00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ոսկերիչները ջերմացնում են Լեհաստանը, կամ ինչ կանեն հայերը Ormianska փողոցում

© Przewodnik po Zamościu i RoztoczuГород в Польше Замосць - армянская улица
Город в Польше Замосць - армянская улица - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լեհաստանի Զամոսց քաղաքում «հայկական փողոց» կա, բայց այն, ինչ կա, առանձնապես չի համապատասխանում այդ անվանը: Դիլիջանցի ակտիվիստները որոշել են շտկել իրավիճակը:

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Որտեղ ասես, որ չես գտնի մեր հայրենակիցներին: Նույնիսկ Սուդանում երեք տասնյակ հայ կա, Կոնգոյում էլ մի տասնյակ հայ կգտնվի։ Իսկ ահա լեհական Զամոսց քաղաքում Ormianska փողոց գոյություն ունի, բայց հայեր գրեթե չկան: Հայ-լեհական կապերի զարգացման կենտրոնը որոշել է շտկել իրավիճակը: Իսկ ոսկերիչները միացել են այդ գործին:

Город Тбилиси, Грузия - Sputnik Արմենիա
«Հայկական ավանգարդը» Վրաստանի պատմության մեջ. ինչ հետք են թողել հայերը Թբիլիսում

Դեռևս XVI դարում հայերին Զամոսց է բերել քաղաքի հիմնադիրը` լեհ հրամանատար Յան Զամոյսկին, որն ուզում էր զարգացնել առևտուրն ու արհեստները:

Դիլիջանցի ոսկերիչ Արտակ Բոջիկյանը պատմություն լավ գիտի։ Երբ 2016 թվականի մայիսին Դիլիջանի պատվիրակությունը մեկնեց Զամոսց, դասական ճարտարապետություն ունեցող մի հին տուն նկատեց և զրուցեց տանտերերի հետ, որոնք, ինչպես պարզվեց, հայկական արմատներ ունեին:

«Այժմ մենք ուզում ենք քաղաքապետարանից թույլտվություն ստանալ այնտեղ արհեստանոց և ցուցասրահ բացելու համար: Եվ քաղաքի համար է լավ` զբոսաշրջիկների հոսք կապահովվի, և մենք նրանց ուրախացնելու բան կունենանք», — ասում է ոսկերիչը:

Մյուս տարի Դիլիջան է գալու լեհական պատվիրակությունը: Բոջիկյանը մտադիր է վերջնական պայմանավորվածության հասնել այդ ժամանակ։

«Իհարկե, մինչև չգան, չպայմանավորվենք, ոչինչ հաստատ ասել չի կարելի: Սակայն իմ գործն առաջարկելն է: Եթե մի փոքր բան էլ ստացվի, արդեն լավ է», — ասում է նա:

Ժամանակ չկորցնելու համար հոկտեմբերին հայ-լեհական կապերի կենտրոնը Երևանում անցկացվող ոսկերչական ցուցահանդեսին էր հրավիրել լեհական պատվիրակությանը` ներկայիս և նախկին քաղաքապետներին և մի շարք քաղաքների խորհուրդների անդամներին: Տղամարդիկ գլխով հաստատակամ շարժում արեցին, իսկ բուրգոմիստր մի կին, նման գեղեցկություն տեսնելով, չգիտեր, թե ինչպես այն նկարագրի:

«Առաջին անգամ եմ սեփական աչքերով նման բազմազանություն և շքեղություն տեսնում: Բացառիկ է, պարզապես հրաշալի: Ես ամեն տեղ պատմելու եմ, թե ինչ եմ տեսել այստեղ», — ասաց Լվուվեկ-Սլյոնսկի շրջանի և քաղաքի վարչակազմի ղեկավար Մարիոլա Շչենսնան:

«Կարծում եմ`լեհական շուկայում նման ապրանքը մեծ պահանջարկ կունենա: Մենք գեղեցկության սիրահարներ ունենք, ովքեր ըստ արժանվույն կգնահատեն ձեր պրոֆեսիոնալների վարպետությունը», — ավելացրեց նա:

Սրանք պարզապես քաղաքավարի խոսքեր չէին: Չեխիայի և Գերմանիայի սահմանի մոտ գտնվող փոքրիկ Լվուվեկ-Սլյոնսկին Լեհաստանի «ագաթե» մայրաքաղաքն է համարվում: Ամեն տարի հուլիսին տեղի իշխանություններն այստեղ «Ագաթների ամառ» խորագրով ցուցահանդես են անցկացնում: Վերջին տարիներին այստեղ 50 հազար զբոսաշրջիկ է հավաքվում (տեղի բնակչությունից 5 անգամ շատ): Հաջորդ տարի այստեղ կսպասեն նաև հայ ոսկերիչներին:

Յան Զամոյսկին այնքան համակրեց Օսմանյան կայսրությունից գաղթած Մուրադ Յակուբովիչին և Քշիշտոֆ Կալաստին (կամ գուցե նրանց փողերը), որ իր շնորհագրում հետմանը քաղաքի բոլոր հայերին տեղի բնակիչներին հավասար իրավունքներ շնորհեց: Այժմ այդ պատմական կապիտալը էնտուզիաստները, արդեն ժամանակակից լեզվով ասած, ցանկանում են «դրամայնացնել»:

Լրահոս
0