00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոցիալապես անապահովները կզգան տնտեսական աճի ազդեցությունը, բայց ոչ 2-3 տարի հետո

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցГРАФИК СОСТОЯНИЯ ФИНАНСОВОГО РЫНКА
ГРАФИК СОСТОЯНИЯ ФИНАНСОВОГО РЫНКА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2-3 տարին բավարար չէ ժողովրդագրական ցուցանիշները բարելավելու համար։ Տնտեսագետը համաձայն է ՀՀ նախագահի տեսակետի հետ, բայց կարծում է, որ դրական և տեսանելի արդյունքների համար ավելի շատ ժամանակ կպահանջվի։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. 2017թ.-ի տնտեսական ցուցանիշներով Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը կարծես թե արդարացրեց իր նշանակումը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

«Եթե հիշենք, թե ինչ վիճակ էր 2016թ.-ի սեպտեմբերին, ապա այդ տարվա համեմատ այս 1,5 տարվա ընթացքում տնտեսական աճի, գնաճի, արտահանումների, ներդրումների, զբաղվածության ապահովման ցուցանիշները` գոնե վիճակագրական առումով, տպավորիչ են»,- ասաց Մարգարյանը` հավելելով, որ 7%-անոց տնտեսական աճ 2009թ.-ից հետո` հետճգնաժամային ժամանակահատվածում երբևէ չէր արձանագրվել։

Президент Армении провел совещание с ответственными социального сектора - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ինտրիգները

Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ` այս տարվա առաջին ամիսներին գրանցված ցուցանիշները ևս հուսադրող են։ Օրինակ` շինարարության ոլորտում, որում անցյալ տարի ընդհանրապես ներդրումներ չեն կատարվել, այս տարի ներդրումների աճի միտում է նկատվում, միայն վերջին 2 ամիսներին այդ ոլորտում մոտ 20% աճ է արձանագրել։

Չնայած դրական միտումներին, Ատոմ Մարգարյանը չի հերքում, որ նախորդ կառավարությունից ժառանգված խնդիրները դեռևս արդիական են և սպասում են լուծումների։

«Օրակարգային են արտաքին պարտքի, ներդրումների կառուցվածքի, աշխատատեղերի ավելացման խնդիրները»,- ասաց տնտեսագետը։

Ատոմ Մարգարյանը համաձայն է նաև երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն տեսակետի հետ, ըստ որի` տնտեսական աճի պտուղները հասանելի են ՀՀ ոչ բոլոր քաղաքացիներին։

Հիշեցնենք, երեկ հանրապետության սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ հանդիպմանն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ տնտեսական աճի արդյունքները պետք է հասանելի լինեն հանրության բոլոր շերտերի, հատկապես՝ սոցիալապես խոցելի խավերի համար։ Սերժ Սարգսյանը նաև նշել էր, որ ևս 2-3 տարի 7,4-7,7 տոկոսի միջակայքում տնտեսական աճ ապահովելու դեպքում դրա արդյունքները տեսանելի կլինեն նաև սոցիալապես անապահով խավերի համար։

Деньги любят счет - Sputnik Արմենիա
«Ադրբեջանական հրաշքը» հետ մղեց հայկական գնաճը

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, սակայն, 2-3 տարին բավական չի համարում` երկարաժամկետ խնդիրներ լուծելու, ժողովրդագրական ցուցանիշները բարելավելու համար։

«Մարդկային ռեսուրսները թերբեռնված են կամ աշխատանք են փնտրում Հայաստանից դուրս` հիմնականում Ռուսաստանում։ Եթե հնարավոր լինի գոնե նրանց մի մասին հետ բերել, խթանել ներգաղթը, գուցե հնարավոր լինի բարելավել ժողովրդագրական պատկերը։ Բայց ներգաղթը խթանելու համար լուրջ քայլեր են պետք, համակարգային փոփոխություններ, ներդրումներ, ապրելու միջավայր և արդարություն, որովհետև մարդիկ արտագաղթում են ոչ միայն սոցիալ-տնտեսական պայմաններից, այլև արդարության պակասից»,- ասում է Ատոմ Մարգարյանը։

Նրա խոսքով` լավագույն արդյունք ապահովելու համար հարկավոր է Հայաստան վերադարձնել ոչ միայն արտագաղթած հայաստանցիներին, այլև Հայաստանից արտահոսած կապիտալի գոնե մի մասը։

Լրահոս
0