00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուրբ Հարության տաճարը բաց է. հավատացյալները քրիստոնեական աշխարհի կենտրոն են ուղևորվում

© Sputnik / Кристина Афанасьева / Անցնել մեդիապահոցКувуклия в храме Гроба Господня в Иерусалиме.
Кувуклия в храме Гроба Господня в Иерусалиме. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երուսաղեմի խոշորագույն քրիստոնեական եկեղեցիները բացել են դռներն ամբողջ աշխարհի հավատացյալների առջև։ Դրանք փակվել էին ի նշան Երուսաղեմի քաղաքապետարանի հարկային քաղաքականության դեմ բողոքի։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Հարյուրավոր մարդիկ գնում են Աստծո գերեզմանի տաճար, որը վերաբացվել է այսօր տեղի ժամանակով ժամը 04:00–ին (Երևանի ժամով 06:00–ին), հաղորդում են լրատվամիջոցները։

Տաճարի բացմանը ներկա են եղել մի քանի տասնյակ ուխտավորներ ու լրագրողներ։ Տաճարի կենտրոնի մատուռում, ուր ամփոփված է Հիսուս Քրիստոսի մարմինը, աղոթքներից հետո տասնյակ, այնուհետև հարյուրավոր ուխտավորներ ուղղվեցին դեպի տաճար։

Храм Гроба Господня в Иерусалиме - Sputnik Արմենիա
Սկանդալ Երուսաղեմի Աստծու տաճարի շուրջ. ինչպես է արձագանքում հայկական եկեղեցին

«Այսօր` եռօրյա դադարից հետո ես կրկին բացեցի եկեղեցու դռները։ Մենք երջանիկ ենք, որ ուխավորները վերադարձան։ Շնորհակալություն բոլորին, ով օգնեց վերականգնել ստատուս քվոն», – ՌԻԱ Նովոստին մեջբերում է բանալու ժառանգական պահող, մուսուլման Վաջիխ Նուսեյբենին։

Այս աննախադեպ քայլը` տաճարի փակումը, ձեռնարկվել էր կիրակի կեսօրին, երբ Երուսաղեմի քաղաքապետարանը պահանջել էր եկեղեցուց ստանալ անշարժ գույքի որոշ տեսակների համար հարկային պարտքերն ու սկսել է բանկային հաշիվները կալանավորել։ Իշխանության տվյալներով` պարտքը մոտ 186  միլիոն դոլար է կազմում։ Քաղաքապետարանում հայտնել էին, որ խոսքը կոմերցիոն շենքերի մասին է, մասնավորապես` հյուրանոցների, կոմերցիոն շինությունների ու ծառայողական տարածքների, որոնք անկախ սեփականատիրոջից չեն ազատվում հարկերից։

Երեք եկեղեցիների (Հայ առաքելական, Կաթոլիկ և Հույն ուղղափառ եկեղեցիների) ներկայացուցիչները հրաժարվել են քաղաքապետարանին ենթարկվել ու իշխանությունների որոշման դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել:

Փետրվարի 27–ի երեկոյան հայտնի էր դարձել, որ հարկահավաքը դադարեցվել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի ու Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկատի համատեղ որոշմամբ։

Լրահոս
0