00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ է առաջինը Նուբարաշենի կոյուղուն հասել. պատգամավորի մեկնաբանությունը

© Из личного архива Марии БарагамянНечистоты на заседании совета старейщин Еревана
Нечистоты на заседании совета старейщин Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իշխանության ներկայացուցիչները դեռ աղմկահարույց կռվից առաջ էին խոստացել վերանորոգել կոյուղին։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Երևանի իշխանությունները Նուբարաշենի կոյուղու վերանորոգումը սկսել էին նախքան ընդդիմության դեմարշը։ Այս մասին ՀՀ ԱԺ-ում լրագրողներին հայտնեց իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Нечистоты на полу мерии Еревана - Sputnik Արմենիա
«Դեմներն առեք, շուտ» հրահանգով քաղաքապետը սադրեց միջադեպը. ՀՀԿ–ականների մեղադրանքները

Երևանի Ավագանու նիստից մեկ օր առաջ Նուբարաշենի բնակիչները բողոքել էին հակասանիտարական վիճակից։ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու Նուբարաշենի ՔԿՀ ներկայացուցիչներն իսկույն գնացել էին դեպքի վայր։ Քաղաքապետարանը վերանորոգման համար անհրաժեշտ տեխնիկա էր տարել։ Այդ ամենը տեսնելուց հետո բնակիչներն ասել էին, որ եթե մեկ շաբաթվա ընթացքում հարցը լուծվի, իրենք գոհ կմնան, բայց հետո ընդդիմությունը սկսել էր համոզել նրանց, որ չի կարելի հավատալ իշխանություններին ու պետք է բողոքի ակցիա կազմակերպել։

«Ու սադրանք հրահրեցին, որպեսզի բոլորը խոսեն նրանց մասին», — հայտնեց Բաղդասարյանը` անվանելով դա Հերոստրատի ախտանիշ։

Նշենք, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն ի նշան բողոքի գարշահոտ լուծույթով լցված ապակյա տարաներ էին բերել դահլիճ և հայտարարել, որ Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն ամեն օր այդ նույն գարշահոտությունն են շնչում, քանի որ ՔԿՀ-ի կոյուղատարը վնասված է։ Դահլիճում քաշքշուկ էր սկսվել։

Այն հարցին, թե ինչու՞ են իշխանական դաշինքի տղամարդիկ ընդդիմության ներկայացուցիչ կնոջ վրա ձեռք բարձրացրել, Բաղդասարյանը պատասխանեց, որ հայ կանայք կեղտաջուրն այս ու այն կողմ չեն լցնում ու ապտակներ չեն բաժանում։

«Մարդկանց դեմքին կոյուղաջուր լցնելն անթույլատրելի է։ Իսկ ապտակները… Եթե ես տղամարդ եմ ու ինձ ապտակում են, թեկուզ ապտակողը կին է, ի՞նչ անեմ, ձեռքերս մեջքիս հետևը դնեմ ու այտերս հերթով դեմ տա՞մ», — ասաց նա։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը իրավիճակն անվանել էր բավականին տհաճ ու վտանգավոր։ «Հայ Ռեմբոն», որին, ի դեպ, նույնպես մեղադրել են կնոջ վրա ձեռք բարձրացնելու մեջ, կտրականապես ժխտում է մեղադրանքները։ Վարդանյանը հայտնել է, որ միայն ուզում էր կնոջը դահլիճից հանել ու հանգստացնել ներկաներին մինչ ոստիկանների գալը։

«Տհաճ երևույթ է և ինձ համար շատ վիրավորական, որ հայ կինը նման ձևով է իրեն պահում: Կոպիտ կհնչի, որ ասեմ, բայց երևի հոգեբույժների կարիք ունեն», — ասել է նա armtimes.com.-ի հետ հարցազրույցում։

Վարդանյանը չի բացառել, որ այս գործով կարող է քրեական գործ հարուցվել։

Լրահոս
0