ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Հասմիկ Պողոսյանը նշանակվել է նախագահի խորհրդական։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Որոշում եմ Հասմիկ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական»,- նշված է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում։
Սերժ Սարգսյանը հրամանագիրը ստորագրել է այսօր` փետրվարի 24-ին։
Հասմիկ Պողոսյանը տարիներ շարունակ ՀՀ մշակույթի նախարարն է եղել (2007-2016թթ)։