00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սումգայիթ, 30 տարի անց. պատմություն` առանց վերջակետի

© Sputnik / Ruben Mangasaryan / Անցնել մեդիապահոցТраурное шествие в Ереване 8 марта 1988 года в память о жертвах Сумгаитского погрома
Траурное шествие в Ереване 8 марта 1988 года в память о жертвах Сумгаитского погрома - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սումգայիթն այն քաղաքն էր, որին վիճակված էր դառնալ երկու ազգերի հավերժական թշնամության խորհրդանիշը, Սումգայիթն էր, որ առաջինը ցույց տվեց` ազգերի բարեկամության երկրում մարդը կարող է սպանել մարդուն միայն նրա ազգային պատկանելության համար:

1988-ի փետրվարի 29-ին Սումգայիթի մշակույթի ակումբի շենքում հավաքված էին 1000-ավոր հայեր: Տեսարանը համակենտրոնացման ճամբար էր հիշեցնում: Հայերին գազազած ադրբեջանցիների ամբոխի ձեռքից ազատելու համար այստեղ էին բերել սովետական բանակի զինվորները: Այդ պահին դա կենդանի մնալու միակ տարբերակն էր: Շենքից դուրս գալ չէր թույլատրվում: Շատերը դրսում թողել էին իրենց երեխաներին, ծնողներին, ընտանիքի անդամներին, ոմանք` արդեն նրանց դիակները:

Адам Шиф. Конгрес. - Sputnik Արմենիա
Ադամ Շիֆ. «Սումգայիթյան ջարդերը հակահայկական քարոզչության հետևանք էին»

Ակումբի դռները բացվեցին միայն մարտի 6-ին, այն բանից հետո, երբ քաղցից, սանիտարական պայմանների և բուժօգնության բացակայությունից մահացավ նորածին մի երեխա: 6 օր անտեղյակության մեջ անցկացրած հայերին տրվեց միակ բացատրությունը` կարող է համաճարակ սկսվել:

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ դեպուտատների շրջանային խորհուրդը Հայաստանի հետ միավորվելու որոշում կայացրեց: Սումգայիթյան նախճիրն այս որոշման արձագանքն էր Ադրբեջանում:

Սումգայիթում առաջին հանրահավաքը տեղի ունեցավ փետրվարի 26-ին: Այն սահմանափակվեց հայերին կոտորելու և Սումգայիթը հայերից մաքրելու կոչերով: Իսկ հաջորդ օրվա հանրահավաքը և դրան հաջորդած երթն արդեն պիտի իրագործեին այդ կոչերը:

Այն, որ հանրահավաքին հաջորդելու է հայերի զանգվածային կոտորածը, դրա մասնակիցներն ու կազմակերպիչները նախապես գիտեին: Կացինները, երկաթյա ձողերն ու դանակներն անմիջապես հայտնվեցին քաղաքի փողոցները ողողած ամբոխի ձեռքերում: Անգամ անաշա էր բաժանվում` մարտական ոգին բարձր պահելու, մարդու մեջ ննջող գազանին արթնացնելու համար:

Այսպես սկսվեց հայկական կոտորածի երեք օրը, որի մասին կենտրոնական իշխանությունը տեղեկացավ անմիջապես, բայց հապաղեց հայերին օգնության գալու: Թերևս թողնելով, որ Սումգայիթը դառը դաս դառնա ազգային պահանջներ ունեցող խորհրդային մյուս ազգերի համար:

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Ադրբեջանից բռնագաղթած հայերն ու նրանց ժառանգներն արդար դատի են սպասում. Բաբլոյան

Փետրվարի 28-ին, երբ արդեն իրավիճակը դուրս էր անգամ բանակի վերահսկողությունից, խորհրդային բանակի ստորաբաժանումները հասան Սումգայիթ: Բայց ջարդերը դադարեցին միայն ևս մեկ օր անց, իսկ մինչ այդ զորքն ուղղակի նայում էր, թե ինչպես են հայերին սպանում, այրում, բռնաբարում: Իսկ օգնություն աղերսողներին զինվորները պատասխանում էին` միջամտելու հրաման չենք ստացել:

Այս ամենի մասին, հետագայում ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը պիտի ասեր, թե խորհրդային զորքերը Սուգայիթում ուշացան երեք ժամ: Մինչդեռ խորհրդային բանակի անգործությունը հայերի կոտորածի ընթացքում ժամանակին անգամ խորհրդային դատախազության քննության առարկա էր դարձել:

250 000-անոց քաղաքի ողջ տարածքը սպանդանոցի էր վերածվել: Տասնյակ սպանվածներ, որոնց մեծ մասը խոշտանգումներից և բռնություններից հետո ողջակիզվածներ, 100-ավոր վիրավորներ, որոնք հաշմանդամ դարձան: Բռնաբարվածներ, որոնց թվում անչափահաս աղջիկներ կային, 200-ից ավելի թալանված բնակարաններ, հրկիզված և ջարդված տասնյակ ավտոմեքենաներ, ավերված արհեստանոցներ, խանութներ, կրպակներ: 18 000 հայ փախստականներ: Այս դեմքով էր Սումգայիթը ներկայանալու 21-րդ դարին: Հենց այս քաղաքին էր վիճակված դառնալ երկու ազգերի հավերժական թշնամության խորհրդանիշը, Սումգայիթն էր, որ առաջինը ցույց տվեց, որ ազգերի բարեկամության երկրում մարդը կարող է սպանել մարդուն միայն նրա ազգային պատկանելության համար:

