00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սումգայիթյան ջարդերն ադրբեջանցիների աչքերով

© SputnikСумгаит. Говорят свидетели - азербайджанцы
Сумгаит. Говорят свидетели - азербайджанцы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սումգայիթի ջարդերը կազմակերպել է Ադրբեջանի ղեկավարությունը` ամեն ինչ նախապես կազմակերպվելով։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Սումգայիթի ադրբեջանցի բնակիչների վկայություններն ապացուցում են, որ հայերի սպանությունները կազմակերպել են Ադրբեջանի իշխանությունները, որոնք մինչև հիմա չեն պատժվել։ Այսօր լրագրողներին այս մասին ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը։

" «30 տարի առաջ Սումգայիթում դժոխք էր։ Արդեն 20-րդ դարի վերջին հայերի մեկ այլ ցեղասպանություն տեղի ունեցավ արդեն Ադրբեջանում», — ասաց Գրիգորյանը՝ ներկայացնելով «Սումգայիթ. պատմում են ադրբեջանցի վկաները» գիրքը։

Военнослужащая Анаит Мартиросян - Sputnik Արմենիա
Սումգայիթի, Բաքվի ջարդեր. ինչպես հայ կինը լուծեց ամուսնու վրեժը

Նրա խոսքով՝ սկզբից նրանք երկու գիրք են հրատարակել, որոնցում ներկայացվել են ականատեսների վկայությունները` հիմնականում հայերի, ինչպես նաև Մոսկվայում տեղի ունեցած` Սումգայիթի դեպքերի մասին գործով նիստերից մեկի արձանագրությունը ։ Նոր գրքով ներկայացվում են ադրբեջանցիների վկայությունները։

«Սա բացառիկ աշխատանք է, որում Սումգայիթի իրադարձությունները ներկայացվում են հենց ադրբեջանցիների՝ քաղաքի սովորական բնակիչների աչքերով։ Նրանք այդ դեպքերի և իրենց տեսածի մասին պատմել են դատական նիստերում», — ասաց Գրիգորյանը։

Գրքում հիմնականում ներկայացված են ադրբեջանցիների ցուցմունքները, բայց ականատեսների մեջ կան ռուսներ, այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Նրա խոսքով՝ կարևոր է իրադարձությունները հենց ադրբեջանցիների աչքերով ներկայացնելը։

«Հենց ադրբեջանցիների շուրթերով հաստատվում է, որ Սումգայիթը կազմակերպվել և իրականացվել է Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և հետագայում քննության և դատական գործընթացների ժամանակ պատժվել է հանցագործների ընդամենը մի մասը (90 հազար հոգի): Կազմակերպիչներն այդպես էլ չեն բացահայտվել», — ասաց Գրիգորյանը։

Հենց ադրբեջանցիներն են վկայում այն մասին, որ բոլոր գործողություններն ուղղված են եղել բացառապես հայ բնակչության դեմ, մարդիկ բացահայտ հայտարարել են, որ հայերին են փնտրում։

Նրանք պատմում են նաև, որ ջարդարարներն իմացել են հայերի հասցեները, զինված են եղել միատեսակ սառը զենքով և նախօրոք պատրաստած պողպատյա ամրաններով։

«Ադրբեջանցիները նաև վկայում են, որ Բաքվի կարգադրությունից հետո հանցագործությունների հետքերը և իրեղեն ապացույցները սկսել են արագ վերացնել։ Նրանց խոսքով՝ Սումգայիթում պաշտոնապես հայտարարած 26 մարդուց ավելի շատ զոհ է եղել։ Նրանք խոստովանում են, որ այդ օրերին Սումգայիթի փողոցներում ցեղասպանություն է կատարվել», — ասաց Գրիգորյանը։

Գիրքը ստեղծվել է 4 հասանելի քրեական գործերի դատական և քննչական նյութերի հիման վրա (այս գործով 10 գործ է հարուցվել)։

