00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վահան պապի տունը կամ ինչպես սովորական թթենին մի օր օջախի վերածվեց

© Sputnik / Aram NersesyanСкала с высеченными фигурками дедушки Вагана
Скала с высеченными фигурками дедушки Вагана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարց` ինչո՞վ կարող էր զբաղվել գինու կոմբինատի գիշերային պահակը հարբեցողության դեմ պայքարի ամենաթեժ պահին։ Պատասխան` գինու վաճառքով։ Պատասխանը սխալ է։

Թթենին, որի տակ զրուցում ենք ես ու Վահան Ղազումյանը, հենց ինքն է տնկել։ Հողը, որի վրա աճել է ծառը, նույնպես ինքն է բերել։ Այն վայրը, որտեղ այդ հողը լցրել են, նույնպես ինքն է մաքրել։ Ի՞նչ էր այստեղ։ Ժայռի տակի աղբանոց։ Երևանը երկու մասի բաժանող ձորում հարյուրավոր նման ձորեր կան, բայց այն, որը հարավային կողմից հարում է գինու կոմբինատի պատին, քաղաքի զարդը դարձավ։

Վահանը մոտավորապես է հիշում` երբ է մաքրել հողի առաջին մետրը. սկսել է ութսունականներին։ Բրեժնևը դեռ իշխանության մեջ էր, բայց արդեն չէր կառավարում։ Վահանը գիտի, թե ինչն է ստիպել բահ վերցնել։ Դժվարությունները հաղթահարելու համար։ Մարդիկ պետք է հաղթահարեն դժվարություններն ու դրանից հաճույք ստանան։

Жильцы дома-интерната в Норк-Мараше - Sputnik Արմենիա
Նայեք հայի աչքերին. ինչ կարող են սովորեցնել Սեդրակյանները բրիտանացի վարչապետին

…Այդ տարվա ամառն անսովոր շոգ էր, շիկացած քարերը նույնիսկ գիշերն էին ջերմություն արձակում։ Որտե՞ղ կարելի էր թաքնվել շոգից։ «Այ եթե այստեղ ծառեր լինեին ու առվակ հոսեր, մարդիկ կգային ու այստեղ կթաքնվեին շոգից»,- մտորեց վարպետն ու տնկեց առաջին թթենին։ Հետո խնձորենին, հետո տանձենին։ Քարի մեջ առվակի համար տեղ փորեց։ Իսկ մինչ այդ ջուրը դույլերով էր բերում։ Ջրի համար իջնում էր ձոր, նայում էր իր արածին ու գոհ մնում։

Անցավ մեկ տարի, երկուսը։ Ծառերն աճեցին, բայց թթենու ստվերում հազիվ Վահանի երեք տարեկան թոռն էր տեղավորվում։ Ծառերի աճի համար, ինչպես երեխաների դեպքում, ժամանակ է հարկավոր։

Ամեն անգամ իր հողակտորի մոտ գնալիս Վահանը միշտ նույն տեսարանն էր տեսնում` ժայռ, որն ասես ուղղաձիգ տախտակ լիներ։ Մաքուր տախտակ։ Մի անգամ դրա վրա մի արծիվ իջավ, շուրջը նայեց, թևերը թափահարեց, թռավ ու անհետացավ երկնքի կապույտի մեջ։ Վարպետին թվաց, որ թռչունը հենց այնպես չի եկել։ Այդ ժամանակ հասկացավ` ինչն էր պակասում ժայռին ու ինչը դուր կգա մարդկանց։ Նա սկսեց ժայռի վրա արծիվ փորագրել։ Նրան դուր էր գալիս, երբ հատիչը բազալտին խփելիս կայծեր էր արձակում. արծիվը պետք է հրեղեն լինի։ Հետո ժայռի վրա առյուծ քանդակեց, ժայռը զարդարեց հայ սպարապետների հարթաքանդակներով։

Ծառերը շարունակեցին աճել։ Անցորդները սկսեցին դանդաղեցնել քայլերը, հետո սկսեցին մտածված գալ` անսովոր ժայռը մոտիկից տեսնելու։ Նրանց գրավում էր ոչ միայն հովը, այլև հետաքրքիր էր հետևել` ինչպես է աչքի առաջ գեղեցկություն ստեղծվում։ Մեծերը սկսեցին իրենց հետ բերել երեխաներին։

Памятник, игре в нарды в Ереване - Sputnik Արմենիա
Երևանյան նրբանկատություն կամ հայ տղամարդը բարձունքում է

Երեխաներին այնքան էր դուր գալիս այդ տեղը, որ խնդրում էին մնալ «Վահան պապի տանը»։ Երբ նրանցից մեկն առաջին անգամ ասաց «տուն», վարպետը մտածեց. «Ի՞նչ տուն առանց օջախի»։ Ու որոշեց թոնիր դնել։ Հիմա նա արդեն կարող էր մեծերին ու փոքրերին ոչ միայն միրգ, այլև թարմ լավաշ հյուրասիրել։ Նա բազալտե տախտակի վրա քանդակեց նաև հայոց այբուբենի բոլոր 39 տառերն ու սկսեց երեխաներին կարդալ սովորեցնել։ Վարպետը, ինչպես արդեն հասկացանք, կարողանում էր ապագայի մասին հոգալ։

Թթենին, որի տակ մենք զրուցում ենք, արդեն մեծացել է։ Վարպետը ինձ ցույց տվեց ինը թոռների լուսանկարը, որն այդ թթենու տակ է արվել. բոլորը տեղավորվել էին ստվերի տակ։

…Ղազումյանին չճանաչողներին հաճախ հարցնում էի` ի՞նչ կանի գինու կոմբինատի սովորական պահակը, եթե նա պարապ մնալ չի կարողանում։

Հենց որ պատասխանում էին` գինի կվաճառի, անմիջապես վարպետի մոտ էի տանում։

© Sputnik / Aram NersesyanՎահան Ղազումյանի քանդակած պատկերները
Վահան Ղազումյանի քանդակած պատկերները - Sputnik Արմենիա
1/3
Վահան Ղազումյանի քանդակած պատկերները
© Sputnik / Aram NersesyanՎահան Ղազումյանի քանդակած պատկերները
Վահան Ղազումյանի քանդակած պատկերները - Sputnik Արմենիա
2/3
Վահան Ղազումյանի քանդակած պատկերները
© Sputnik / Aram NersesyanՎահան Ղազումյանի քանդակած պատկերները
Վահան Ղազումյանի քանդակած պատկերները - Sputnik Արմենիա
3/3
Վահան Ղազումյանի քանդակած պատկերները
1/3
Վահան Ղազումյանի քանդակած պատկերները
2/3
Վահան Ղազումյանի քանդակած պատկերները
3/3
Վահան Ղազումյանի քանդակած պատկերները
Լրահոս
0