00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիկ Դարչինյանը զարմացրել է երկրպագուներին. ինչո՞վ է մտադիր նա փոխարինել ռինգը

© http://www.eurosport.ruВик Дарчинян
Вик Дарчинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհի բազմակի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը խոսել է ապագայի իր ծրագրերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, տարբեր վարկածների չեմպիոնի տիտղոսակիր, աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը համոզված է, որ նրա կարիերան մոտենում է ավարտին։ Այդ մասին կաշվե ձեռնոցի հայտնի վարպետը պատմել է «Ռեսպուբլիկա Արմենիային» տված հարցազրույցում։

«Կարծում եմ` այն պահը, երբ ստիպված կլինեմ լքել ռինգը սարերի հետևում չէ։ Եթե ևս մեկ ամիս առաջարկներ չստանամ բռնցքամարտի անցկացման համար, ապա, ամենայն հավանականությամբ, մարտի վերջին կամ ապրիլի սկզբին կհայտարարեմ կարիերայիս ավարտի մասին։ Մտադիր եմ անել դա Հայաստանում։ Հանդես կգամ հատուկ հայտարարությամբ», – ասաց Դարչինյանը։

Вик Дарчинян - Sputnik Արմենիա
Վիկ Դարչինյանը Երևանում է. բռնցքամարտիկին հայրենիք է բերել կարոտը

2008-2009  թթ. ամենաթեթև քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը կարիերայի ավարտից հետո ուզում է զբաղվել չեմպիոնների նոր սերնդի առաջխաղացմամբ, որոնց թվում առաջին հերթին տեսնում է հորեղբոր թոռանը` Արման Դարչինյանին։

«Նա, ինչպես հայտնի է, սիրողական բռնցքամարտում արդեն իրեն լավ է դրսևորում։ Շատ եմ ուզում օգնել նրան մեծ հաջողությունների հասնել պրոֆեսիոնալ ռինգում», – ասել է Դարչինյանը։

Դարչինյանին դուր է գալիս հայրենակիցների հետ համագործակցելը, թեև նրա համար ազգությունն ու քաղաքացիությունը էական չեն, կարևորը, որ բռնցքամարտիկը հեռանկարային լինի։ Վարպետը նաև ծրագրում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, իր ժամանակը նվիրել որդու դաստիարակությանը, թեև այժմ էլ ընտանիքին անուշադրության չի մատնում։

«Ավագ որդիս զբաղվում է ջիու–ջիթսուով, և նախադրյալներ ունի հաջողության հասնելու համար։ 10 տարեկան տղայի համար նա բավական ուժեղ է զավթում, որից նույնիսկ ես եմ երբեմն դժվարությամբ ազատվում։ Չեմ կարծում, որ նա նախապատվություն տա բռնցքամատին։ Իսկ կրտսերի մարզական հակումները դեռ հնարավոր չէ հասկանալ։ Ամեն դեպքում, ընտրությունն իրենն է», – ասաց Դարչինյանը։

Նա նախկինի պես պահպանում է մարզական ռեժիմը։ Ավելի ուժեղ է զգում իրեն և հավանաբար, մինչև բռնցքամարտից դուրս գալը, ևս մեկ մարտ կանցկացնի։

Վիկ Դարչինյանը IBF, WBA, WBC և IBO վարկածներով աշխարհի բազմակի չեմպիոն է, IBF, WBA և WBC վարկածներով ամենաթեթև քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն է։

Լրահոս
0