00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանը երազում է ինքնակառավարվող տանկերի մասին. որտե՞ղ է պատրաստվում փորձարկել դրանք

© AFP 2024 / OZAN KOSEРеджеп Тайип Эрдоган
Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պետք է ինքնակառավարվող տանկեր արտադրել։ Փորձագետներն այս հայտարարությունը փչոց են համարում։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Թուրքիայի` ինքնակառավարվող տանկեր արտադրելու մտադրությունը ֆանտաստիկայի ժանրից է, կարծում է ՌԴ քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։

Акция протеста в Анкаре - Sputnik Արմենիա
Իսրայելը հեշտությամբ կարող է ներսից «պայթեցնել» Թուրքիան․ Էսքին

Նրա խոսքով` թուրքական ռազմարդյունաբերական համալիրը դեռ չի հասել սեփական տանկերի արտադրության մակարդակի, ու այդ ֆոնին Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը կարելի է սովորական փչոց համարել։

Ավելի վաղ Թուրքիայի առաջնորդը հայտարարել էր, որ իրենք պետք է ինքնակառավարվող տանկեր արտադրեն, ինչպես անօդաչու թռչող սարքեր են արտադրում։

«Եթե Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը սեփական անօդաչու թռչող սարքեր չարտադրեր, ապա սիրիական Աֆրինում կործանված յուրաքանչյուր ԱԹՍ-ն հանրապետությանը շատ վատ կացության մեջ կդներ։ Մենք հիմա այդ մասին չենք մտածում, քանի որ մենք ամեն կործանված սարքը նորով փոխարինելու հնարավորություն ունենք», —«Անադոլուն» մեջբերում է Էրդողանի խոսքերը։

Խրամչիխինը հիշեցրեց, որ Թուրքիայի սեփական Altay տանկի ստեղծման նախագիծն ի սկզբանե շատ դժվարությունների է բախվել։ Օրինակ` նախորդ տարվա հունիսին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը չեղարկել է Otokar ընկերության հետ դեռևս 2007 թվականին ստորագրված գործարքը` կապված տանկերի մշակման ու արտադրության հետ։

Реджеп Тайип Эрдоган и Башар Асад на совместной пресс-конференции (7 июля 2010). Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Էրդողանի քաղաքական ինքնասպանությունը

Otokar-ն իր հերթին նոր տանկի նախատիպի մշակելու համար պայմանագիր է կնքել հարավկորեական Hyundai Rotem ընկերության հետ ։ Altay-ը պետք է կառուցվեր հարավկորեական K2 Black Panther-ի հիման վրա։ Մեկ տանկը պետք է արժենար 5.5 միլիոն դոլար։ Ի սկզբանե նախատեսվում էր մոտ հազար տանկ հավաքել, բայց այս պահին ընդամենը մի քանի նմուշ է արտադրվել։ Ընդ որում` Аltay տանկի առաջին նմուշը հասարակությանը ներկայացվել է 2016 թվականի մայիսի 11-ին Ստամբուլում անցկացված IDEF-2016 սպառազինության ցուցահանդեսի ժամանակ։

Altay տանկի շարժիչների արտադրության հետ կապված խնդիր է առաջացել։ Tümosan թուրքական ընկերությունը չեղարկել է ավստրիական Austria"s AVL List GmbH ընկերության հետ կնքած գործարքը, որի համաձայն` թուրքական կողմից պետք է փոխանցվեին պատրաստման տեխնոլոգիաները։ Այդ որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ Ավստրիայի խորհրդարանը նախորդ տարի արգելեց զենք ու պաշտպանական տեխնոլոգիա մատակարարել Թուրքիա։ Շարժիչների մշակումը պետք է ավարտվեր 2019 թվականի աշնանը։ Գործարքի արժեքը 206 միլիոն դոլար է գնահատվում։

«Թուրքական իշխանության խնդիրը սրում է նաև այն հանգամանքը, որ ոչ ոք ինքնակառավարվող տանկ չունի։ Նա երևի ուզում է ցույց տալ իր հզորությունը, բայց մենք հասկանում ենք, որ դա անլուրջ է», — ասում է փորձագետը։

Թուրքական ռազմարդյունաբերական համալիրը (ՌԱՀ), փորձագետի գնահատմամբ, այսօր բավականին մեծ է ու հզոր, բայց թուրքերը դեռ չեն կարող ինքնուրույն ավելի բարդ պաշտպանական արտադրություն մշակել ու արտադրել։ Ու նրանք շատ մեծ կախվածություն ունենք արտաքին գործընկերներից` ԱՄՆ-ից, ԵՄ որոշ երկրներից, հնարավոր է` շուտով նաև Ռուսաստանից` հաշվի առնելով, որ նրանք С-400 զենիթահրթիռային համալիրներ են գնում Մոսկվայից։ Թուրքիայի սեփական մշակումները հիմնականում վերաբերում են թեթև զրահատեխնիկային, հրաձգային զենքին, ԱԹՍ-ների որոշ տեսակներին։

Թուրքական ՌԱՀ-ի զարգացումը եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի վտանգ է ներկայացնում Հայաստանի համար։

Անկարան Ադրբեջանի ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական գործընկերն է։ Փորձը ցույց է տալիս, որ թուրքական ռազմական մշակումներից շատերը հետագայում փորձարկվում են ղարաբաղյան գոտում հայկական ուժերի դեմ։

Լրահոս
0