00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերա՞զմ, թե՞ նախազգուշացում. ինչու է ԱՄՆ–ն կրկին խոսել Արցախի մասին

© Sputnik / Asatur YesayantsСитуация в Мадагисе
Ситуация в Мадагисе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները չեն բացառում, որ Վաշինգտոնը փորձում է նախազգուշացնել Ադրբեջանին։ Միևնույն ժամանակ ուժային խոշոր կենտրոններից ոչ մեկին ձեռնտու չէ ռազմական գործողությունների վերսկսումը։

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Արցախյան հակամարտության գոտում իրադարձությունների սրման վերաբերյալ կանխատեսումները, որոնք հնչում են Վաշինգտոնից, պետք է ընկալել որպես Ադրբեջանին ուղղված նախազգուշացում և Բաքվին ագրեսիայից հետ պահելու փորձ։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը։

«Ամերիկյան փորձագիտական հանրության գնահատականները հեռու չեն օբյեկտիվ իրականությունից։ Արցախում մարտական գործողությունների վերսկսման վտանգ իսկապես կա, հատկապես նախագահական ընտրություններից հետո։ Սա կարելի է Ադրբեջանին ուղղված ուղերձ համարել` նոր սրացման անթույլատրելիության մասին», — համոզված է փորձագետը։

Նրա խոսքով` ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ այլ խաղացողները, այդ թվում նաև Բաքվի ավանդական դաշնակից Թուրքիան շահագրգռված չեն, որ հակամարտությունը թեժանա։

«Անկարան սեփական խնդիրներն ունի, օրինակ` Սիրիայում։ Բացի այդ, Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա երկխոսությունը, ի թիվ այլ գործոնների, զսպող գործոն են Արցախում ռազմական գործողություններ սկսելու համար», — ասաց Սկակովը։

Մեր զրուցակցի կարծիքով` եթե Բաքուն պատերազմ սկսի, նրան ոչ ոք չի աջակցի։

Военнослужащие армии Республики Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Արցախում իրավիճակը կարող է թեժանալ. ռազմական փորձագետ

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչն իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության վտանգն աստիճանաբար աճում է։ Նա ենթադրել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ընտրական գործընթացներից և իշխանությունների վերարտադրությունից հետո կարող է կա՛մ հակամարտության կարգավորման հնարավորություն ի հայտ գալ, կա՛մ մարտական գործողությունների վտանգ։

Հիշեցնենք, որ նմանատիպ վտանգի մասին վերջերս նշվել է նաև ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի զեկույցում։ Փաստաթղթի համաձայն` Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված լարվածությունը կարող է վերածվել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական հակամարտության, որին կարող է ներգրավվել Ռուսաստանը` տարածաշրջանային դաշնակցին` Հայաստանին աջակցություն ցուցաբերելու համար։

Փորձագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով` Բաքվում ԱՄՆ նախկին դեսպանը բավականին փորձառու մարդ է և քաջածանոթ է մեր տարածաշրջանին։ Կոզլարիչն անցյալ դարի 90-ականների սկզբին Ամերիկայի նախագահի հատուկ դեսպանորդն է եղել և Արցախում ռազմական գործողությունների ավարտին մասնակցել է բանակցություններին։

«Հետևաբար նախկին դեսպանը գիտի արցախյան խնդրի էությունը և ընդհանուր առմամբ ծանոթ է տարածաշրջանին։ Նա բազմաթիվ անգամ հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ առաջին նախագահի հետ», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սարգսյանը։

Ընդհանուր առմամբ, նրա կարծիքով, Արցախում սպասվող սրացման վերաբերյալ կանխատեսումները մի շարք պատճառներ ունեն, որոնք, առաջին հայացքից, այդ հակամարտության հետ որևէ կապ չունեն։ Նախ` դա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարի հրեշացման տոտալ քարոզարշավն է, որն իրականացվում է ԱՄՆ-ում։

«ԱՄՆ-ում բավական ագրեսիվ են տրամադրված Պուտինի հանդեպ։ Եվ ես չեմ բացառում, որ տարածաշրջանային խնդիրների և հակամարտությունների պատասխանատվությունը ամերիկացիները կարող են փորձել նրա վրա բարդել», — ասաց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Ազգային հետախուզության զեկույցին, ապա փորձագետի խոսքով, ադրբեջանական լոբբիստական տարբեր կառույցների հաջողվել է ամերիկյան փորձագիտական հանրության մի մասի գիտակցության մեջ մտցնել այն միտքը, որ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը տարածաշրջանում ԱՄՆ շահերի դեմ է ուղղված։

«Բաքուն ամերիկացիների աչքերում փորձում է թշնամու կերպար ստեղծել ի դեմս Հայաստանի, որը ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակում Մոսկվայի դաշնակիցն է», — նշեց Սարգսյանը։

Ազգային հետախուզության զեկույցը կազմվել է նաև այդ փորձագետների գնահատականների հիման վրա։

Միևնույն ժամանակ քաղաքագետը համոզված է, որ մարտական գործողությունների վերսկսումը չի բխում Վաշինգտոնի շահերից, քանի որ լարվածության բռնկումը սահմանափակում է ԱՄՆ-ի հնարավորությունները տարածաշրջանում։

Լրահոս
0