00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Էս ինչ բան է, մարդ չի կըրնա երջանիկ ապրի». Ալբերտ Մկրտչյանի կյանքի տրագիկոմեդիան

© Архив театра им. Мгера МкртчянаРежиссер Алберт Мкртчян
Режиссер Алберт Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրեցի` այն ժամանակվա լենինականցի Մկրտչյանների ընտանիքում 1930-ականներից սկսած միաժամանակ երկու որդի էին մեծանում. առանց նրանց այսօր հայ թատրոնի ու կինոյի կենսագրությունը շատ աղքատ կլիներ:

Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված մանուկները՝ Մուշեղն ու Սանամը, տարիներ անց պիտի ծնեին Մհեր Մկրտչյանին, Ալբերտ Մկրտչյանին ու նրանց 2 քույրերին: Թուրքի թեթև ձեռքով որբացած երեխաներն ապաստան էին գտել Լենինականի մանկատանը: Տարիներ անց, երբ քաղաքում կառուցվում է հայտնի «Տեքստիլ» գործարանը, նրանք երկուսն էլ աշխատանքի են անցնում այնտեղ ու հենց այդ գործարանում էլ գտնում միմյանց: 1930 թվականին ծնվում է զույգի առաջին զավակը՝ Մհեր Մկրտչյանը՝ մեր սիրելի Ֆրուզիկը: Հանճարեղ դերասանի ծնունդից ընդամենը 7 տարի անց Մկրտչյանների ընտանիքը լույս աշխարհ է բերում տաղանդավոր ռեժիսորին՝ Ալբերտ Մկրտչյանին: Ինչպես մեզ հետ զրույցում ժամանակին հիշում էր ռեժիսորը, իրենք հետաքրքիր, ոչ սովորական ընտանիք էին: «Մեր տունը էդպես էր, անտեր ու դուս, խելառ տուն էր…»:

Тигран Мансурян - Sputnik Արմենիա
Իր երաժշտության պես մաքուր ու զուլալ. Մանսուրյանական բանաձև

Բազմանդամ ընտանիք, սով, ծանր օրեր: Ու դա էլ քիչ էր, սովետական անտեղի բռնաճնշումների շղթայի մեջ է հայտնվում նաև ընտանիքի հայրը՝ Մուշեղ Մկրտչյանը:

«Տեքստիլ» գործարանում աման լվացող Սանամը ճաշարանի մնացուկներով ոչ միայն պահում ու մեծացնում է իր 4 զավակներին, այլ նաև օգնում խեղճ ու աղքատ հարևաններին:

«Իմ ֆիլմերում ինչքան կին կերպար կա, բոլորի մեջ մորիցս մասնիկ եմ դրել: Նրան՝ այդ խենթ ու խելառ, ազնիվ ու նվիրված հայ կնոջը, բաժանել եմ բոլոր այդ կերպարների մեջ»,-ասում էր Ալբերտ Մկրտչյանը:

Մանկության տարիների իրենց բակը, ուր պատերազմի և սովի հետ մեկտեղ իշխում էր ջերմ ու ընտանեկան մթնոլորտ, ռեժիսորի հիշողությունների, կյանքի ու նաև գործունեության կարևոր մասն էր դարձել:

Ալբերտ Մկրտչյանը մեզ հետ հանդիպմանը մանկությանից մի հուշ էր պատմել: Փողով զառ էր խաղում, երբ ասացին, որ եկել են հորը ձերբակալելու: Ալբերտն ու Ֆրունզը պատուհանից վախեցած ներս են նայում: Մութ էր, հայրը թաքնվել էր տան մեջտեղի փոսում ու մտածում էր, թե իրեն չեն տեսնի: Երբ գլխի ընկավ, որ փախչելու տեղ չունի, փոսից դուրս եկավ ու անզորությունից ձեռքը պարզելով կանչեց՝ էհէէ՜… 20 տարի այս տեսարանը Ֆրունզիկը պահել էր հոգում, ու հարմար պահի ծնվեց «Մենք ենք մեր սարերի» հայտնի իմպրովիզը:

Ալբերտ Մկրտչյանի շատ ֆիլմեր ինքնակենսագրական են՝ «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը»։ Այդ ֆիլմերում ոչինչ մտացածին չէ, այդ ամենը թե՛ ռեժիսորը, թե՛ դերասանը ապրել են, զգացել սեփական մաշկի վրա:

Նրա ֆիլմերը ընկալելի են նաև այլազգիների համար, որովհետև դրանցում մարդն է իր ողջ հուզական աշխարհով, տրագիկոմիկ ճակատագրով, նրա ֆիլմերում արծարծվում է թվացյալ պարզ, բայց երբեք պատասխան չունեցող մի հարց. «Էս ինչ բան է, մարդ չի կըրնա երջանիկ ապրի»:

