00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:27
5 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
5 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:08
48 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամբողջ կյանքում հայրենիքս Արցախն եմ համարելու». Աբխազիայի միակ մանկական ռեանիմատոլոգ

© Sputnik / Томас ТхайцукАртур Сепян
Артур Сепян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աբխազիայի միակ մանկական ռեանիմատոլոգ, բժիշկ Արթուր Սեպյանը Sputnik Աբխազիայի թղթակցին պատմել է, թե ինչի համար է ամենից շատ զղջում։

Ամրա Ամիչբա, Sputnik  Աբխազիա

Բժիշկ Արթուր Սեպյանի համար Աբխազիան վաղուց հարազատ տուն է դարձել։ Մանկական հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արթուր Սեպյանը հետպատերազմյան Աբխազիա ընտանիքով էր տեղափոխվել 1996 թվականին։ Բժշկական պրակտիկայի 34 տարիներից 21-ը նա անցկացրել է Աբխազիայում։

«Ճակատագիրս վաղուց է Աբխազիայի հետ կապված, քանի որ կինս այստեղից է։ Նա բոլորին հայտնի Ալբերտ Տոպոլյանի դուստրն է», – ասաց Սեպյանը։

Նա պատմեց, որ պատերազմի տարիներին աներոջ կանչով ժամանել է օգնելու Աբխազական բանակի վիրավոր զինվորներին։

Операционная комната. Архивное фото - Sputnik Արմենիա
Խիզախ հայ բժիշկը, որը Հայաստանում հաղթահարեց մալարիան

«Ես` որպես բժիշկ, մասնակցել եմ արցախյան պատերազմին,։ Մի քանի ամիս աշխատել եմ Շահումյանի շրջանի դժվար հատվածներում։ Ինքս էլ ծնունդով Արցախի այդ շրջանից եմ։ Այնտեղից իմ մեկնելուց մեկ շաբաթ անց, հարձակում գործեցին ու ռմբակոծեցին մեր շրջանը, – հիշում է Արթուր Սեպյանը։ Իսկ երբ Աբխազիայում պատերազմ սկսվեց, աներս Արձինբայի օգնականն էր (Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբա – խմբ.), զանգահարեց և ասաց, որ բժիշկների պակաս կա ու խնդրեց գնալ, օգնել։ Եվ ես, ռազմական պայմաններում աշխատելու փորձ ունենալով, մեկնեցի այնտեղ, մի քանի ամիս աշխատեցի Գուդաութայի հոսպիտալում»։

«Աբխազիան, ինչպես և Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, Կովկասյան հանրապետություն է։ Մեծ հաշվով անմիջապես ընտելացա։ Եթե վատ ընդունեին, գուցե չմնայի։ Կյանքում տարբեր բաներ են լինում, սակայն երբեք չեմ զղջացել, որ այստեղ եմ մնացել, – ընդգծեց նա։  Ես ծնվել եմ Ստեփանակերտում։ Տասը տարեկան էի, երբ ընտանիքս հորս գիտական աշխատանքի համար Երևան տեղափոխվեց»։

Արթուր Սեպյանը շարունակել է իրենց բժշկական տոհմի ավանդույթները, հայրը` Հենրիխ Սեպյանը, Հայաստանի առաջատար վիրաբույժներից էր, ղեկավարում էր բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնը։

© Sputnik / Томас ТхайцукԱրթուր Սեպյան
Артур Сепян за работой - Sputnik Արմենիա
Արթուր Սեպյան

«1984 թվականին ավարտել եմ Երևանի բժշկական ինստիտուտը, այժմ Բժշկական համալսարան է կոչվում։ Ուսանողական տարիներից աշխատել եմ մեծահասակների վերակենդանացման բաժանմունքում։ Ուսումն ավարտելուց հետո ութ տարի աշխատել եմ Ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում որպես ավագ օրդինատոր», – ասաց Սեպյանը։

Блогер Александр Лапшин экстрадирован в Азербайджан - Sputnik Արմենիա
«Հայ լրտեսին անզգայացում չի հասնում». Լապշինի ադրբեջանական «արկածները»

Բժիշկի կինը` Ռուզաննա Տոպոլյանը, նույնպես բժիշկ է, այժմ աշխատում է Սուխումի բժշկական քոլեջում որպես ուսմասվար։ Դուստրը` Կարինա Սեպյանն, ավարտել է Երևանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, այժմ դասավանդում է Աբխազիայի պետական համալսարանում, ամուսնացած է «Աբխազիայի ռուսական միություն» հասարակական միության նախագահ Ռոման Ռյազանցևի հետ։ Որդին` Հենրիխ Սեպյանը, ավարտել է Աբխազիայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, աշխատում է Վերահսկիչ պալատում։

«Երբ այստեղ տեղափոխվեցինք, երեխաներս փոքր էին, դուստրս 13 տարեկան էր, որդիս` 8։ Երկուսն էլ ավարտել են Սուխումի 9-րդ հայկական դպրոցը։ Նրանք այստեղ են մեծացել։ Որդիս ընկերական մեծ շրջապատ ունի այստեղ։ Նույնիսկ Երևան ընկերների հետ է գնում, նրանց քաղաքը ցույց տալու», – պատմեց Արթուր Սեպյանը։ Իհարկե, ամբողջ կյանքում հայրենիքս Արցախն եմ համարելու, նույնիսկ Հայաստանում ապրելով` այդպես էի զգում։ Սակայն երեխաներս այստեղ են մեծացել, կարծում եմ, Աբխազիան նրանք այլևս ոչ մի այլ երկրի հետ չեն փոխի։ Այստեղ նրանք ընկերներ ունեն, որոնք նրանց համար շատ թանկ են»։

© Sputnik / Томас ТхайцукԱրթուր Սեպյան
Артур Сепян - Sputnik Արմենիա
Արթուր Սեպյան

Բժիշկի խոսքով` անկախ նրանից, որ հարազատները կցանկանային, որ նա իրենց կողքին ապրեր` Երևանում, այստեղից հեռանալ մտադիր չէ, քանի որ որպես մասնագետ պահանջված է Աբխազիայում։

Լրահոս
0