00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ղարիբյանի հիշողության ֆենոմենը. Սպիտակի երկրաշարժից հետո նա հիշում էր կորածների տվյալները

© Sputnik / Е. Недеря / Անցնել մեդիապահոցСамвел Агасинович Гарибян
Самвел Агасинович Гарибян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը պատմում է ֆենոմենալ հիշողություն ունեցող բացառիկ հայերից մեկի` Սամվել Ղարիբյանի մասին։

— Ընդամենը 5 պարապմունք, և դուք ոչ միայն կսկսեք անգլերեն հասկանալ, այլև տանելի խոսել։ Ուզո՞ւմ եք։

— Ե՞րբ ենք սկսում։

— Թեկուզ վաղը։

(Հատված Սերգեյ Բաբլումյանի և Գինեսի ռեկորդակիր Սամվել Ղարիբյանի զրույցից)։

Հաջորդ օրը 1988 թվականի դեկտեմբերի 8-ն էր, և արդեն անգլերենով զբաղվելու ժամանակը չէր։ Սակայն երկրաշարժից մեկ շաբաթ անց Սամվել Ղարիբյանը կրկին հիշեցրեց իր մասին։

Երևանում ստեղծվեց «Որոնում» մշտապես գործող միասնական տեղեկատվական ծառայությունը։ Ծառայության նպատակն էր անհետ կորածների մասին տվյալների հավաքագրումը, հիվանդանոցներից, դիահերձարաններից, ՆԳՆ բաժիններից ստացվող տեղեկությունների մշակումն ու հարազատներին որոնման արդյունքների մասին տեղեկացնելը։

Советский астрофизик, академик Виктор Амбарцумян - Sputnik Արմենիա
Վիկտոր Համբարձումյան. Տիեզերքների արարիչը

Ինչպե՞ս էր այդ ամենը կատարվում։ Ղարիբյանին, որն այդ ժամանակ դեռ 26 տարեկան երիտասարդ էր, մոտենում էին մարդիկ և նշում որոնվող մարդու անունը, ազգանունն ու այլ տվյալներ։

Երիտասարդը հաշված րոպեների ընթացքում հաղորդում էր այդ պահի դրությամբ առկա ողջ տեղեկությունը տվյալ մարդու մասին` ո՞ղջ է նա, առո՞ղջ է, վիրավոր է, որտե՞ղ է, ու՞մ դիմել հետագայում…

Պատմեմ սեփական աչքերով տեսած և իմ ականջներով լսած մի դեպքի մասին։ Ավիկ Ղազարյան, երևանցի, եղբայրը մահացել է, այդ մասին նա արդեն տեղյակ է։ Եղբոր կինը, երեխաները` Անժելան, Արմանը, Կարինան, Էդիկը (13, 7, 17, 6 տարեկան) ո՞ղջ են արդյոք։ Մի քանի վայրկյան մտածելուց հետո Սամվելը տեղեկացնում է՝ բոլորը ողջ և առողջ են ու այդ պահին հեռավոր բարեկամների մոտ են։ Այնուհետև հայտնում է նրանց հասցեն։

Հետո մոտենում է հաջորդը, և այդպես շարունակ։  Ոչ ոք չէր ուզում սպասել ցուցակների հրապարակվելուն, հետո պատի մոտ հրմշտելով և տողերի մեջ մոլորվելով` փնտրել հարազատին։ Սամվելը շատ էր ուզում հանգստանալ, բայց չէր կարող։ Հոգնածությունը ոչ միայն մտավոր մշտական լարվածությունից էր, այլև հոգեկան ապրումներից։ Թեև Ղարիբյանին համակարգիչ-մարդ էին անվանում, սակայն մի բան է Գինեսի գրքի համար հիշողությունից որևէ բան պեղել, մեկ այլ բան, երբ ստիպված ես հայտնել դժբախտության մասին։

Ղարիբյանի հիանալի հիշողությունը նկատել էին դեռ մանուկ հասակում, սակայն եթե նա չզարգացներ այն ունակությունը, հնարավոր է՝ այն այդպես էլ զուտ հարազատներին ու բարեկամների զարմացնելու միջոց մնար։