Режиссер Алберт Мкртчян - Sputnik Արմենիա
Մահացել է ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը

Վենետիկի կինոփառատոնին Խորհրդային Միությունից ներկայացված էր «Մեր մանկության տանգոն» ֆիլմը: Ֆիլմն այնտեղ աննախադեպ հաջողություն ունեցավ, իսկ Սիրուշին մարմնավորած Գալյա Նովենցը մրցանակ ստացավ «Լավագույն կնոջ դերակատարում» անվանակարգում:

Իտալիայում ֆիլմի մասին շատ գրեցին, ռեժիսորը հարցազրույցներ տվեց հայտնի իտալական տեսաբաններին: Նրանցից մեկը գրել էր. «Ձեր ֆիլմում անշունչ կամոդը շնչավորվել ու կերպար է դարձել»:

Հետո նորից իրական կյանքի դրվագները խմբվեցին, խմորվեցին ու ծնվեց «Կյանքի լավագույն կեսը», ապա «Խոշոր շահումը»: «Ու ըտենց, կամաց-կամաց դարձա ռեժիսոր»,-ժպիտով անցած ուղու մասին այսպես էր արտահայտվում Ալբերտ Մկրտչյանը:

Իսկ ամեն ինչ սկսվել էր շատ վաղուց՝ իրենց բակից, իրենց նկարչական ստուդիայից, իրենց «Տեքստիլ» գործարանի ինքնաստեղծ թատերական խմբակից: Հենց այդ թատերական խմբակի շնորհիվ էլ Գյումրիում եղան երջանիկներ, որ Մկրտչյան եղբայրներին միաժամանակ տեսան միևնույն բեմում:

Հետո` Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտ, Վաղարշ Վաղարշյանի արվեստանոց:

© Sputnik / Из личного архива Петроса ЛагесянаԱլբերտ Մկրտչյանն աշխատանքի ժամանակ
Режиссер Алберт Мкртчян - Sputnik Արմենիա
Ալբերտ Մկրտչյանն աշխատանքի ժամանակ
Ավարտելուց հետո Ալբերտ Մկրտչյանը աշխատանքի է անցնում հեռուստատեսությունում: Հեռուստատեսային 2 տարիների ընթացքում հյուսվում է ռեժիսորի անձնական կյանքի ու սիրո պատմությունը: Այնտեղ մանկական հաղորդումների խմբագրությունում էր աշխատում նա՝ սիրուն Սեդան՝ ռեժիսորի ապագա կինը:

«Պարզվեց իմ կինը լավ ֆրանսերեն գիտի, բացի նրանից, որ բոյով բուսաթով, լավ արտաքինով էր: Ես որոշեցի ֆրանսերեն սովորել նրանից: Ֆրանսերենը սովորեցի, սովորեցի… և մեծ տղաս ծնվեց, ամուսնացել էինք արդեն»,-ծիծաղով հիշում էր նա:

Նույն պատմությունն ու մանկությունը, նույն դառնություններն ու ուրախությունները կիսած ռեժիսորն ու դերասանը՝ Ալբերտն ու Ֆրունզիկը, ինչպես շատ ռեժիսորներ ու դերասաններ, հաճախ կոնֆլիկտներ էին ունենում նկարահանման հրապարակում:

«Ֆրունզիկի հետ շատ դժվար էր աշխատել, որովհետև ինքը մի փոքր էպիզոդի հարյուրավոր տարբերակներ կարող էր առաջարկել: Այն ռեժիսորը, որ լավ չի ճանաչում նրան, կկործանվի, ինքը կնկարի ֆիլմ ու ամբողջ ֆիլմում միայն Ֆրունզիկը կլինի: Դրա համար մեր վեճերն անվերջ էին»,-պատմեում էր Ալբերտ Մկրտչյանը:

Իսկ հետո` տարիներ անց, հայրենիքի ու հայրենի քաղաքի ցավով ու ուրախությունով ապրող ռեժիսորը չէր կարող չնկարել «Ուրախ ավտոբուսն» ու «Տխուր փողոցի լուսաբացը»: Ավերիչ երկրաշարժի առաջին օրվանից Գյումրիում էր, օգնում էր, նաև նկարում: Մի աչքով արտասվում էր, մյուսով՝ նկարում, պետք էր արհավիրքը հավերժացնել այլոց ու սերունդների համար:

Թատրոնին ու կինոյին արմատներով կպած ռեժիսորն աշխատեց մինչև կյանքի վերջին օրերը: Նա շարունակում էր ղեկավարել Մհեր Մկրտչյանի անվան թատրոնը և նորից պատրաստվում էր ֆիլմ նկարել…

Նա երկինք գնաց իր ուրախ ավտոբուսով, գնաց, որ տեսնի՝ «էս աշխարհն ընչի է ըսպես ծուռ…»:

Լրահոս
0