00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
51 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օտարերկրացու աչքերով․ ինչպես է գուշակը հայ ամուսին կանխատեսել Մոսկվայի բնակչուհու համար

© Sputnik / Aram NersesyanХрам Джухтак, Дилижан. Армения
Храм Джухтак, Дилижан. Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի նկատմամբ Վիկտորյա Վիշնյակովայի վերաբերմունքը յուրահատուկ է։ Նա ոչ միայն սիրահարված է մեր երկրի բնությանը, այլ նաև ժամանակին «առեղծվածային» կերպով ծանոթացել է ապագա հայ ամուսնու հետ։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Հայաստանը Մոսկվայի բնակչուհի Վիկտորյա Վիշնյկովայի համար հերթական զբոսաշրջային ուղղությունը չէ։ Նրան մեր երկրի հետ կապում է յուրահատուկ զգացմունք՝ ամուսնու նկատմամբ սերը։

Ապագա ամուսնու հետ Վիկտորյայի ծանոթությունը կարելի է առեղծվածային անվանել:

«Մենք երկուսս էլ Մոսկվայից ենք։ Շուրջ մեկ տարի ճաշել ենք նույն ռեստորանում։ Մի անգամ նա մի աղջկա է տեսել, որը նրան շատ է դուր եկել։ Որոշել է գտնել այդ աղջկան և խնդրել է մատուցողներին օգնել», — պատմեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

 

Տղամարդը մատուցողին տվել է իր այցեքարտը, մանրամասն նկարագրել իրեն դուր եկած աղջկան և խնդրել զանգահարել, երբ նա նորից գա։

Երջանիկ պատահականությամբ այցեքարտը փոխանցել են հենց Վիկտորիային, քանի որ համապատասխանել է նկարագրությանը։

Гора Арарат. Ереван, Армения - Sputnik Արմենիա
Օտարերկրացու աչքերով. ինչպես Ռոստովի բնակիչը որոշեց Արարատն իր հետ Ռուսաստան տանել

«Մի քանի օրից ես զանգահարեցի, որոշ ժամանակ շփվեցինք հեռախոսով, հետո հանդիպեցինք։ Արդյունքում պարզվեց, որ ես այն աղջիկը չեմ, որին նա փնտրում էր, բայց դա արդեն կարևոր չէր։ Անցել է ութ տարի, և նա իմ ամուսինն է», — պատմեց Վիկտորյան։

Գուշակը և բարդ շրջանը

Ապագա ամուսնու հետ ծանոթության պահին Վիկտորյան ծանր ապրումների մեջ է եղել նախորդ հարաբերությունների պատճառով։ Նա որոշել է գնալ իր համար համարձակ քայլի․ հուսահատությունից այցելել է գուշակի, որը, ինչպես խոստովանեց Վիկտորյան, շատ ծեծված արտահայտություններ է արել, բայց, որքան էլ տարօրինակ լինի, նրա ասածները կատարվել են։

«Նա մի արտահայտություն ասաց, որին ես սկզբից նշանակություն չտվեցի․ «Մի անհանգստացիր այդ հարաբերությունների համար, շուտով դու կհանդիպես քո կյանքի տղամարդուն»։ Այդ ժամանակ ինձ թվում է, որ գուշակն ուղղակի մխիթարիչ խոսքեր է ասում», — ավելացրեց Վիկտորյան։

Նա գնացել է ժամադրության և երկու բաժակ գինուց հետո հայտարարել է․ «Իսկ դու գիտե՞ս, որ իմ կյանքի տղամարդն ես»։

«Մինչև հիմա չգիտեմ, գուշակի խոսքերն ուղղակի համընկել են, թե նա իսկապես տեսել էր դա», — ասաց Վիկտորյան։

Հայկական կոլորիտ

Մոսկվացին արդեն վաղուց էր ցանկանում այցելել ամուսնու պատմական հայրենիք։ Անցած տարի ստացվել է։ 10 օրում Վիկտորյան հասցրել է տեսնել Էջմիածինը, Խոր վիրապը, Ամբերդը, Տաթևը, Գորիսը, Խնձորեսկը, Քարահունջը, Նորավանքը, Արենի-1 քարանձավները, Արշակունիների դամբարանը, Հովանավանքը, Գառնին, Գեղարդը և այլն։ Մեր երկրի գեղեցկությունից բացի նա նաև գնահատել է հայկական խոհանոցը, գինիները, պանիրները, ինչպես նաև մրգերն ու հատապտուղները։

 

«Գրեթե ամեն ինչ Հայաստանում ինձ վրա լավ տպավորություն է թողել։ Ճանապարհորդելիս ինձ համար կարևոր են երեք բան՝ բնությունը, խոհանոցը և մարդիկ։ Բնությունն ուղղակի ֆանտաստիկ գեղեցկություն ունի, այնքան բազմազան է։ Ինչ վերաբերում է խոհանոցին, ապա Հայաստան կարելի է գալ ուտելու և խմելու համար։ Իսկ մարդիկ դրական են, բարյացակամ, կարեկից և հյուրընկալ», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Բացի այդ, Հայաստան կարելի է ժամանել գեղեցիկ արվեստ, հնագույն մշակույթ տեսնելու և բազմաթիվ արևոտ օրեր վայելելու համար, հավելեց Վիկտորյան։

 

Լրահոս
0