00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

BBC-ի լրագրողը պարտվել է հայ տղային և հասկացել` ինչու է Հայաստանը շախմատային գերտերություն

© Sputnik / Asatur YesayantsОткрытие шахматной школы в Шенгавите. Ереван
Открытие шахматной школы в Шенгавите. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
BBC ռուսական ծառայությունը հրապարակել է «Շախ և մատ. ինչպես է Հայաստանը դարձել շախմատային գերտերություն» հոդվածը և պատմել շախմատի դերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. 2011թ-ից Հայաստանում 6-8 տարեկան բոլոր երեխաները պարտադիր այցելում են շախմատի խմբակներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հոդվածի հեղինակ Էմմա Լևայնը նշում է, որ այդ երեխաներից առնվազն մեկի համար այդ դասերն իզուր չեն անցել։

«Ինձ թակարդը գցեցին, ելք չկար։ Թագավորը փախչելու տեղ չուներ, իսկ փիղս այս անգամ չկարողացավ ինձ փրկել։ «Շախ և մատ», — ասաց մրցակիցս՝ 11-ամյա Միքայելը։ Ես զարմացած չեմ. ընդամենը մի քանի օր առաջ Միքայելը չեմպիոնի տիտղոս է նվաճել երկրի բոլոր շախմատային խմբակների շարքում, և այդ տիտղոսը միակը չէ։ Նա հինգ տարեկանից շախմատ է խաղում», — գրում է հոդվածի հեղինակը։

Միքայելի հերոսներից մեկը Լևոն Արոնյանն է։

«Խարիզմատիկ 35-ամյա խաղացողը բազմաթիվ հայ գրոսմայստերներից է, որը համաշխարհային վարկանիշերում բարձրացել է մինչև երկրորդ հորիզոնական։ Արոնյանը գերաստղ և շախմատային հերոս է դարձել մի երկրում, որը սովոր չէ մարզական հաջողությունների», — գրում է նա։

Открытие шахматной школы в Шенгавите. Ереван - Sputnik Արմենիա
Կյանքը շախմատում կամ ինչու է շախմատը նման հայկական մտածելաձևին

Լևայնը նշում է, որ 2011թ-ին Հայաստանը դարձել է աշխարհի առաջին երկիրը, որը շախմատը ներառել է պարտադիր դպրոցական ծրագրում։

Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանի հետ զրույցում հոդվածի հեղինակը պարզել է, որ Հայաստանը միշտ սերտորեն կապված է եղել շախմատի հետ, բայց Տիգրան Պետրոսյանը հաղթանակներն իսկական հեղափոխություն են դարձել։ Նա նաև հետաքրքրվել է, թե ինչու են դպրոցներում շախմատը պարտադիր առարկա դարձրել։

«Շախմատում ամենակարևորն ազնիվ խաղն է։ Փոքր երեխաները սովորում են մաքուր և արդար խաղալ, իսկ դրա հետևանքը լավ վարքագիծն է։ Երեխան մշտապես ռազմավարական որոշումներ է կայացնում, գնահատում իրավիճակը նախքան քայլ կատարելը։ (Նա դադար է անում)։ Ես կարծում եմ, որ դա մեծ օգուտ կտա հասարակությանը», — ասել է Լպուտյանը։

Լրագրողը նշում է, որ շուրջ երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը կարող է հպարտանալ գրոսմայստերների թվով։

«Այսօր հայկական դպրոցներում աշխատում են որակավորում ունեցող ավելի քան երեք հազար շախմատի ուսուցիչներ։ Շատ երկրներ ցանկանում են գնալ այդ ճանապարհով»,- ասվում է հոդվածում։

Հեղինակը հավելում է, որ Միքայելն ու նրա նման հազարավոր երեխաներն իրենց համառությամբ մեծ շախմատային գերտերություն են դարձրել Հայաստանը. «Ինձ մնում է միայն մխիթարվել նրանով, որ ինձ հաղթել է պոտենցիալ գրոսմայստերը»։

Լրահոս
0