00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախյան հեքիաթ. ինչն է հիացրել լատվիացի բլոգերին Ստեփանակերտում

© Sputnik / Arpi BeglaryanНагорный Карабах
Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լատվիացի Ալեքսեյն այլ օտարերկրյա լրագրողների հետ այցելել է Արցախ և պատմել, թե ինչ է տեսել լեռների և ազատության երկրում և ինչպես է բնության բացառիկ երևույթի ականատես դարձել։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Ռիգայից բլոգեր Ալեքսեյ Վեսյոլին օտարերկրյա լրագրողների խմբի հետ փետրվարի 10-14-ն այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Eunetwork–ի իր բլոգում նա պատմել է ուղևորությունից ստացած իր տպավորությունների և այն մասին, թե ինչն է զարմացրել նրան այնտեղ։

«Լրագրողների խմբի հետ ես մեկնեցի բացահայտելու ինձ համար անծանոթ մի երկիր` Արցախը, որը հայտնի է նաև Լեռնային Ղարաբաղ անունով։ Մեր ճանապարհորդությունը լի էր արկածներով», – գրել է Ալեքսեյ Վեսյոլին։

Լատվիացի բլոգերին Արցախը զարմացրել է իր լեռներով, մաքուր օդով և բնությամբ։

Храм Джухтак, Дилижан. Армения - Sputnik Արմենիա
Օտարերկրացու աչքերով․ ինչպես է գուշակը հայ ամուսին կանխատեսել Մոսկվայի բնակչուհու համար

«Արցախը գտնվում է լեռներում, ամպերից էլ վեր։ Կարո՞ղ եք պատկերացնել։ Ինչպես կարելի է ապրել ամպերից վեր։ Այս հրաշալի երկրում արևը շողշողում է գրեթե ողջ ժամանակ, օդը շատ մաքուր է։ Լեռներն ապշեցնում են իրենց բարձրությամբ, վեհությամբ։ Կովկասյան լեռներ։ Նրանք, կարծես, դարավոր հսկաներ լինեն, որոնք տեղակայվել են այս հարմարավետ լեռնահովտում և աշխարհին են նայում ամպերի միջով… Տեղացիները մեղվաբուծությամբ են զբաղվում, դեղաբույսեր հավաքում։ Այստեղ հեշտ է շնչելը, օդը կազդուրիչ է թվում», – գրում է նա։

Ալեքսեյի խոսքով` Արցախում հաճախ կարելի է լեռնային աղբյուրներ, գինեգործարաններ, կրոնական հուշարձաններ տեսնել։

«Մենք կանգ առանք հուշարձաններից մեկի մոտ։ Շուրջբոլորը լեռներ, լեռներ, անվերջ լեռներ։ Ջուր խմեցինք աղբյուրից, այն շատ մաքուր էր, իսկապես թարմացնող էր։ Լեռնային տեղանքի առանձնահատկությունը հաշվի առնելով` ճանապարհները լավ վիճակում էին։ Հանելուկ է մնում, թե ինչպես են տեղացիները կարողանում դրանք պահպանել այդ տեսքով։ Դժվար է պատկերացնելը, որ այդ կախարդական երկիրը ռազմական հակամարտության մեջ է գտնվում, իսկ հողն այստեղ խորը սպիներով է պատված։ Արցախն անկախ երկիր է զարմանալի մշակույթով, մարդկանցով, որոնք բարձր են գնահատում ազատությունը ։ Այստեղ բոլորը խոսում են Ղարաբաղի բացառիկ բարբառով, այդ լեզուն նույնիսկ Հայաստանի բնակիչներն են դժվարությամբ ընկալում», – նշում է նա։

Բլոգերը հավելում է, որ այս երկրի վրա էպիկական մարտեր են մղվել։

Лаура Жусупбекова и Лусик Агулеци - Sputnik Արմենիա
Օտարերկրացու սերը. «Ինձ ասում են, որ անցյալ կյանքում հայ եմ եղել»

«Շատերն են զոհվել` պաշտպանելով իրենց գյուղերը, ընտանիքները ու հողը։ Որոշ տեղերում մինչ օրս հրաձգություն է ընթանում։ Որոշ գյուղեր, որտեղով մենք անցանք, ամբողջությամբ ավերված են, սակայն դրանք վերականգնվում են տեղի բնակիչների և իշխանությունների շնորհիվ։ Դուք կարող եք Արցախի անկախության համար մարտնչող ու ընկած զինվորներին նվիրված բազմաթիվ հուշարձաններ տեսնել։ Զարմացնում է մարդկանց քաջությունը, նրանք շարունակում են ապրել այստեղ և չեն վախենում կառուցել այն, ինչը ավերվել է պատերազմի հետևանքով։ Խաղաղությունն այստեղ իսկապես կարևոր է», – ընդգծում է նա։

Ստեփանակերտում Ալեքսեյը մյուս լրագրողների հետ անկրկնելի բնության երևույթի ականատես է դարձել։

«Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ, մենք հասանք երեկոյան, և այն հյուրընկալ կերպով հոգնած ճանապարհորդների առջև բացեց իր դռները։ Քաղաքը ցնցվել էր պատերազմից, սակայն շատ արագ վերականգնվել։ Առաջին տպավորությունն այնպիսին է, կարծես երկնքում լինես։ Բացատրեմ` ինչու. այստեղ մենք ականատես դարձանք բնության մի բացառիկ երևույթի, երբ մշուշն ամպերի հետ ծածկում են քաղաքի փողոցները։ Գուցե` Արցախի բնակիչները արդեն սովոր են դրան և չեն նկատում, սակայն դա հեքիաթի էր նման. այնպիսի տպավորություն էր, կարծես լեռնային քաղաքի փողոցները սավառնում են երկնքում։ Մայրաքաղաքի լապտերի լույսի ճառագայթը շողշողում է ամպերի մեջ և նրբորեն ցրվում։ Մառախուղից ու ամպերից վեր աստղերն են։ Դուք դրանց տեսնում եք անմիջապես ձեր գլխավերևում», – գրում է նա։

Արցախի մասին իր շարադրանքը Ալեքսեյն ավարտում է հետևյալ խոսքերով. «Սա Արցախն է. լեռների և ազատության երկիրը»։

Լրահոս
0