ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի — Sputnik. Փետրվարի 23-ին Կիևյան կամրջի տակ հայտնաբերված 26 տարեկան Վարդան Մնացականյանի նամակը հրապարակել է armlur.am-ը։
Ըստ կայքի` երիտասարդը նամակը գրել է ընկերուհուն:
«Էնքան բան ունեմ քեզ ասելու, բայց չեմ հասցնի… և ուր էլ հասնի էս նամակը, ոչ մեկին չմեղադրեք. սա իմ կամքն ա ու իմ կյանքն ա…»,- գրել է Վարդանը:
Ինչպես հայտնի է, Հրազդան գետում հայտնաբերված երիտասարդին իրավապահները փնտրում էին հունվարի 30-ից:
Որոշ տեղեկությունների համաձայն`երիտասարդն աշխատում էր «Ռոսիա» առևտրի կենտրոնում որպես անվտանգության աշխատակից։