00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքապետարանը փակում է առանց այն էլ փակ դռները. Անահիտ Բախշյանը բացում է վարագույրը

© Sputnik / Asatur YesayantsМэрия Еревана
Мэрия Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքապետարանը մտադիր է փակել դռները լրագրողների դիմաց։ Ավագանու անդամը վստահեցնում է, որ դրանք առանձնապես բաց էլ չեն եղել։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը փետրվարի 19-ին հանձնարարել է Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու մասին առաջարկություններ ներկայացնել։ Անահիտ Բախշյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում որոշ գաղտնիքներ է բացել` քաղաքապետարան լրագրողների մուտքն ապահովելու մասին։

Քաղաքապետի հանձնարարականը մասնագիտական շրջանակների լայն քննարկմանն է արժանացել` որակվելով որպես լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու փորձ:

Нечистоты на заседании совета старейщин Еревана - Sputnik Արմենիա
Ո՞վ է առաջինը Նուբարաշենի կոյուղուն հասել. պատգամավորի մեկնաբանությունը

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այս թեմայի շուրջ Sputnik Արմենիայի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց քաղաքապետի հանձնարարականի վերաբերյալ` միաժամանակ, սակայն, հավելելով, որ այդ կառույցում լրագրողների աշխատանքն առանց այդ էլ անխոչընդոտ չէ։

«Քաղաքապետարանի աշխատանքները լուսաբանող լրագրողները հավատարմագրված են քաղաքապետարանում։ Դա նշանակում է, որ այդ լրագրողը, ցանկացած պահի, հատկապես ավագանու անդամի հրավերով, իրավունք ունի մուտք գործել քաղաքապետարան, և որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել։ Լրագրողը ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է ավագանու հրավերով լինել այնտեղ»,– ասաց նա։

Բախշյանը հիշում է, որ որպես նախորդ գումարման ավագանու անդամ, ինքը երբեք խնդիր չի ունեցել քաղաքապետարան լրագրող հրավիրելու։ Ընդամենը շենքի մուտքը հսկող անվտանգության աշխատակիցներին տրամադրել է իր հրավիրած լրագրողների անուն–ազգանունները, որպեսզի նրանց թույլ տան մտնել շենքի տարածք և ուղեկցեն իր աշխատասենյակ։ Այժմ իրավիճակը, տիկին Բախշյանի խոսքով, փոխվել է։ «Հունիսից հետո մենք հայտնաբերեցինք, որ, եթե ավագանու անդամը զանգահարում է, բավական չէ։ Հիմա ոչ թե ավագանու անդամը, այլ միայն խմբակցության քարտուղարը պետք է դիմի քաղաքապետարանի լրատվության ղեկավարին` Արթուր Գևորգյանին, նրանից թույլտվություն վերցնի, որպեսզի հանդիպենք լրագրողի հետ»,– ասաց Բախշյանը։

Астхик Аветисян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ավետիսյան. «Լրատվամիջոցները պետք է պահպանեն լրագրողական էթիկայի կանոնները»

Դեռ անցյալ տարի, նոյեմբերի 11-ին Անահիտ Բախշյանը գրավոր հարցմամբ դիմել էր քաղաքապետարանի աշխատակազմին` պահանջելով վերոհիշյալ գործընթացն ամրագրող կանոնակարգը, բայց պատասխան չէր ստացել։ Մինչ օրս անպատասխան է մնացել նաև հունվարին կրկնակի ուղարկված հարցումը։

«Քաղաքապետարանի աշխատակազմն ընդհանրապես չի պատկերացնում` ինչ է նշանակում աշխատել թափանցիկ ու չեն հասկանում, որ առանց լրատվամիջոցի այսօր որևէ կառույց չի կարող աշխատել թափանցիկ ու հրապարակային»,– նշեց Անահիտ Բախշյանը։

Հիշեցնենք` փետրվարի 19-ին, այն բանից հետո, երբ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, առանց լրատվության պատասխանատուի թույլտվության, քաղաքապետարան էր հրավիրել լրագրողների, քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմին հանձնարարել էր առաջարկություններ ներկայացնել Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու մասին։

Լրահոս
0