00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայ լրտեսին անզգայացում չի հասնում». Լապշինի ադրբեջանական «արկածները»

© Sputnik / Murad OrujovБлогер Александр Лапшин экстрадирован в Азербайджан
Блогер Александр Лапшин экстрадирован в Азербайджан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստաալիքին և պատմել, թե ինչպես է նրա հետ «կատակել» ադրբեջանցի ատամնաբույժը։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի — Sputnik. Հայտնի իսրայելցի բլոգեր ու ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը հարցազրույց է տվել ադրբեջանական «Տուրան ՏՎ» հեռուստաալիքին, որի ժամանակ պատմել է, թե ինչպես են նրա հետ վարվել Բաքվի բժիշկները, մասնավորապես, ատամնաբույժները։

«Ընդհանուր առմամբ, բուժսպասարկումը տանելի էր, փառք աստծո, բանտում որևէ լուրջ հիվանդություն ձեռք չեմ բերել։ Ատամների հետ կապված խնդիր ունեի, հավանաբար, վատ սնունդն էր պատճառը, ատամներս սկսեցին ճաքել և կոտրվել։ Ինձ բժիշկի տարան», – պատմում է նա։

Александр Лапшин - Sputnik Արմենիա
Լապշինն ասել է` երբ է մտադիր «թաքուն» Հայաստան գալ

Բլոգերի խոսքով` ատամները նրա բուժում էին առանց անզգայացման, իսկ բժիշկը ծիծաղելով բացատրեց, որ «հայ լրտեսներին անզգայացում չի հասնում»։

«Շատ ցավոտ էր ու տհաճ, առավել ևս, որ ես հայ լրտես չեմ, և նման թեմաներով կատակելն անտեղին եմ համարում», – ավելացրեց Լապշինը։

Բլոգերը նշել է նաև, որ բացի վերջին օրից, երբ նրան ուզում էին սպանել, նրան խոշտանգումների չեն ենթարկել։

«Սակայն միջանցքներում լսվում էին մյուս բանտարկյալների ճիչերը, որոնք ինձ սպառնում էին ու «հայ մարմնավաճառ» անվանում», – ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է նա որոշել Արցախ այցելել, բլոգերն ասել է. «Ես ճանապարհորդ եմ, այցելել եմ 126 երկիր, ինձ հետաքրքրում են բոլոր տարածաշրջանները, այդ թվում` Արցախը, Աբխազիան, Ռուանդան։ Ծառայել եմ Իսրայելի և Սիրիայի սահմանին, ռազմական բունկերներում` սաղավարտ հագած ու ինքնաձիգը ձեռքիս, իսկ ռազմական թեման միշտ է հետաքրքրել ինձ։ Արցախը աշխարհի տասնյակ, հարյուրավոր տարածաշրջաններից մեկն է»։

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Լապշինը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար։ Ադրբեջանի նախագահի հրամանով նրան ներում շնորհվեց սեպտեմբերի 11-ին ։

Լրահոս
0