Պաշտոնական տվյալներով` 32, ոչ պաշտոնական` շուրջ 100 զոհ: Սումգայիթյան ցեղասպանությունից 22 տարի անց էլ դեռ հայտնի չէ, թե իրականում քանի հայ է սպանվել խորհրդային ինտերնացիոնալ այդ քաղաքում: Սումգայիթի և Բաքվի դիահերձարաններում 100-ավոր հայերի դիակների գոյության մասին այդ օրերին վկայում էին ոչ միայն իրենց հարազատներին դրանց մեջ փնտրող հայերը, այլև չոր փաստերը:

Հայազգի զոհերին տրված մահվան վկայականների համարներում ամենափոքր թիվը 187-ն է, ամենամեծը` 648-ը: Փաստորեն, 88-ի փետրվարի 27-29-ը այդ քաղաքում առնվազն 461 մարդ է մահացել, քանի որ մահվան վկայականները համարակալվում են տարեսկզբից և հաջորդաբար:

Баку - Sputnik Արմենիա
Շեֆերի ռևերանսը Բաքվին կամ ինչ կտա միջնորդների արցախյան այցը

Ովքե՞ր են այդ անհայտ 430 զոհերը: Մ՞իթե երեք օրում կարող էր այդքան բնական մահ լինել, եթե մինչ այդ, նախորդ երկու ամիսներին Սումգայիթում ընդամենը 186 մահ էր գրանցվել:

Ո՛չ Սումգայիթյան նախճիրը քննող խորհրդային իրավական համակարգը, ո՛չ էլ հետագայում որևէ մեկը զոհերի ստույգ թիվը չի ճշտել:

Մինչ օրս պարզված չեն նաև այդ կոտորածի կազմակերպման հանգամանքներն ու անձինք, թեև հանցագործության կազմակերպված լինելը բազմիցս ապացուցվել է: Անգամ ադրբեջանական աղբյուրները ժամանակին հավաստել են, որ ջարդարարները զինված են եղել հատուկ այդ նպատակի համար պատրաստված մետաղաձողերով, դանակներով ու կացիններով: «Սումգայիթի կոմունիստը» մայիսի 13-ի համարում մեջբերելով քաղխորհրդի քննադատությունը ուղղված քաղաքի գործարաններից մեկի ղեկավարությանը, գրում է. «Դժվարին իրավիճակի օրերին գործարանի արտադրամասերում պատրաստվել են կացիններ, դանակներ և այլ միջոցներ, որոնք կարող էին օգտագործվել խուլիգանական տարրերի կողմից»:

Սումգայիթը մանրամասն ծրագրված գործողություն էր` Ադրբեջանի իշխանությունների կողմից` ղարաբաղյան պահանջատիրությունը լռեցնելու նպատակով:

Այդ օրերին Սումգայիթում էր նաև Ադրբեջանի բարձրաստիճան իշխանությունը:

Ամեն ինչ հաշվարկված էր ամենայն մանրամասներով: Քաղաքի փողոցներում նույնիսկ նախապես սալաքարեր էին կուտակվել:

Չնայած առկա փաստերին, Խորհրդային Դատախազությունը սումգայիթյան դեպքերի քննությունը սկսեց ի սկզբանե «խուլիգանություն» որակում տալով, իսկ խորհրդային քարոզչությունը կատարվածը ներկայացնում էր իբրև «ԼՂ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձություներ»:

Выступление Президента Армении Сержа Саргсяна на пленарном заседании ПАСЕ - Sputnik Արմենիա
ԼՂՀ հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնելը կեղծ անկողմնակալություն է. Սարգսյան

Մինչդեռ, միջազգային իրավունքով, Սումգայիթում տեղի ունեցածը լիովին համապատասխանում է հենց ցեղասպանություն որակմանը:

ՄԱԿ-ի կոնվենցիան ցեղասպանության մասին

Հոդված I. Ցեղասպանությունը, անկախ այն հանգամանքից` իրականացվել է խաղաղ թե պատերազմի ժամանակ, միջազգային օրենքով համարվում է հանցանք:

Հոդված II. Սույն համաձայնագիրը ցեղասպանություն է համարում հետևյալ գործողություններից ցանկացածը, որ կատարվել է մի ամբողջ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի հանդեպ` այն մասնակիորեն կամ ամբողջությամբ ոչնչացնելու մտադրությամբ.

