00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Սարգսյան. նախագահ–արբիտր և այցեքարտ ներդրողների համար

© AFP 2024 / Luke FRAZZAПремьер-министр Армении Армен Саркисян и Президент Всемирного банка Джеймс Вулфенсон перед встречей в штаб-квартире Всемирного банка (13 января 1997). Вашингтон, США
Премьер-министр Армении Армен Саркисян и Президент Всемирного банка Джеймс Вулфенсон перед встречей в штаб-квартире Всемирного банка (13 января 1997). Вашингтон, США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ Սարգսյանը կարող է օգտագործել տարիների ընթացքում ձեռք բերած քաղաքական և տնտեսական կապիտալն ու արտաքին կապերը հայկական տնտեսության մեջ ներդրումներ ներգրավելու համար։

Աշոտ Սաֆարյան, Sputnik.

Հայաստանի նախագահի ընտրություններին քիչ է մնացել. չորրորդ նախագահին երկրի խորհրդարանը կընտրի մարտի երկուսին։ Այդ պաշտոնի միակ թեկնածուն Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանն է, որի թեկնածությունը հունվարին առաջարկեց երկրի գործող ղեկավար և իշխող ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Արմեն Սարգսյանը ժամանակ խնդրեց մտածելու համար և փետրվարի 16-ին համաձայնություն տվեց։

Армен Саркисян - Sputnik Արմենիա
Միակ թեկնածուն. Արմեն Սարգսյանի ընտրության հարցը կքննարկեն մարտի 1-ին

Մինչ այդ Սարգսյանը մի շարք հանդիպումներ ունեցավ Հայաստանի և Արցախի հասարակական-քաղաքական ուժերի, հոգևորականության, ինչպես նաև Ռուսաստանի և Եվրոպայի հայկական սփյուռքի կառույցների ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուն կարող է ընտրվել պատգամավորների ձայների առնվազն մեկ քառորդով։ 2018 թվականի ապրիլից, երբ լրանա Սերժ Սարգսյանի երկրորդ նախագահական ժամկետը, Հայաստանն անցում կկատարի կառավարման նոր` խորհրդարանական մոդելի, որի համաձայն իշխանական հիմնական լծակներն անցնում են վարչապետին։ Նախագահի պաշտոնը զուտ խորհրդանշական է դառնում։ Նոր սահմանադրությունը նախագահին որևէ գործնական գործառույթներով չի օժտում։ Նա, ինչպես ԱԺ նախագահը, չի ընդգրկվելու Անվտանգության խորհրդի նոր կազմում, որը նոր պայմաններում գործադիրի գործառույթներ է ստանձնելու։ ԱԽ-ն գլխավորելու է վարչապետը։

Այնուամենայնիվ, նոր նախագահի հետ որոշակի հույսեր կապում են։ Սարգսյանի պարագայում հաշվի է առնվում, մասնավորապես, նրա ծանրակշիռ բեքգրաունդը, ինչպես նաև արևմտյան բիզնես կառույցների և քաղաքական շրջանակների հետ աշխատելու փորձը։ Իշխանությանը մոտ կանգնած փորձագետների և քաղաքական գործիչների կարծիքով, եթե Արմեն Սարգսյանն ընտրվի, նա կարող է օգտագործել տարիների ընթացքում ձեռք բերած քաղաքական և տնտեսական կապիտալն ու արտաքին կապերը հայկական տնտեսության մեջ ներդրումներ ներգրավելու համար։ Ստորև մի քանի դրվագ ներկայացնենք Սարգսյանի կենսագրությունից` հասկանալու համար, թե իշխող կուսակցությունն ու նրա ղեկավարն ինչու են ընտրել հենց այս թեկնածուին։

Президент Серж Саргсян и выдвинутый от РПА кандидат в президенты Армении Армен Саркисян - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանին նախագահության «ստրկական» պայմաններ են առաջարկել. քաղաքագետ