Траурное шествие в Ереване 8 марта 1988 года в память о жертвах Сумгаитского погрома - Sputnik Արմենիա
Սումգայիթ, 30 տարի անց. պատմություն` առանց վերջակետի

Սումգայիթում զոհերի իրական թվի մասին Sputnik Արմենիայի հարցին Գրիգորյանն ուշադրություն հրավիրեց երկու ոչ հայկական աղբյուրների վրա։ Դրանցից մեկը հայտնի ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու «Հեյդար Ալիև։ Իշխանության բեռը» վավերագրական ֆիլմն է, որը նա նկարահանել է 2003թ.-ին Ադրբեջանի պատվերով։

«Այս ֆիլմում Կոնչալովսկին անձամբ ասում է, որ մի գիշերվա ընթացքում Սումգայիթում կոտորել են 100 հայերի։ Պետք է հաշվի առնել, որ ջարդերը տևել են երեք օր։ Մեկ այլ ռուս գրող` Վիկտոր Կրիվոպուսկովը, «Ըմբոստ Ղարաբաղ» գրքում նույնպես գրում է հարյուրավոր սպանվածների մասին։ Կան նաև հայերի բազմաթիվ վկայություններ, որոնք որոնել են իրենց հարազատների մարմինները և տարբեր տեղերում տեսել տասնյակ սպանվածների», — ասաց Գրիգորյանը` հավելելով, որ ամենահամեստ հաշվարկներով զոհերի թիվը կազմում է ավելի քան 300 մարդ։

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ, Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը պատմեց, որ նկարահանվել է նաև «Սումգայիթ. Սպանված սերունդ» ֆիլմը։

«Մենք Սումգայիթում տեղի ունեցած վանդալիզմի քիչ տեսանյութեր, կադրեր ունենք, բայց կան ապացույցներ, որ այդ ամենը վերահսկել է Ադրբեջանի իշխանությունը։ ՊԱԿ-ի տեղացի աշխատողներն այդ ամենը նկարահանել են, մենք համոզված ենք, որ պահպանվել են բավական շատ տեսանյութեր», — ասաց Ալավերդյանը։

Ինչ վերաբերում է «Սպանված սերունդ» վերնագրին, ապա այն խորհրդանշական է և բնորոշում է ոչ միայն սպանված հայ երիտասարդությանը, այլև դեռահաս ադրբեջանցիներին, որոնք մասնակցել են սպանություններին։

«Երիտասարդ ադրբեջանցիներին, դեռահասներին ներգրավել են այդ սարսափելի հանցագործությունների մեջ։ Կադրերում կարելի է տեսնել, թե ինչպես են հրոսակի առջևից երեխաներ վազում։ Դեռահասները մասնակցել են ամենադաժան սպանություններին», — ասաց Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ ամեն ինչ ցուցադրական է արվել՝ զոհերին վախեցնելու և ադրբեջանցիներին ոգեշնչելու, որ հայերին ոչնչացնեն։

Նա նշեց, որ հիմա այդ դեռահասները մինչև 50 տարեկան են, նրանցից շատերը դեռ սպանելու մոլուցքով են տառապում։

«Մեր ֆիլմը ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին է, ցեղասպանությունը կանխելու։ Մենք ոչ թե ազգային ատելության, այլ զգոնության կոչ ենք անում` ուշադրություն հրավիրելով այն բանի վրա, որ հարևան պետությունը պատրաստ է նույն գործողություններին, քանի որ հայտարարում է ադրբեջանցիների ռազմավարական նպատակի` Երևանը գրավելու մասին», — ասաց Ալավերդյանը։

Իրավապաշտպանը նշեց, որ մեղավորները պետք է պատժվեն, իսկ այս դեպքում հանցագործությունը չպետք է վաղեմության ժամկետ ունենա։

Ներկայացնենք մի քանի մեջբերում Սումգայիթի ջարդերի մասին ադրբեջանցի վկաների ցուցմունքներից, որոնք տեղ են գտել «Սումգայիթ. խոսում են ադրբեջանցի վկաները» գրքում։