ա) խմբի անդամների սպանություն,

բ) խմբի անդամներին մարմնական կամ մտավոր ծանր վնասի պատճառում…

Խորհրդային արդարադատությունն ամեն ջանք գործադրեց Սումգայիթի նախճիրի փաստերն ու մասշտաբները կոծկելու, կազմակերպիչներին թաքցնելու և որ ամենակարևորն է, ցեղասպանություն որակումը չտալու համար:

Այդ նպատակով ընդհանուր գործը մասնատվեց առանձին մանր դրվագների և քննության ուղարկվեց ԽՍՀՄ տարբեր մարզերի դատարաններ: Միութենական քաղաքներում Սումգայիթում կատարված ոճրագործությունների մասին լսվեց ընդամենը 12 գործ: Գործերի մի մասով էլ, չնայած զոհերի հարազատների և փաստաբանների բողոքներին, դատավարությունները նշանակվեցին հենց Սումգայիթի դատարանում:

Речь Президента Азербайджана Ильхама Алиева на Парламентской Ассамблее Совета Европы (24 июня 2014). Страстбург, Франция - Sputnik Արմենիա
Բաքուն ապշել է Ռուսաստանի դիտողությունից` ի պատասխան Ալիևի արած հայտարարության

Ձևական այս դատավարությունները, շատ հաճախ առանց տուժող կողմի մասնակցության, իրականում փաստերը լղոզելու, առաջադրված խուլիգանության վարկածը հաստատելու խնդիր էին լուծում:

Բայց դրանց նախաքննության ու դատավարության ընթացքում մի շարք հետաքրքիր հանգամանքներ բացահայտվեցին ու արձանագրվեցին գործի նյութերում:

Բազմաթիվ վկայություններով հաստատվեց, որ ջարդարարներին բաժանված երկաթաձողերը սերիական արտադրությամբ դեռ հունվարին պատրաստվել են Սումգայիթի գործարանում: Ջարդերից մի շաբաթ առաջ Սումգայիթի ԲՇՏ-ներում կազմվել են հայ բնակչության հասցեներով ցուցակները: Իսկ դեպքի օրը հայերի բնակարաններ են այցելել ԲՇՏ-ների աշխատակիցները` նախազգուշացնելով, որ հայերը փողոց դուրս չգան, իսկ նրանց այցելությունից 20-30 րոպե անց բնակարան են ներխուժել ջարդարարները: Ադրբեջանցիները նախազգուշացվել են` փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը լույս չվառել, որպեսզի դյուրին լինի գտնել հայերի բնակարանները: Հայերի բնակարաններում հեռախոսներն անջատված են եղել: «Շտապ օգնությունն» ու ոստիկանությունը կանչերին չեն արձագանքել:

Այս ամենը ավելորդ անգամ ապացուցեց, որ սումգայիթյան ողբերգությունը նախապես ծրագրված է եղել:

Խորհրդային ղեկավարությունը, անտեսելով բոլոր վկայությունները, կտրականապես հրաժարվեց Սումգայիթում կատարված զանգվածային սպանությունները որակել որպես ազգային և կրոնական ատելության հողի վրա, ազգի դեմ կատարված հանցագործություն:

Хикмет Гаджиев, глава пресс-службы МИД Азербайджана - Sputnik Արմենիա
Բաքուն նեղսրտել է քննադատությունից և Ֆրանսիային հորդորել է չսատարել Արցախին

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Սումգայիթի գործը կասեցվեց, հանցագործներն ու հատկապես կազմակերպիչները մնացին անպատիժ: Սումգայիթի ոճրագործությունն այդպես էլ չարժանացավ քաղաքական և իրավական արժանի գնահատականի:

Բոլոր 12 դատավարությունների արդյունքում դատապարտվեցին մի քանի հոգի: Մեկին ցուցադրաբար դատապարտեցին մահապատժի, բայց նա ևս վաղուց ազատության մեջ է:

Ադրբեջանական քարոզչությունը սումգայիթյան ոճիրն արդարացնելու միջոցների դիմեց, որոնք հետագա 20 տարիների ընթացքում ավելի կատարելագործվեցին: Դրանցից մեկն էլ Խոջալուում իբր տեղի ունեցած կոտորածի մասին պատմությունն է, որով այս երկիրը ներկայանում է բոլոր միջազգային կառույցներում:

Չնայած ցաքուցրիվ իրականացված քննություններին ու դատավարություններին, Սումգայիթի դեպքերի վկայությունների հիմնական մասը պահպանվել է: Դատավարության հայ մասնակիցներին հաջողվել է պատճենահանել, ձայնագրել, երբեմն նաև ձեռագիր արտագրել 10-յակ հատորներից բաղկացած այդ գործի գրեթե բոլոր մասերը, որոնց ծանոթանալու համար հայկական կողմին երբեմն ընդամենը մի քանի օր կամ մի քանի ժամ էր տրամադրվում:

Բայց այս նյութերն առավել քան բավական են աշխարհին ցույց տալու, որ Ադրբեջանի այսօրվա ռազմաշունչ հայտարարությունները ոչ միայն Սումգայիթի, այլև Կիրովաբադի, Բաքվի, Շամխորի, Մինգիչաուրի տրամաբանական շարունակությունն են:

Լրահոս
0