ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Հայաստանի նոր նախագահին կընտրեն Սահմանադրության բոլոր նորմերին համապատասխան։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
Վերջին օրերին ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, որ նոր նախագահի ընտրությունը չի համապատասխանում Սահմանադրության դրույթներին։
«Ամեն ինչ կլինի Սահմանադրության համապատասխան, և իրավական ճգնաժամի մասին խոսակցությունները լրիվ անհիմն են։ Սահմանադրությունում անհամապատասխանություն փնտրել պետք չէ»,- ասաց Հարությունյանը։
Հանրապետության նախագահ կընտրվի այն թեկնածուն, որը կստանա ԱԺ պատգամավորների ձայների առնվազն երեք քառորդը։ Իսկ եթե առաջին փուլով ընտրությունը չկայանա, երկրորդ փուլին դարձյալ կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները։ Երկրորդ փուլում նախագահ դառնալու համար թեկնածուներից մեկը պետք է ստանա ձայների առնվազն երեք հինգերորդը։ Եթե երկրորդ անգամ էլ նախագահ ընտրել չստացվի, երրորդ փորձին արդեն կմասնակցեն միայն առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները։ Կընտրվի նա, ով ավելի շատ քվե կստանա։ Իսկ եթե երրորդ փորձն էլ է անհաջողությամբ ավարտվի, պատգամավորները կգնան տուն ու 10 օր հետո դարձյալ կհավաքվեն` մեկ անգամ էլ փորձելու։
ՀՀ 4-րդ նախագահի` մեծամասնության թեկնածուն Արմեն Սարգսյանն է։