© Sputnik / Е. Недери / Անցնել մեդիապահոցՍամվել Ղարիբյան
Самвел Гарибян - Sputnik Արմենիա
Սամվել Ղարիբյան
Որևէ բան հիշելը (բառեր, թվեր, առաջինի և երկրորդի համադրությունը, օտար լեզու, ցանկացած այլ տեղեկություն) ավելի հեշտ է, եթե դա համեմատես առարկաների, զգացողությունների հետ։ Գիտության մեջ այդ երևույթը մնեմոնիկա (հուշամարզություն) է կոչվում։ Օրինակ` ասում ենք «քաղաք»։ Այնուհետև այդ բառը նմանեցնում քաղաքացի և նմանատիպ, գուցե նույնարմատ այլ բառերի։ Իսկ այժմ փորձեք ինքներդ և կհամոզվեք, որ հուշամարզությունը օգտակար է բոլորին և միշտ։ Գուցե Գինեսի ռեկորդակիր չդառնաք, բայց…

Սամվել Ղարիբյանը երկու անգամ է ռեկորդ գրանցել` 1990 և 2000 թթ.-ին։ Առաջին անգամ նա հիշել և կրկնել է հազար բառ՝ դրանք թարգմանելով 10 տարբեր լեզվով (անգլերեն, գերմաներեն, ուրդու, դարի, պարսկերեն, փուշթու, բենգալերեն, էսպերանտո, արաբերեն և իսպաներեն) ։ Երկրորդ անգամ նա փորձել է հիշել ռուսերեն 2 հազար բառ։ Բառերն արտաբերելիս Ղարիբյանն ընդամենը 32 անգամ է սխալվել։

Այժմ քիչ թե շատ հասկանալի է, թե Ղարիբյանն ինչպես էր մտադիր անգլերեն (կամ թեկուզ ուրդու) սովորեցնել բոլոր նրանց, ովքեր ուզում էին օտար լեզու ուսումնասիրել։ Մշտական բնակություն հաստատելով Մոսկվայում` նա ցանկացողներին օտար լեզուներ էր սովորեցնում բավականին արդյունավետ եղանակով։ Արդյունքները տպավորիչ էին։ Բացի այդ, նա նաև գրքեր ու անգլերեն և հայերեն պատկերազարդ մի քանի բառարան հրապարակեց, որոնք հիմնված էին հուշամարզության տեխնիկայի վրա։

Ի դեպ, Սամվել Ղարիբյանը մասնագիտությամբ բանասեր չէր, այլ իրավաբան։ Երբ մենք ծանոթացանք, նա աշխատում էր Հայաստանի արդարադատության նախարարությունում` իր մասնագիտությամբ։ Մոսկվայում կապեր էր պահպանում Ռուսաստանի հայերի միության հետ։ Պնդում էր, որ «Նաշա Ռաշա» հեռուստահաղորդման որոշ սյուժեներ քսենոֆոբիայի տարրեր են և վարկաբեկում են հայերի ու տաջիկների ազգային հեղինակությունը։

© Sputnik / Е. Недери / Անցնել մեդիապահոցСамвел Гарибян
Самвел Гарибян - Sputnik Արմենիա
Самвел Гарибян
2005 թվականին «Խորհրդարանական թերթ»-ը (Մոսկվա) Ղարիբյանի «Պայթեցնել կոռուպցիան ներսից» հոդվածը տպագրեց։ Հոդվածում արտահայտած նրա գաղափարներն օգտագործեց Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը` Պետդումայում առաջարկած «Կոռուպցիայի համար հարյուրապատիկ տուգանք սահմանելու մասին» օրինագծում։

Իսկ ինչո՞ւ ոչ Հայաստանը, կհարցնեք դուք։ Փորձեր եղան նման բան առաջարկել նաև Հայաստանում, բայց նրան այստեղ չընկալեցին։ Մինչև օրս Սամվելի պատմած անեկդոտն եմ հիշում` ցավոտ հարցի վերաբերյալ։ «Հայկական ռադիոյին հարցնում են` ինչո՞ւ են դադարեցվել ԵՊՀ-ի ընդունելության քննությունները։ Հայկական ռադիոն պատասխանում է` որովհետև բոլոր տոմսերը վաճառված են»։

Նա դեռ մի շարք այլ ծրագրեր ուներ` այդ թվում այս հոդվածի հեղինակին վարժ անգլերեն սովորեցնելը (չէր մոռացել)։

Սակայն Ղարիբյանը մահացավ 2014 թվականին` 50-ամյակից հետո ևս մեկ տարի ապրելով։ Լուսավոր մարդ էր, միշտ կհիշենք նրան։

Լրահոս
0