Դեռ խորհրդային տարիներին (1984-1985 թթ. և 1989-1991 թթ.) Քեմբրիջի համալսարանը և Լոնդոնի համալսարանի մաթեմատիկայի ինստիտուտը հրավիրել էին նրան դասախոսելու և հետազոտություններով զբաղվելու համար։ 1992-1995 թթ. Սարգսյանը Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանն է եղել։ Միաժամանակ զբաղեցրել է Եվրոպայում Հայաստանի «ավագ դեսպանի» պաշտոնը, ինչպես նաև դեսպան է եղել Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում և Վատիկանում։ 1995-1996 թթ. ԵՄ-ում Հայաստանի առաքելության ղեկավարն էր։

1996 թվականի նոյեմբերին Սարգսյանը դարձավ Հայաստանի հինգերորդ վարչապետը, սակայն պաշտոնավարեց ընդամենը 4 ամիս և 1997 թվականի փետրվարին հեռացավ պաշտոնից։ Լուրեր շրջանառվեցին, որ պաշտոնը լքելու պատճառը պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ ունեցած կոնֆլիկտն էր։

Սակայն պաշտոնական վարկածն այն է, որ Սարգսյանը հրաժարվել է վարչապետի պաշտոնից` առողջական լուրջ խնդիրներ ունենալու և անհապաղ բուժում ստանալու անհրաժեշտությունից դրդված։

2000-ականների սկզբին Սարգսյանը սկսեց զբաղվել բիզնեսով, նա մասնակցեց Ռուսաստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում էներգետիկ և տեխնոլոգիական մի շարք ընկերությունների գործունեությանը։ Խորհրդատվություն տրամադրեց British Petroleum, Alcatel, Telefonica, Merrill Lynch և այլ անդրազգային կորպորացիաներին։ 2013 թվականից Սարգսյանը կրկին զբաղեցրեց Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն` նա մտերիմ հարաբերություններ ունի Բրիտանիայի արքայազն Չարլզի հետ, և վերջինիս այցը Հայաստան 2013 թվականին կազմակերպել էր հենց Սարգսյանը։

Армен Саркисян с семьей - Sputnik Արմենիա
Սարգսյանի թագավորական ռևերանսը. ինչով է տարված Հայաստանի ապագա առաջին տիկինը

Հայկական մամուլում բազմաթիվ հրապարակումներ կարելի է տեսնել նաև Ռուսաստանում, Ղազախստանում, Թուրքմենստանում Սարգսյանի ունեցած բիզնես շահերի մասին։

Բավականին սերտ կապեր ունենալով արևմտյան շրջանակներում և վերլուծական կենտրոններում և միաժամանակ հետխորհրդային տարածքում տարբեր բիզնես նախագծեր իրականացնելով` ապագա նախագահը մարմնավորում է Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը։

Թեև նա «արևմուտքի մարդու» համբավ ունի, այնուհանդերձ որպես նախագահի թեկնածու` նրա առաջին արտասահմանյան այցը եղավ Մոսկվա, հետո միայն` Միլան և Լոնդոն։ Որքանով է այդ երթուղին համապատասխանելու Սարգսյանի վարած քաղաքականությանը, ցույց կտա ժամանակը։ Բնականաբար, այսօրվա բոլոր գնահատականներն ու եզրակացությունները բացառապես հիպոթետիկ բնույթ ունեն։ Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև նախագահի հնարավորությունների և լիազորությունների սահմանափակ լինելը։ Ի վերջո, արտաքին քաղաքականությունը որոշելու է վարչապետը։

Սակայն նախագահն այս պայմաններում կարող է ստանձնել որոշակի ստվերային, գաղտնի խաղացողի դեր, որը կոչված է լրացնելու և ուժեղացնելու վարչապետի դիրքերը միջազգային ասպարեզում։ Մյուս կողմից` չի բացառվում նաև, որ ապագա նախագահը քաղաքականության մեջ բալաստի գործառույթներ ունենա:

Եվ պատահական չէ, որ ապագա նախագահն անկուսակցական է, մարդ, որը նախկինում ներգրավված չի եղել ներքաղաքական գործընթացներում։ Սարգսյանը, թերևս, լավագույնն է արբիտրի այդ դերի համար։

Լրահոս
0