասել է 103 միլիոն դոլարի, այն դեպքում, որ 2013թ–ին այդ ցուցանիշը չէր գերազանցել 10 միլիոնը։

Малышевское изумрудно-бериллиевое месторождение. Обогатительная фабрика. Изумруд весом 37 карат. - Sputnik Արմենիա
Ոսկե ձեռքերով ոսկերիչները. ինչո՞վ են հայտնի Ստամբուլի հայերը

Հայաստանի ադամանդագործական արդյունաբերությունում կտրուկ անկում է սկսվել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո։ Այդ ժամանակ երկրի տնտեսությունում ընդհանուր անկումը կազմել է ավելի քան 14 տոկոս, և այդ ցուցանիշով Հայաստանը զիջել է միայն Ուկրաինային։ Ճգնաժամը զգալի հարված է հասցրել նաև ադամանդագործությանը։

Պաշտոնյանի խոսքով` ոլորտն աստիճանաբար վերականգնում է կորցրած դիրքերը։

«Մեր խնդիրն է մինչև 2012թ–ն արտադրության ծավալները հասցնել մինչև 350 միլիոն դոլարի։ Դա 2003թ.–ի ցուցանիշն է, երբ ադամանդագործության աճը հասել էր իր գագաթնակետին», – նշեց նա։

Հումքը գնում են հիմնականում Ռուսաստանից, Բելգիայից, իսկ հեռանկարում Հայաստանում մտադիր են դիվերսիֆիկացնել առաքումները ՀԱՀ հաշվին, հավելեց Մկրտչյանը։ Հայ արտադրողների համար հումքի առաջատար առաքողը մնում է ռուսական «ԱԼՌՈՍԱ»–ն, որին պատկանում են աշխարհում ալմաստի հումքի խոշորագույն պաշարները։

Պատրաստի արտադրանքի արտահանման ավանդական ուղղությունները մնում են Բելգիան, ԱՄՆ–ը և ԱՄԷ–ը։

Город в Польше Замосць - армянская улица - Sputnik Արմենիա
Հայ ոսկերիչները ջերմացնում են Լեհաստանը, կամ ինչ կանեն հայերը Ormianska փողոցում

«Մենք խանդավառություն ենք տեսնում բիզնեսում, ինչը մեզ հույս է տալիս, որ հետագայում աճի տեմպերը կմեծանան», – ասաց նախարարի խորհրդականը։

Համագործակցության առանցքային ուղղությունը նաև ԵԱՏՄ շուկան է, թեև այն ունի իր յուրահատկությունը և բարդությունները։ Մասնավորապես, Հայաստանի Ոսկերիչների միության ղեկավար Էմիլ Գրիգորյանի կարծիքով` ԵԱՏՄ–ի հարցում գործընկերների միջև որոշ տարաձայնություններ կան մակնիշման առումով։

Ինչպես նա բացատրեց, միության երկրներից մեկում պատրաստված և տեղում դրոշմավորված ոսկերչական արտադրանքը, որը հաստատում է նրա որակը, ստիպված կրկին մակնիշել են իրացման երկրում։ Կնիքները փոխադարձ չճանաչելը խոչընդոտում է Ռուսաստան և ԵԱՏՄ մնացած երկրներ հայկական արտադրանքի արտահանմանը։ Նա միաժամանակ հույս հայտնեց, որ ժամանակի հետ խնդիրը կլուծվի, առավել ևս, որ այն քննարկվել է 2017թ–ի հոկտեմբերին Երևանում կառավարությունների ղեկավարների մակարդակում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում։

«Ոսկերչության ոլորտը բավական բարդ ու աշխատատար է, որը մշտական ֆինանսական ներդրումներ է պահանջում և իրացման կայուն շուկա։ Ժամանակավոր շուկաները լավ են, բայց մեզ պետք է կայունություն», – ասաց Գրիգորյանը։

Ներկայում Ղազախստանի հետ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ` Աստանայում ոսկերչական իրերի հայկական տաղավար բացելու համար։

Լրահոս
0