00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
20 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես «ստիպել» աշխատեցնել Հայաստանի գործարանները. պատգամավորը բաղադրատոմս է առաջարկում

© Sputnik / Asatur YesayantsЗавод "Импульс"
Завод Импульс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդարանականն առաջարկում է հարվածել չաշխատող արտադրական հզորությունների «անտարբեր» սեփականատերերի գրպաններին։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Պետք է ավելացնել գույքահարկը լքված արտադրական հզորությունների տերերի համար, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց Հայաստանի Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։

Նրա խոսքով, երբ ԽՍՀՄ անկումից հետո իշխանությունները որոշել են մասնավորեցնել գործարանները, այլ արտադրական հզորությունները, նրանք հույս են ունեցել ներդրումներ ներգրավել և բարձրացնել իրենց աշխատանքի արդյունավետությունը։

«Թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա նպատակը նույնն է։ Եթե մասնավոր անձանց մոտ ինչ-որ չգործարկված արտադրություն կա, ենթադրվում է, որ սեփականատերը բավականաչափ կապիտալ կամ փորձ չունի։ Հետևաբար, պետք է ազդել իրավիճակի վրա շուկայական մեխանիզմների օգնությամբ», — ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ հարցն արդեն երկար ժամանակ քննարկվում է կառավարությունում։ Ընդ որում, կարևոր է ոչ այնքան պարապուրդի մատնված ձեռնարկությունների քանակը, որքան ընդհանրապես դրանց գոյությունը։

Ванадзор - Sputnik Արմենիա
«Աշխատավարձդ վերցրի՞ր։ Մնաս բարով». Հայաստանում շափյուղայի արտադրությունը «խեղդեցին»

Նրա կարծիքով` պետք է հասնել նրան, որ մասնավոր անձանց ձեռնտու չլինի չաշխատող արտադրական հզորություններ պահելը։

«Խոսքը հասարակական, արտադրական ունեցվածքի արդյունավետ օգտագործման մասին է։ Կարծում եմ, որ եթե մենք բարձրացնենք չաշխատող գործարանների գույքահարկը, ապա դրանք պահելը ծախսատար կլինի տերերի համար։ Տվյալ դեպքում օտարացումը, վաճառքը լավագույն տարբերակը կլինի նրա համար», — ասաց Հարությունյանը։

Նրա կարծիքով` դա թույլ կտա նոր ներդրողներ և տերեր գտնել, որոնք կզբաղվեն գործարանի վերագործարկմամբ։

Միաժամանակ, Հարությունյանի կարծիքով, կարևոր չէ, թե ում է պատկանում կամ կպատկանի արտադրական օբյեկտը, գլխավոր խնդիրը, որպեսզի այն սկսի աշխատել։

Բացի այդ, Հարությունյանն առաջարկում է հարկերի մի մասը, որոնք կհավաքվեն աշխատող արտադրություններից, ուղղորդել իշխանության տեղի մարմինների բյուջեներ, որպեսզի նրանք շահագրգռված լինեն պոտենցիալ ներդրողներ որոնելու հարցում։

Ինչ վերաբերում է պոտենցիալ ներդրողներին, ապա, պատգամավորի խոսքով, նրանք կան ոչ միայն արտասահմանում, այլ նաև հենց երկրում, բավական է դիտարկել բանկերում ավանդների աճող մակարդակը։ Պետք է համոզել մարդկանց, որ նրանք ներդրում անեն արտադրության մեջ։

Պատգամավորի առաջարկը դեռ չի պատրաստի օրինագծի տեսք չունի և առայժմ քննարկման փուլում է։

Լրահոս
0