00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախիջևանը Թուրքիայի համար պլացդարմ է Արևելք անցնելու համար

© Sputnik / Asatur YesayantsВагаршак Арутюнян
Вагаршак Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անցած տարին հիշվեց Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության նկատելի ակտիվացմամբ։ Sputnik Արմենիան այդ կապակցությամբ հայ ռազմական գործիչների հրապարակումների շարք է ներկայացնում։ Այս անգամ իր մտքերն է ներկայացնում Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։

Այն պահից, երբ ԶԼՄ-ներում հայտնվեցին հայ-ռուսական միացյալ խմբավորման զորքերի (ուժերի) ստեղծման մասին լուրերը, մի շարք մեկնաբաններ այդ իրադարձությունը մեկնաբանեցին որպես ապրիլյան դեպքերի հետևանք։ Սակայն իրականում այստեղ ուղիղ կապ չկա։ Նրանք, ովքեր ծանոթ են իրականությանը, հասկանում են, որ բոլոր դեպքերում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը դուրս է Ռազմական համագործակցության պայմանագրերի և Համաձայնագրերի շրջանակներից։

Հայ-ռուսական հարաբերությունները ռազմական ոլորտում զարգանում են փուլ առ փուլ` ինտեգրացիոն գործընթացին համապատասխան։ Եթե 1995 թվականին, երբ ստորագրվում էր ռուսական ռազմակայանի մասին համաձայնագիրը, խոսվում էր նախկին Խորհրդային Միության սահմանների մասին, ապա 2010 թվականին ստորագրվեց լրացուցիչ №5 արձանագրությունը, և ռազմակայանն արդեն պարտավորվում էր Հայաստանի անվտանգությունն ապահովել բոլոր սահմաններում։

Норат Тер-Григорянц - Sputnik Արմենիա
Հայաստանը և Ռուսաստանը պաշտպանական պարիսպ են կառուցում Հարավային Կովկասում

Ինչպե՞ս համատեղ լուծել այդ խնդիրը։ Պետք են միասնական ուժեր և միջոցներ, կառավարման մարմիններ։ Դրա համար ստեղծվել է միավորված խմբավորումը։ Հրամանատար կա, որը Հայաստանի ներկայացուցիչն է, կանոնավոր զորավարժություններ են անցկացվում։ Դեռ 1998 թվականին մենք ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Անատոլի Կվաշինի հետ ԶՈՒ կիրառման համատեղ ծրագիր ենք ստորագրել։

Մինչև 2016 թվականը Միացյալ խմբավորման զորքերը (ուժերի) գործում էին ռուսական ռազմակայանի մասին պայմանագրի համաձայն, այսօր ՀԱՊԿ-ի շրջանակում դրան տրվել է տարածաշրջանային խմբավորման կարգավիճակ։ Հենց սա է այն նոր բաղկացուցիչը, որը տեղեկատվական հետաքրքրություն է առաջացրել։ Արտաքին ագրեսիայի դրսևորման պարագայում պայմանագրային պարտականությունները ենթադրում են մի սցենար, որի համաձայն` միության զորքերը կարող են գործել մեր սահմաններում։ Հայաստանը գնահատում է իրավիճակը և եթե չի կարող ինքնուրույն լուծել խնդիրը, դիմում է օգնության։ Մենք պաշտպանության մի քանի մակարդակ ունենք` Ռուսաստանի հետ 1997 թվականին կնքած բարեկամության, համագործակցության և համատեղ օգնության պայմանագիրն է, ռուսական ռազմակայանի մասին պայմանագիրն ու ՀԱՊԿ-ն։

Արտաքին ագրեսիայի դեպքում Հայաստանը կարող է չդիմել ՀԱՊԿ-ին, այլ անմիջապես կապ հաստատել Մոսկվայի հետ։ Ամեն դեպքում ներգրավվելու է Միացյալ խմբավորումը, որը գործում է նախապատրաստական միջոցառումների միասնական ծրագրով։ Եթե իրավիճակը սահմանին սրվում է, ապա սկզբում գնահատում են սպառնալիքի աստիճանը, այնուհետև սկսում պլանավորումը։ Տարբերակներ են մշակվում հակառակորդի հավանական հարվածների ուղղությունների վերաբերյալ, դրա համապատասխան ձևավորվում են գործողությունները։ Գաղտնիք չէ, որ ռազմական բնույթի սպառնալիքները մեզ համար բխում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։ 1993 թվականի գարնանը, ղարաբաղյան պատերազմի թեժ պահին, թուրքերը ցուցադրաբար երեք դաշտային բանակ տեղակայեցին Հայաստանի սահմանների մոտ։

Ինչ վերաբերում է Նախիջևանի կողմից եկող սպառնալիքին, պետք է հիշել, որ 90-ականների հակամարտության ամբողջ ընթացքում այդ տարածքն ամենապասիվն էր։ Այդ տարածքն աշխարհաքաղաքական առավելություն ունի։ Նախիջևանը հանգույց է, որի միջոցով Թուրքիան ուզում է իրականացնել իր ծրագրերը։ Այնտեղից Երևանը շատ մոտ է գտնվում և այնտեղ առանձին ադրբեջանական բանակ է տեղակայված։ Սակայն թուրքերը դեռ զսպում են Բաքվի ագրեսիվ մղումները այդ ռազմավարական ուղղությունից, որպեսզի չկորցնեն Նախիջևանը։ Այնտեղ ակտիվ պաշտպանական միջոցառումներ են ընթանում։

Թուրքիան ХХ դարի 30-ականներին զուր չէ Իրանին ավելի մեծ տարածքներ փոխանցել Նախիջևանի հետ ցամաքային կապ ունենալու համար։ Սա պլացդարմ է Կենտրոնական Ասիա, Ռուսաստան, Չինաստան անցնելու համար, ինչպես նաև պանթուրքական տարածք ստեղծելու համար։ Նրանց գաղափարախոս Ահմեդ Դավութօղլուն իր «Ռազմավարական խորություն» գրքում գրում է, որ եվրոպական քաղաքակրթությունը սպառել է իրեն և այն փոխարինելու համար եկել է թուրքական նմուշի մուսուլմանական քաղաքակրթությունը։ Որոշ ուժեր չարաշահում են` ասելով, որ Ռուսաստանը կարող է օգտագործել իր կայանը Վրաստանի հետ բախվելու ժամանակ, սակայն դա պարադոքս է։ Պայմանագրի 24-րդ հոդվածում գրված է, որ կայանը չի կարող օգտագործվել այլ նպատակներով, բացի նրանից, որոնք սահմանված են փաստաթղթում։ Այսինքն, միայն Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում։

Վաղարշակ Հարությունյան` ռազմական և հասարակական-քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Հայաստանի պաշտպանության նախարար (1999 — 2000)։

Русская версия  

Լրահոս
0