«Աղջկա շորերը հանեցին և նրան գցեցին արկղերի մեջ, վրայից նորից արկղեր գցելով… Աղջիկը փորձեց դուրս գալ արկղերից և ճչաց։ Այդ ժամանակ նրան մոտեցավ 20-22 տարեկան մի տղա։ Տղան թեյնիկից բենզին լցրեց աղջկա վրա և ինքն էլ վառեց նրան…»։ Սա ականատես Մամեդով Մ.-ի ցուցմունքից է։

«Նախապես կտրել էին հեռախոսալարերը… Հատուկ սալաքարեր էին բերել։ Այդ ջարդերը մի օրում չէին նախապատրաստվել»։ Ականատես Գուլիև Ս. Մ.-ի ցուցմունքից է։

«…մեգաֆոնիստն ուրագով մի անգամ հարվածեց այդ տղամարդու թիկունքին։ Տղամարդն այլևս չէր շարժվում։ Ուրագի վրա հարվածից հետո արյան հետք էր մնացել, և մեգաֆոնիստը հետո ուրագը մաքրեց գորգի վրա, որը գցել էին այդ տղամարդու վրա, որպեսզի այրեն»։ Վկա Ռզաև Զ. Զ.-ի ցուցմունքից։

«Այնտեղ տներ էին թալանում։ Իսկ ոստիկանությունը կանգնած նայում էր… Այնտեղ շատ ոստիկաններ կային, որոնք հետևում էին և ոչինչ չէին անում, կարծես դա նրանց չէր վերաբերում…»։ Վկա Մուրադովի ցուցմունքից։

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Ադրբեջանից բռնագաղթած հայերն ու նրանց ժառանգներն արդար դատի են սպասում. Բաբլոյան

«Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի ներկայացուցիչ Գանիֆաևը կարգադրել էր այրել և հող լցնել բոլոր ավերված իրերի վրա։ Այդպես էլ արել են, ընդ որում` շատ օպերատիվ կերպով։ Հաջորդ առավոտյան քաղաքային գործադիր կոմիտեից 41ա թաղամաս ուղարկեցին շինարարական-վերանորոգման ջոկատներ, որոնք հեռացրեցին դիակները և վերացրեցին ավերածությունները»։ Վկա Տախմազով Տ. Տ.-ի ցուցմունքից։

«Մեղավորները, որոնք մարդկանց ջարդերի են դրդել, այժմ գրպաններում պատգամավորի մանդատներ ունեն և նստում են Միլի Մեջլիսում»` Իլյաս Իսմալյով, 1988թ-ին Ադրբեջանական ԽՍՀ գլխավոր դատախազ։

«Սովորական ցեղասպանություն» նախագիծն իրագործվում է 2009թ.-ից Հայաստանի նախագահի աշխատակազմին առընթեր հասարակության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից։ Այն պատմում է Ադրբեջանում և Արցախում 1987-1992թթ.-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Նախագծի շրջանակում ընդլայնված տվյալների բազա է ստեղծվել, որը ներառում է արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ և տեսանյութեր, տուժածների և ականատեսների վկայություններ, դատավարությունների և քրեական գործերի նյութեր, միջազգային կազմակերպությունների և փորձագետների զեկույցներ և գնահատականներ, ԶԼՄ-ներում արված հրապարակումներ։

1988 թվականի փետրվարի 27-29-ին տեղի ունեցած ջարդերի հետևանքով զոհերի ու վիրավորների հստակ թիվ մինչև այժմ չկա։ Սումգայիթյան դեպքերը ազգամիջյան հակամարտության սրացման շրջադարձային փուլ դարձան։ Դրանից հետո հայ փախստականները Սումգայիթից փախան Արցախ ու Հայաստան։

Պաշտոնական տվյալների համաձայն` 26 հայ է մահացել, սակայն բազում վկայություններ կան, որ երեք օրվա ընթացքում հարյուրավոր հայեր են սպանվել ու կտտանքների ենթարկվել։

Լրահոս
0