ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Փետրվարի 20-ին, ժամը 05:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը և պատշգամբը՝ ամբողջությամբ, վնասվել են 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերի պատուհանները:
Զոհեր և տուժածներ չկան:
Վնասվել են բակում կայանած «BMW» մակնիշի 12 OQ 202, «Mercedes Vito» մակնիշի 35 MA 331, «Volkswagen Vento» մակնիշի 11 OL 243, «Volvo 740» մակնիշի 61 LL 435, «Nissan Juke» մակնիշի 77 TT 087, «Kia» մակնիշի 51 MS 051, «Mercedes C» մակնիշի 33 OV 768, «Toyota Corolla» մակնիշի 11 AA 100, «Mercedes ML» մակնիշի 45 MO 045, «Toyota» մակնիշի 11 US 816 ավտոմեքենաները:
Փրկարարները տարհանել են 14 քաղաքացու:
Shamshyan.com-ի տեղեկություններով`դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։ Ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ծառայողները: Ըստ նախնական տեղեկություններին պայթյունը եղել է գազից և անփութության հետևանքով: Նշված բնակարանը վերանորոգվում էր և տան տերը այն հանձնել էր արհեստավորներին, ովքեր աշխատանքներ էին կատարում բնակարանում:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: