00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սաուդյան Արաբիայի «հայ արքայազնը» կզարգացնի ֆուտբոլը. իշխանության հետ պայմանավորվել են

© AP Photo / Christophe EnaПринц Аль-Валид бин Талал бин Абдельазиз Аль Сауд
Принц Аль-Валид бин Талал бин Абдельазиз Аль Сауд - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազատազրկման վայրից` 5-աստղանի հյուրանոցից դուրս գալուց հետո սաուդյան արքայազնը որոշել է զբաղվել բարեգործությամբ, աջակցել ֆուտբոլիստներին և ֆինանսավորել կառավարության ծրագրին։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Սաուդյան Արաբիայի միլիարդատեր արքայազնը` հայկական արմատներով Ալի Վալիդ Թալալ իբն Աբդել Ազիզա ալ Սաուդը, որին երկու շաբաթ առաջ ազատ են արձակել, որոշել է կես միլիոն դոլար նվիրել տեղի ֆուտբոլային ակումբներին։ Այդ մասին գրում է arabianbusiness.com-ը։

Արքայազնը լուսանկար է հրապարակել Twitter-ի իր միկրոբլոգում և գրել ֆուտբոլի մասին։

«Ի պատասխան եղբորս՝ Թուրքի ալ Շեյխի հրավերի՝ աջակցում եմ սաուդյան ակումբներին․․․ Ես 2 միլիոն սաուդյան ռիալ (533,333 դոլար) եմ տրամադրել Al Hilal FC-ին», — գրել է Ալ Վալիդը։

​Սաուդյան Արաբիայում 2017թ-ի նոյեմբերի 4-ին այդ երկրի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդի հրամանով ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որն իր աշխատանքի առաջին օրերի ընթացքում կաշառակերության և փողերի լվացման մեջ մեղադրանքներ է առաջադրել տասնյակ մարդկանց, այդ թվում՝ 11 արքայազնի, մի քանի նախարարների և շուրջ 50 նախկին նախարարի։ Մեղադրվողներից մեկն արքայազն Ալ Վալիդ իբն Թալալն է՝ Մերձավոր Արևելքի ամենահարուստ մարդկանցից մեկը, որի կարողությունը գնահատվում է 21,5 միլիարդ դոլար։

Արդյունքում մեղադրյալների մեծ մասը համաձայնել է գործարքի գնալ՝ իր ակտիվների մի մասը հանձնելով իշխանություններին հասցրած 100 միլիարդ դոլար վնասի դիմաց։

Ազատ արձակվելուց մի քանի ժամ առաջ Reuters գործակալությանը տված հարցազրույցում արքայազնը հայտարարել է, որ ինքն անմեղ է և հույս ունի պահպանել բիզնեսի նկատմամբ լիակատար վերահսկողությունը։ Նա չի բացառել նաև երկրի կառավարությանը որոշակի գումար նվիրաբերելու հավանականությունը ազատություն ստանալու դիմաց։

Արքայազն Թալալ իբն Աբդուլ Ազիզը Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլ Ազիզի 20-րդ որդին է, որի մայրը հայ է։ Թալալի մայրը՝ Մունայիրը, փրկվել է Հայոց ցեղասպանությունից։ 12 տարեկանում Մունայիրին ներկայացրել են Աբդուլ Ազիզ արքային, 15 տարեկանում նա ծնել է առաջնեկին, որը մահացել է երեք տարեկանում։ Երկրորդ որդուն՝ Թալալին, Մունայիրը լույս աշխարհ է բերել 22 տարեկանում։

Լրահոս
0