00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներկա ստանալու համար. Պետդեպն արձագանքել է «Էրիվանը վերադարձնելու» Ալիևի սադրանքին

© AFP 2024 / NICHOLAS KAMMГосударственный департамент США
Государственный департамент США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկայի դիրքորոշումը սկզբունքորեն պետք է ուղղված լինի Արցախում լարվածության հավանական նվազեցմանը, սակայն մեծ կասկածներ կան, որ դրան կարելի է հասնել մերկապարանոց մեկնաբանություններով։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Արցախյան հակամարտության կողմերին հրադադարի ռեժիմը պահպանելու կոչ անող համաշխարհային հանրության ոչ հասցեական, ոչինչ չասող հայտարարություններն իրականում չեն նպաստում այդ զինադադարին։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` մեկնաբանելով ԱՄՆ պետդեպի արձագանքը Իլհամ Ալիևի հայտարարությանը։

Ալիևի հայտարարությունից մոտ երեք շաբաթ անց, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի ԱԳՆ–ն որոշեց արձագանքել Բաքվի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային հավակնություններին։ Միևնույն ժամանակ արձագանքել է ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով։

Здание МИД Франции - Sputnik Արմենիա
Փարիզն արձագանքել է Ալիևի` Երևանի և Զանգեզուրի մասին ասածին. ի՞նչ է ասել Ֆրանսիայի ԱԳՆ–ն

Երևանում ԱՄՆ դեսպանատան տրամադրած Պետդեպի մեկնաբանության մեջ, նշվում է, որ Վաշինգտոնը խրախուսում է կողմերին հարգել հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու մասին 2017 թվականին Ժնևում ձեռք բերած պայմանավորվածությունները։ Այստեղ սատարել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների փետրվարի 11-ի համատեղ հայտարարությանը, որում միջնորդները կոչ են արել կողմերին «զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից»։

«Եթե մինչ այդ Պետդեպը փորձում էր ուշադրություն չդարձնել, ինչպես հաճախ անում են մի շարք միջազգային կազմակերպություններ` հասցեական հաղորդագրություններ չուղարկելով ի պատասխան Բաքվի ագրեսիվ հռետորաբանության կամ ագրեսիվ գործողությունների, այս դեպքում ամերիկացիները ստիպված են արձագանքել, քանի որ համապատասխան հարց է հնչեցվել ԶԼՄ–ների կողմից։ Արձագանքը, սակայն, հասցեական քննադատություն չէր պարունակում, ինչը սպասելի էր», – փաստեց փորձագետը։

Նրա խոսքով` ամերիկյան դիրքորոշումը ներկա պարագայում ուղղված է լարվածության հավանական թուլացմանը, ինչին նրանք փորձում են հասնել նման աննշան մեկնաբանություններով։ Սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ այդ մեկնաբանությունները, հեղինակի մտահղացմանը հակառակ, չեն նպաստում լարվածության թուլացմանը։

Официальный представитель министерства иностранных дел России Мария Захарова - Sputnik Արմենիա
Զախարովա. «Երևանը վերադարձնելու» մասին Ալիևի խոսքերը սրում են իրավիճակը

Մի կողմից` կարծում է Մարկարովը, կարելի է հասկանալ ամերիկացիներին, ֆրանսիացիներին և ռուսական կողմին։ Նրանք բոլորը միջնորդ են կարգավորման գործընթացում, և նրանց հռետորաբանությունը ոչ պաշտոնապես ուղղված է հակամարտող կողմերի միջև լարվածությունը չսրելուն։ Հայկական կողմը նման տրամաբանության հետ համաձայն չէ, ու նրան կարելի է հասկանալ, ընդգծեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք` փետրվարի 8-ին «Ենի Ադրբեջան» կուսակցության VI համագումարում Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Էրիվանը Ադրբեջանի պատմական հողն է, և ադրբեջանցիները պետք է վերադարձնեն այն»։ Նրա ելույթը Երևանի կողմից արդար արձագանքի արժանացավ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ այդ հայտարարությունները զառանցանք են, սակայն Եվրոպայի լռության պայմաններում նման անհեթեթությունները կարող են շատ լուրջ հետևանքներ ունենալ:

Լրահոս
0