00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
13:08
8 ր
«Հայաստանը»՝ պաշտոնանկությունների մասին
13:16
1 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բազմազան Վրաստանը» կմիավորի հայերին ու ադրբեջանցիներին. Ռամիլյա Ալիևան՝ նոր նախագծի մասին

© Photo : Facebook/ Ramilya AliyevaРамиля Алиева
Рамиля Алиева - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայերենով և ադրբեջաներենով նորությունները կհեռարձակվեն Վրաստանի Հանրային հեռուստատեսության առանձին հարթակում։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի հայ համայնքի կողմից նշվող բոլոր տոներն` առանց բացառության, այսուհետև առցանց կհեռարձակվեն Վրաստանի Հանրային հեռարձակողի նոր նախագծի շրջանակում։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Վրաստանի Հանրային հեռուստաալիքի գլխավոր տնօրենի օգնական Ռամիլյա Ալիևան։

2018թ-ի հունվարից Վրաստանի Հանրային հեռարձակողը գործարկել է «Բազմազան Վրաստան» յուրահատուկ նախագիծը։ Նախագծի շրջանակում առավոտյան 10։00-ից մինչև կեսգիշեր հեռարձակողը կապահովի ինտերնետային հեռուստատեսային և ռադիոհեռարձակում` հայերեն և ադրբեջաներեն լեզուներով։ Հետագայում լեզուների քանակը կավելանա։ Նախագծի յուրաքանչյուր տարբերակի համար կաշխատի առանձին խումբ։ Ինտերնետում հայալեզու հեռարձակումը կսկսվի մարտի 15-ից։ Նախագծի գաղափարը Վրաստանի Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Վասիլի Մագլապերիձեինն է, իսկ հեղինակը Ռամիլյա Ալիևան է։

Выборы в Грузии - Sputnik Արմենիա
Աննախադեպ` հայ համայնքի համար. ինչպես են անցել ընտրությունները Վրաստանում

«Այս տարի Վրաստանի Հանրային հեռարձակողի պատմության մեջ առաջին անգամ առցանց հեռարձակվել է հայկական սուրբծննդյան տոնակատարությունը հեռարձակողի կայքի հայկական տարբերակի համար և առանձին դրվագ էլ ցուցադրվել է Վրաստանի Հանրային հեռուստաալիքով։ Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում նրան, որպեսզի հեռարձակվեն էթնիկ փոքրամասնությունների բոլոր տոները։ Դա կարևոր է փոքրամասնությունների ինտեգրման համար, դա նաև կնպաստի, որպեսզի վրացիներն ավելի լավ ճանաչեն իրենց կողքին ապրող այլ ազգության ներկայացուցիչներին», — ասաց Ալիևան։

Այդ նպատակով էլ «Բազմազան Վրաստան» նախագիծը ստեղծվել է։ ՎՀՀ-ի ղեկավարներն արդեն ընտրել են աշխատանքային խմբերի կազմը նախագծի յուրաքանչյուր տարբերակի համար։ Հայկական տարբերակի համար կաշխատեն Սամցե Ջավախեթի բնակիչներ Նանա Հակոբյանը՝ Ախալցխայից, Կարեն Գասպարյանը՝ Շուլավեր գյուղից (Մառնեուլ), Գոհար Գյուլմիսարյանը և Ռիմա Մարանգյոզյանը՝ Ախալքալաքից։ Երիտասարդները հիանալի տիրապետում են հայերենին և վրացերենին։

«Օնլայն ռադիոն և հեռուստատեսությունը կաշխատի ժամը 10։00-24։00-ը։ Հայերեն և ադրբեջաներեն նորությունները նախագծի երկու առանձին տարբերակների համար կհեռարձակվեն ամեն ժամը մեկ։ Ժամը 20։00-ի նորությունների գլխավոր թողարկման հաղորդավարներն են Կարեն Գասպարյանը և Նանա Հակոբյանը», — ասաց Ալիևան։

Սակայն ՎՀՀ ղեկավարությունը դրանով չի սահմանափակվել և նախատեսում է ընդլայնել հեռարձակման ցանցը։ Նորություններից բացի հայկական խումբը ազգային լեզվով հաղորդումներ կպատրաստի համայնքին հետաքրքրող թեմաներով։ Կլինեն նաև ժանացային հաղորդումներ։

«Հանրային հեռուստատեսությունն ամեն ինչ կանի, որպեսզի մեր քաղաքացիները՝ չնայած իրենց ազգային պատկանելությանը, լիակատար տեղեկատվություն ստանան շրջապատում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Մեզ համար կարևոր է, որպեսզի մեր քաղաքացիների՝ էթնիկ փոքրամասնությունների մշակույթը, ավանդույթները, պատմությունը, արժեքները, հասանելի լինեն նաև վրաց հասարակության համար», — ասաց Ալիևան։

Делегация Министерства внутренних дел Грузии посетила Армению - Sputnik Արմենիա
Վրաստանի ՆԳ նախարարը խոստացավ` հանցավորության դեմ համատեղ պայքարն ավելի կխորանա

2017թ.-ի նոյեմբերի 6-ից Վրաստանի Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքի կայքը հասանելի է յոթ լեզուներով, այդ թվում՝ հայերենով։ Նպատակը բնակչության բոլոր խավերին և ազգություններին տեղեկատվական ամբողջ հոսքը հասանելի դարձնելն է, քանի որ Վրաստանում դեռևս արդի է պետական լեզվի՝ վրացերենի չիմացության խնդիրը։ Տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում վրացերենն այդքան էլ տարածված չէ։

Հանրային հեռարձակողը դրանով չի սահմանափակվում։ Համատեղ աշխատանքներ են իրականացվում Վրաստանի ժողովրդական պաշտպանի աշխատակազմին կից Ազգային փոքրամասնությունների խորհրդի հետ, մշակվում է հեռարձակման ռազմավարություն՝ Առաջին ալիքի ոչ վրացալեզու հեռուստադիտողի համար։

Լրահոս
0