00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ադրբեջանական հրաշքը» հետ մղեց հայկական գնաճը

Բաժանորդագրվել
Մեկ ամսվա ընթացքում Հայաստանում ապրանքները թանկացել են, բայց տարվա կտրվածքով գնաճն ամենացածրն է նախկին ԽՍՀՄ երկրների համեմատ։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Օրերս ԱՊՀ երկրների պարբերականներում հետխորհրդային երկրների գնաճի վերաբերյալ մի շարք համեմատություններ արվեցին։ Նշվեց, որ 2018 թվականին գներն ամենից շատ աճել են Հայաստանում ու Ուզբեկստանում։ Իսկապես այդպես է, բայց դա վերաբերում է ամսվան, ոչ թե տարվան։ Փորձենք հասկանալ։

Ամսվա կտրվածքով…

Գնաճը Հայաստանում 2018 թվականի հունվարին նախկին խորհրդային երկրների համեմատ ամենաբարձրն էր (չհաշված Բալթյան երկրները)։

Помидоры - Sputnik Արմենիա
Թուրքական լոլիկն ու գնաճը՝ հայերի երջանկության գրավական

Հայաստանի ազգային վիճակագրական տվյալների համաձայն` մեկ ամսվա ընթացքում գներն աճել են 2,7%-ով։ Նախորդ ամսվա ընթացքում սա ապրանքների ու ծառայությունների ամենաարագ աճն է նշված երկրներում։ Գները նույնչափ աճել են Ուզբեկստանում։

…Եվ տարվա կտրվածքով

Այնուամենայնիվ, տարվա կտրվածքով (2018 թվականի հունվարը 2017 թվականի հունվարի համեմատ) Հայաստանի գնաճն ամենացածրերից է։ Մեկ տարվա կտրվածքով այդ թիվը զարմանալիորեն համընկել է` 2,7%։

Համեմատության համար նշենք, որ հունվարին Ուկրաինայում գներն աճել են 1,5%-ով, իսկ տարվա կտրվածքով` 14,1%-ով։

Մոլդովայում ամսվա ընթացքում գներն աճել են 0,4%-ով, իսկ տարվա կտրվածքով` 6,5%-ով։

Ղազախստանում` 0,6%-ով ու 6,8%-ով։

Ղրղըզստանում 0,6% ու 3,2%-ով։

Բելառուսում` 0,8% ու 4,5%-ով։

Վրաստանում` 0,6% ու 4,3%-ով։

Տաջիկստանում գներն աճել են 0,4% ու 6,5%-ով։

Վերջապես, Ռուսաստանում վերջին ամսվա ու տարվա կտրվածքով գներն աճել է 0,3% ու 2,2%-ով համապատասխանաբար։

Работа магазина АШАН - Sputnik Արմենիա
Հայկական տնտեսության սատանան. ի՞նչ է թաքնված մանրուքներում

Այսպիսով, 2017 թվականի ընթացքում միայն Ռուսաստանում է գնաճը Հայաստանից պակաս եղել (չհաշված Ուզբեկստանն ու Թուրքմենստանը, որոնց վերաբերյալ չհաջողվեց լիարժեք տվյալներ գտնել)։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա 2018 թվականի հունվարին 12 ամսվա գնաճը կազմել է 5,5%։ Թե որքան է այն կազմել հունվարին, պարզել չհաջողվեց։ Ազգային անվտանգության նկատառումներից ելնելով` Ադրբեջանի պետական գերատեսչությունների կայքերը հայ օգտատերերի համար փակ են։ Անհասանելի են նաև ռազմավարական կարևորություն ունեցող վիճակագրական մյուս տվյալները, օրինակ` կաղամբի, գլուխ սոխի և տղամարդկանց ու կանանց կոշիկների գները։

Կլոր զրո

Եթե հավատանք ԶԼՄ-ների հրապարակումներին, ապա պատկերը, մեղմ ասած, տարօրինակ է։ Պարբերականից մեկը գրել է.

«Ընթացիկ տարվա հունվարին 2017 թվականի դեկտեմբերի համեմատ մթերքի գներն աճել են 0,5 տոկոսով, ապրանքների գները`0,2 տոկոսով, վճարովի ծառայություններինը` 0,8 տոկոսով։ Արդյունքում սպառողական ապրանքի ու ծառայությունների ընդհանուր ցուցանիշը 100 տոկոս է կազմել (այսինքն` զրո — խմբ.)։

Անհասկանալի է` ինչպես է կարելի երեք դրական թիվ գումարել ու զրո ստանալ։ Հայկական ուղերի համար այդպիսի մաթեմատիկան անհասկանալի է (բնականաբար, գենետիկորեն ոչ լիարժեք լինելու պատճառով)։

Пожилой гражданин на скамейке - Sputnik Արմենիա
Կարագի թանկացման հետևանքները. ներկրողները կանգնել են փաստի առաջ

Հայերն ու կարագը

2017 թվականին Հայաստանում սննդամթերքի շուկայում ամենից շատ թանկացել է կարագը, բայց իրավիճակը նույնն է նաև ԱՊՀ մյուս երկրներում` և՛ Ռուսաստանում, և՛ Ուկրաինայում, և՛ Ադրբեջանում, և՛ Ղազախստանում, և՛ այլ պետություններում։

Մենք չենք փորձում ընթերցողին համոզել, որ Հայաստանում կյանքը քաղցր է ու էժան։ Ում-ում, բայց հայ ընթերցողին դրանում չես համոզի, պարզապես ուզում ենք ցույց տալ, որ գնաճը չի շրջանցել նաև մյուս հանրապետությունները։

Լրահոս
0