Արթուր Խաչատրյան
Գյումրիում այսօր փլուզված շենքը ենթակա էր քանդման։
«Այստեղ բնակվող երկու ընտանիքի տրված է եղել բնակարանի գնման վկայագիր, իրենք հրաժարվել են` ասելով, որ չեն ցանկանում Մուշ թաղամասում բնակվել»,- ասել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը։
Շենքում բնակվող ընտանիքից, մարզպետի խոսքով, միայն 2–ն են անօթևան, մնացածն անօթևան չեն համարվում, քանի որ երկրաշարժի հետևանքով չեն զրկվել բնակարանից։
Նշենք, որ այսօր՝ փետրվարի 23-ի գիշերը, ժամը 03:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 7-րդ շենքի 4-րդ հարկում փլուզում է տեղի ունեցել, բնակիչները տարհանվել են, տեղափոխվել ժամանակավոր կացարան: